Ռաֆայել Երանոսյանի «չեզոքությունը» Պատահական չէ, որ Մոսկվան հիշեցրեց՝ ով էր դարեր շարունակ կանգնեցնում թուրքական էքսպանսիան Գիշերվա կեսին синий туман մասիվցիների գլխին «Սեւ ամպեր են կուտակվում» Սյունիքի մարզպետի գլխին Ինչ է հայտարարագրել Փաշինյանը «ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՈՏԵՄԱՐՏՈՒՄ ՄՏՔՈՎ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷԻ ՌՈՒՍ ԸՄԲԻՇԻ ՀԵՏ ԳՈՏԵՄԱՐՏՈՒՄ». ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ ԵՎՐՈՊԱՅԻ ՔԱՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Թրամփը գաղտագողի «մտել» է Սի Ցզինպինի թղթապանակը եւ ֆիքսվել տեսախցիկի կողմից (Տեսանյութ) Ռուսաստանում բանտարկյալների թիվն առաջին անգամ նվազել է 300 000 մարդուց Շուրջ 27 մլն դրամի վնաս՝ ջրային ռեսուրսին. ԲԸՏՄ-ն խախտումներ է արձանագրել Ուշադրություն. երթևեկության սահմանափակումներ Երևանի կենտրոնում՝

Ոչինչ չի փոխվել, իսկ ժողովրդի վիճակն ավելի է վատացել. Երջանիկ Ղազարյան (Տեսանյութ)

Հանդիպում

«Իրավունքի» հետ զրույցում ՀԿԿ կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղարի պաշտոնակատար ԵՐՋԱՆԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԸ կարծիք հայտնեց, որ համավարակի այս օրերին առողջապահության ոլորտը համակարգող գերատեսչության պատասխանատուները ժողովրդի առողջության պահպանման գործընթացն ամբողջությամբ ձախողել են, ինչի համար պետք է պատասխան տան ու հրաժարական ներկայացնեն: 

– Պարոն Ղազարյան, ըստ Ձեզ, խնդիրն առանձին պաշտոնյաների մե՞ջ է, որոնց փոխելով` հնարավոր է իրավիճակը շտկել, թե՞, այնուամենայնիվ, պետք է պահանջել կառավարության 100 տոկոսանոց հրաժարական:

– Դեռեւս ոչ մի պաշտոնյա չի փոխվել: Ամեն դեպքում, այս պահին նրանց փոխվելը հնարավորություն կտա ավելի արդյունավետ եւ ինտենսիվ պայքարել համավարակի դեմ, քանի որ Covid 19-ի երկրորդ փուլն է սպասվում, ինչը, ցավոք, անխուսափելի է:

– Այս մասին են բարձրաձայնում նաեւ մի շարք քաղաքական ուժեր եւ նախաձեռնություններ, ինչո՞ւ միասնական ճակատով ու օրակարգով հանրահավաքներ տեղի չեն ունենում:

– Սա ժամանակի հարց է: Ծրագրերի, նպատակների, գաղափարների միաձուլում պետք է լինի, որը, ցավոք, այս պահի դրությամբ դեռեւս չկա: Հուսով ենք, որ ժամանակի ընթացքում կձեւավորվեն պայքարի ճակատները` ըստ իրենց կողմնորոշման` արեւմտամետ, ռուսամետ եւ այլն:

– Եթե հնչեցվող պահանջները նույնն են, ինչո՞ւ են որոշ քաղաքական ուժեր նախընտրում առանձին հանրահավաքներ անել: Ի վերջո, նպատակը` հանուն գաղափարի ու կողմնորոշման պայքա՞րն է լինելու, թե՞ ցույց տալը` ով ինչքան մարդ կարող է փողոց դուրս բերել: 

– Միգուցե ճիշտ եք, բայց, միեւնույնն է, ողջունելի է, քանի որ ժողովուրդն արթնանում է երկու տարվա թմբիրից: Մենք գտնում ենք, որ լավ է ուշ, քան` երբեք: Սա դեռ սկիզբն է, եւ այն ձնագնդի նման կարող է աճել եւ բերել համապատասխան գործընթացի մեկնարկի: Այսօր, իհարկե, քիչ են փողոց դուրս եկողները, բայց ժամանակի ընթացքում այդ ամենը կարող է ավելանալ, ինչի պատճառը կլինի այս իշխանությունների ապիկար կառավարումը, այսօրվա պաշտոնյաների, պատգամավորների ոչ կոմպետենտ լինելը, որոնք արեւմտյան համապատասխան ֆոնդերին սպասարկող եւ նրանց քմահաճույքներն իրականացնող քաղաքականություն են վարում եւ այսօր իշխանությունում օրակարգ են ձեւավորում: Նրանք իրենց պահանջներն ու խնդիրներն ունեն, որոնք փորձում են առաջ տանել եւ ի տարբերություն մնացած ուժերիս, որոնք չենք կարողանում համախմբվել, չնայած` համախմբման փորձեր էլ դեռեւս չեն կատարվել, նրանք իրենց գործունեությունը ծավալում են եւ նպատակներն իրականացնում, այդ թվում` ծավալել են, ծավալում են եւ նաեւ առաջիկայում ծավալելու են հակառուսական գործունեություն:

– Հայաստանի Կոմունիստական կուսակցությանը առաջիկա հանրահավաքների ժամանակ որեւէ քաղաքական ուժի կողքին կանգնած կտեսնե՞նք:

– Կոմկուսը մի փոքր ուրիշ ձեւով է ղեկավարվում, մենք նախ կունենանք մեր խորհրդակցությունները կուսակցությունում եւ ըստ դրա կփորձենք շարժվել առաջ: Մեր թիվ մեկ նպատակը ժողովրդի անվտանգության ապահովումն է, ժողովրդի սոցիալ-տնտեսական, առողջապահական խնդիրների լուծումը եւ տնտեսության զարգացումը: Երկու տարվա ընթացքում հայտարարելով հեղափոխություն` արդյունքում ոչինչ չի փոխվել, սպասելիքները շատ ավելին են, իսկ ժողովրդի վիճակն ավելի է վատացել ու գնալով ավելի վատանում է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռաֆայել Երանոսյանի «չեզոքությունը»Վաղվանից դադարեցվում է Մյասնիկյան պողոտայից Նորք-Մարաշ տանող ճանապարհի երկկողմանի երթևեկությունըՋերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանաՊատահական չէ, որ Մոսկվան հիշեցրեց՝ ով էր դարեր շարունակ կանգնեցնում թուրքական էքսպանսիանՔանաքեռ-Զեյթունում թաղապետարանի աշխատակիցները խանութների վրա փակցրել են ՔՊ-ի պաստառները. FIPԹրամփը հայտարարել է իրանական հրթիռների արտադրության 85%-ը ոչնչացնելու մասինԶելենսկին կրկին հորդորել է ճնշում գործադրել Ռուսաստանի նկատմամբԳիշերվա կեսին синий туман մասիվցիների գլխին Զզվում եմ քեզնից, անիծվի էն օրը, որ ընտրեցի քեզ, ու՞ր ա էրեխես. որդեկորույս մայրը՝ ՓաշինյանինՊուտինի՝ Չինաստան այցի նախապատրաստական ​​աշխատանքներն ավարտվել են․ Պեսկովնչ է հայտարարագրել Սուրեն ՊապիկյանըԱրամ Դանիելյանը մեղադրվում է հողեր օտարելու մեջ«Սեւ ամպեր են կուտակվում» Սյունիքի մարզպետի գլխինՓաշինյանի թիկնապահները Էջմիածնում իրար ձեռք բռնած՝ «օղակի» մեջ են պահում նրանՓաշինյանը հերքել է «Ուժեղ Հայաստան»-ի պնդումները 300 հազար ադրբեջանցիների մասինԻնչ է հայտարարագրել Փաշինյանը«ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՈՏԵՄԱՐՏՈՒՄ ՄՏՔՈՎ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷԻ ՌՈՒՍ ԸՄԲԻՇԻ ՀԵՏ ԳՈՏԵՄԱՐՏՈՒՄ». ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ ԵՎՐՈՊԱՅԻ ՔԱՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Թրամփը գաղտագողի «մտել» է Սի Ցզինպինի թղթապանակը եւ ֆիքսվել տեսախցիկի կողմից (Տեսանյութ) Հայաստանը ռիսկի է դիմում կորցնելու ԵԱՏՄ-ի շրջանակներում բոլոր արտոնությունները․ ԼավրովՌուսաստանում բանտարկյալների թիվն առաջին անգամ նվազել է 300 000 մարդուց

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված