Ուկրաինայի իշխանությունները պատրաստվում են խոշոր քաղաքներում հնարավոր ջրամատակարարման անջատումներին ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան

«Հրապարակ». ՍԴ-ում ում խելքին ինչ փչում է, այն էլ անում է

Մամուլի տեսություն

«Սահմանադրական դատարանում «շունը տիրոջը չի ճանաչում», ում խելքին ինչ փչում է, այն էլ անում է։ Պարզվում է՝ ՍԴ աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Սամվել Առաքելյանը, օգտվելով աշխատակազմի ղեկավարի բացակայությունից, ավելի ճիշտ՝ արձակուրդում գտնվելու փաստից, մոտ մեկ շաբաթ առաջ ԲՀԿ-ին նամակ է ուղարկել սահմանադրական փոփոխությունները վիճարկելու վերաբերյալ կուսակցության պատգամավորների և Տիգրան Ուլիխանյանի դիմումի վերաբերյալ։ Նշել է, որ դիմումը չի համապատասխանում տեխնիկական պահանջներին, այն պարագայում, երբ դիմումը մուտք է եղել հունիսի 25-ին, իսկ տեխնիկական անհամապատասխանության վերաբերյալ ՍԴ-ի կողմից դիմումատուին իրազեկելու գործընթացը եռօրյա ժամկետ ունի։

Խոսքը 26 պատգամավորի ստորագրությամբ ՍԴ մուտք եղած դիմումի մասին է․ օրենքը, հիշեցնենք, 27 ստորագրություն է նախատեսում։ Մենք պարզեցինք, որ արձակուրդում գտնվող Էդգար Ղազարյանը ԲՀԿ-ին նման դիմում չի ուղարկել, քանի որ, որպեսզի դա աներ, պետք է ստանար ՍԴ նախագահի կարծիքը դրա վերաբերյալ, մինչդեռ դիմումը մուտք արվելուց մեկ օր անց, համաձայն սահմանադրական փոփոխությունների, ՍԴ-ն այլևս նախագահ չուներ։ Հիմա դիմումը դրված է աշխատակարգային նիստի օրակարգում, և դատարանն այն չի քննել»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ