Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

«Ցանկացած գնով պետք է անցկացնենք Օլիմպիադան». Ճապոնիա

Հասարակություն

Ճապոնիայի՝ Ամառային Օլիմպիական և Պարաօլիմպիկ հարցերով նախարար Սեյկո Հասիմոտոն կոչ է արել մյուս տարի ցանկացած գնով անցկացնել կորոնավիրուսի համավարակի հետևանքով հետաձգված Ամառային Օլիմպիական խաղերը, գրում է lenta.ru կայքը։ 

Հասիմոտոն ընդգծել է, որ Օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքներում մեծ ջանքեր են ներդրել ինչպես մարզիկները, այնպես էլ կազմակերպիչները:

«Ցանկացած գնով պետք է անցկացնենք Օլիմպիադան»,- հայտարարել է նա։ 

Ավելի վաղ Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) փոխնախագահ Ջոն Քոութսը հայտարարել էր, որ անկախ կորոնավիրուսի համավարակից՝ Տոկիոյում կանցկացվեն Ամառային Օլիմպիական խաղերը։ Նա ընդգծել էր, որ ընդունող երկրի՝ Ճապոնիայի առջև այս պարագայում անվտանգության ապահովման լուրջ խնդիր է ստեղծվելու։ 

Հիշեցնենք, որ 2020 թվականի Օլիմպիական խաղերի՝ մինչև 2021 թվականը հետաձգման մասին որոշումը կայացվել էր մարտի 24-ին։ Կազմակերպչական հանձնաժողովի ղեկավար Իգր Հարյուկի Տակահասին դիտարկել էր նաև Օլիմպիական խաղերի կրկնակի հետաձգման հնարավորությունը, սակայն միևնույն ժամանակ ընգծել էր, որ խաղերն ամբողջովին չեղարկել չի կարելի, քանի որ այն հսկայական վնաս կհասցնի աշխարհի և Ճապոնիայի տնտեսությանը։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ