«Եվրատեսիլ 2017» մրցույթում Հայաստանը կներկայացնի Արծվիկ Հարությունյանը
Արխիվ 16-20«Եվրատեսիլ 2017» մրցույթում մեր պատվիրակի անունը քիչ առաջ հայտարարել է Հանրային հեռուստաընկերությունը: Հայաստանը եվրոպական հայտնի երաժշտական շոուին կներկայացնի Արծվիկ Հարությունյանը:
«Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլում Արծվիկը պայքարում էր Մարտայի հետ: Հաղթողը որոշվել է Սփյուռքում ապրող մեր հայրենակից երաժիշտներից կազմված մասնագիտական ժյուրիի կողմից տրված գնահատականների եւ հեռուստադիտողների sms քվեարկության միջոցով:
Արծվիկ Հարությունյանը «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի առաջին փուլից ֆավորիտներից էր։ «Ռուսաստանի ձայնը 2» հեռուստաշոուից հայտնի երգչուհին «Jazz Parking» նախագծի անդամներից է եւ հասցրել է սիրվել Ռուսաստանում։ 32-ամյա երգչուհին ծննդով Կապանից է եւ նախագծում նրա մարզիչը ֆրանսահայ երաժիշտ Եսայի Ալթունյանն էր:
ԱԶԱ ՂԱՍԱԲՅԱՆ

