ՙՙ Ամենաբազմազան նախարարը լուռ շարունակում է կերտել իր պատկերացրած մշակույթը, գիտությունը, և ցավոք կրթությունը՚՚ ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ
ՄշակութայինԱյսօրվա մշակույթի նախարարության բացթողումների մասին անդրադառնում են շատերը: Ռեժիսոր, Մհեր Մկրտչյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆՆ իր ՖԲ-յան էջում գրել է.
<<Շատ հեշտ է ծաղրել ղեկավարի ակնհայտ անհաջող արտահայտությունը: Շատ հեշտ է ծաղրել յուրաքանչյուր անհաջող բան:
Ամեն ինչի էժանը դառնում է դիտումների և քննարկումների առաջատար:
Իսկ այդ ընթացքում ամենաբազմազան նախարարը լուռ շարունակում է կերտել իր պատկերացրած մշակույթը, գիտությունը, և ցավոք կրթությունը:
Բազմազանը ագրեսիվ է և անպատիժ: Իսկ նրա պատկերացրածը` վնասակար մեր կրթության, ինքնության և ինչու ոչ առողջության համար>>:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
