Տաղանդաշատ երեխաների նկարչական աշխատանքների ցուցահանդես Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում
ՄշակութայինՄարտի 13-ին Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 2֊րդ հարկի ճեմասրահում տեղի ունեցավ տաղանդաշատ երեխաների նկարչական աշխատանքների ցուցահանդեսը, որին ներկա էր «Իրավունքը»: Ցուցահանդեսը նպատակ ուներ մեծացնելու երեխաների հետաքրքրությունը օպերային և բալետային արվեստների նկատմամբ: Իրենք հենց այդ թեմատիկայով էին նկարել: Մի քանի մասնակիցներ իրենց աշխատանքները արդեն նվիրել են թատրոնի թանգարանին: Մասնակիցների համար նաև ճանաչողական շրջայց կազմակերպվեց թատրոնում:
Ցուցահանդեսում առաջին հորիզոնականը զբաղեցրեցին 11 տարեկան գերմանաբնակ Վարդգես Մկրտչյանը և 12 տարեկան Արմինե Ավետիսյանը: Քանի որ Վարդգես Մկրտչյանը Գերմանիայում է, ապա մրցանակը ստացան նրա հարազատները:

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց 11 տարեկան Սերժ Իշխանյանը:
Երրորդ հորիզոնականը զբաղեցրեց 13 տարեկան Նարե Իսահակյանը:
Բացի այդ թատրոնի կողմից հատուկ մրցանակներ ստացան հետևեյալ մասնակիցները.
ԽՈՍՐՈՎ Գևորգյան (9 տ.) ՎԱՀԵ Սահակյան (10 տ.) ՅԱՆԱ Խաչատրյան (12 տ.) ՍԱՐԳԻՍ Նալբանդյան (13 տ.) ՄԵՐԻ Խաչատրյան (13 տ.), ամենափոքրիկ մասնակից՝ ԵԼԵՆԱ Եփրեմյան (4 տ.)
Այնուհետև «Իրավունքը» զրուցեց 11 տարեկան Էսթելլա Սուքիասյանի հետ, ով խոստովանեց, որ ավելի շատ սև ու սպիտակ է սիրում նկարել: Մեր այն հարցին, թե ինչպե՞ս որոշեց մասնակցել ցուցահանդեսին, նա պատասխանեց. «Մայրս ասաց՝ ցուցահանդեսին ուզո՞ւմ ես մասնակցել: Ես էլ համաձայնվեցի»:



Այսքան երկար մշակութային դադարից հետո հաճելի և ուրախալի են նման միջոցառումները:
Հիշեցնենք, որ Հայաստանի օպերայի և բալետի թատրոնն անցյալ տարի Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ նախաձեռնել էր ֆեյսբուքյան՝ ԹԱՏՐՈՆԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ նկարչական մրցույթը, որի արդյունքներն ամփոփվեցին հունիսի 1-ին։
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ
