Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստված բոլոր քաղաքացիներին հավաստագրեր կտրամադրեն

Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստված բոլոր քաղաքացիներին հավաստագրեր կտրամադրեն: Այդ մասին հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների եւ հանրային առողջության հսկողության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Համքրելիձեն, հաղորդում է Գրուզիա Online-ը:

«Բոլոր պատվաստված մարդկանց կտրամադրվի հաստատում, որ նրանք պատվաստվել են այս կամ այն պատվաստանյութով այս կամ այն օրը: Դա երկլեզու հավաստագիր է, որը համապատասխան բժշկական հաստատությունը կստորագրի եւ կկնքի»,-հայտարարել է Գամքրելիձեն:

Մարտի 13-ին Վրաստանին մատակարարվել է Covid-19-ի դեմ պատվսատանյութի առաջին խմբաքանակը՝ AstraZeneca-SKBio դեղամիջոցի 43,2 հազար դեղաչափ:
Պատվաստումները կիրականացվեն մարտի 15-ից 82 հատուկ ընտրված բուժհաստատություններում երկրի ամբողջ տարածքում: Ըստ ազգային պլանի՝ Վրաստանում նախ կպատվաստվեն բուժաշխատողները, որոնք չեն վարակվել կորոնավիրուսով վերջին 120 օրվա ընթացքում: Նախնական տվյալներով՝ երկրում կա այդպիսի 54 քաղաքացի:

AstraZeneca պատվաստանյութի հաջորդ խմբաքանակը կմատակարարվի Վրաստանին ապրիլին: Առաջիկա շաբաթներին երկրում նաեւ պետք է մատակարարվի ամերիկա-գերմանական Pfizer-BioNTech կոնսորցիումի պատվաստանյութը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ