Երազների մեկնաբանություն. եթե երազում սեփական մահն եք տեսել
Արխիվ 16-20
Երազը մեր կյանքի ամենից անհայտ երեւույթներից է: Իբրեւբնական գործընթաց՝ այն, միաժամանակ, անգիտակիցմակարդակով էներգիայի որոշակի հոսք է: Ոմանք կարծում են, որերազը մահվան փորձ է, ոմանք էլ` սեփական «մարտկոցները»վերականգնելու պարտադիր ֆիզիկական գործընթաց: Մերընկալումը կապված է մարմնի օրգանների հետ, սակայն մերգիտակցության առավել բարակ մակարդակը ստանում է իրինքնավարությունը, որը դրսեւորվում է քնի ընթացքում:
Վերադառնանք երազահաններին: Սեփական մահվան մասին երազը պարզապես սարսափեցնում է եւ դուք արթնանում եք սառը քրտինքով պատված: Իրականում ի՞նչ կարող է այդ նշանակել:
Ձեր սեփական մահը հիմնականում վատ նշան չէ:
Տարբեր երազահաններ այս տեսիլքը տարբեր կերպ են մեկնաբանում:
Տարբերակ կա, որ երազում մահանալը ձեր՝ կյանքից չբավարարված լինելու նշան է: Ձեր ներսում մահանում է այն մարդը, որը դուք կուզենայիք դառնալ: Իսկ ահա հանգամանքները ձեզ խանգարում են ապրել այնպես, ինչպես դուք եք ցանկանում:
Ժողովուրդն ասում է, որ երազում սեփական մահը տեսնելը երկար ապրելու նշան է: Այդ պատճառով երազը պետք չէ ուղիղ իմաստով ընդունել:
Երբեմն սեփական մահը հոգեւոր մաքրագործուն է խորհրդանշում, նոր կյանքի սկիզբ:
Ասում են նաեւ, որ երազում սեփական մահը տեսնելը կյանքում նոր սիրեցյալ գտնելու նշան է, ինչը կարող է հանգեցնել ընտանիք կազմելուն:
Երբեմն մահը նշանակում է, որ դուք մահանալու եք, բայց՝ ոչ ֆիզիկապես: Հավանաբար նոր ծնունդ կունենաք, հոգեպես հարություն կառնեք, ինչպես Փյունիկ թռչունը:
Տարբերակ կա նաեւ, որ դուք ենթագիտակցորեն ձգտում եք կյանքը նոր էջից սկսել, այդ պատճառով երազում տեսնում եք, իբրեւ թե մահացել եք:
Շուտով կյանքի մի շրջանից մյուսն եք տեղափոխվելու, եթե տեսել եք, որ մահանում եք:
Խիստ հավատացյալ մարդկանց այս երազը հարկ է գնահատել որպես ֆիզիկականի նկատմամբ հոգեւորի գերակայություն:
Որոշ երազահաններ սեփական մահը տեսնելը մեկնաբանում են այսպես. իբրեւ ստիպված եք լինելու բախվել հրեշային անարդարության հետ: Դուք խիստ կտուժեք դրանից:
Իսկ երբեմն այդ երազը սեփական թուլություն է, նշան, որ ձեզ հիվանդություն է սպասվում կամ նույնիսկ մահ: