Նոր պատերազմ իրանում կարող էր, բայց չսկսվեց Ուկրաինական բանակցային թեման սկսեց կտրուկ ակտիվանալ եզրագիծ Ուկրաինական անօդաչուները գրոհել են Մոսկվայի օդանավակայանները. Եվս մեկ «կարմիր գիծ» հատվեց Հիմնվելով նախադեպերի վրա, կարելի է եզրակացնել, որ Նիկոլը Մուսաևին կարտահանձնի Ադրբեջանին Թոշակառուին՝ հազար դրամ, մահացածի հարազատին՝ փակ դուռ Նաիրյան դալար Ինշուրանս․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Երբ քաղաքապետարանը դառնում է Ջուլիկի քաղաքական բեմը Ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության. ԱՆ Ներկայացվել է Արթուր Դանիելյանի նկատմամբ սահմանված տեսակցությունների և հեռահաղորդակցության արգելքի համաչափությունը Ջեյմս Բոնդի դերակատարին գրեթե ընտրել են. 4 դերասան անցել են քասթինգի եզրափակիչ փուլ, և «Վիշապի տունը» ֆիլմի աստղը կարող է մարմնավորել չարագործին

«Ես շատ անհաջողությունների և փակ դռների միջով եմ անցել». Աթենա Մանուկյան

Մեղրիի տարբերակ, կեղծիքներ եվ իրականություն

Երիտասարդ երգչուհի Աթենա Մանուկյանը, ով պետք է Հայաստանը ներկայացներ «Եվրատեսիլ 2020»-ին, դեռ չգիտի՝ «Եվրատեսիլ 2021»-ին ներկայանալու հնարավորություն կունենա՞, թե՞ ոչ. Հանրային հեռուստաընկերութունը դեռ չի հայտնել, թե ինչ որոշում ունի այս հարցում: Խոսլով Եվրատեսիլ 2020»-ի չեղարկման մասին ասել է.

<<Դա շատ անսպասելի մի բան էր, որն իր ազդեցությունն ունեցավ ամբողջ մոլորակի վրա: Դա երազանքի չեղարկում չէր, այլ փոքրիկ պաուզա. երբ տեսնում ես, որ մարդիկ են մահանում, չես կարող մտածել որևէ այլ բանի մասին: Ես դեռ հավատում եմ, որ մեզ հետ պատահող ամեն բան ունի իր պատճառը և միշտ ուղղված է դեպի ավելի լավին>>:

-Անհաջողություններից ընկճվո՞ղ, թե՞ ավելի հաստատվող տեսակ եք:

-Ես շատ դինամիկ մարդ եմ, որը վճռական է և նվիրված իր գործին: Ես կենտրոնանում եմ իմ նպատակի վրա՝ չնայած ճանապարհիս հանդիպած խոչընդոտներին: Ես շատ անհաջողությունների և փակ դռների միջով եմ անցել իմ կյանքում: Կարիերայիս սկզբում ինձ կոտրված էի զգում, քանի որ չէի հասկանում՝ ինչպիսին է այս ինդուստրիան,  իրականում ինչպես է այն աշխատում: Ի վերջո, ես հասկացա, որ գոյատևելու համար առաջին հերթին պետք է լինես «բիզնեսվումն», հետո միայն արտիստ: Եվ, ահա ես:

-Հանրային հեռուստաընկերությունը «եվրատեսիլ 2021»-ին հայաստանյան մասնակցի մասին իր որոշումը դեռ չի հայտնել: Դուք այս ընթացքում բանակցություններ ունե՞ք իրենց հետ: Ակնկալո՞ւմ եք, որ հաջորդ տարի մասնակցի ընտրությունը չի փոխվի:

-Ես նրանց հետ խոսել եմ ցանկացած պարագայում, քանի որ այս դժվար ժամանակներում մենք շատ էինք սատարում միմյանց, նրանք ինձ համար ընտանիքի պես են: Ես միշտ թողնում եմ, որ ամեն ինչ ընթանա իր բնական հունով, չեմ սիրում շատ մտածել: Այն, ինչ լինելու է, կլինի:

Ես միշտ հայտարարում եմ նորությունների մասին, երբ գալիս է ժամանակը: Մեր օրերում բոլորս կենտրոնացած ենք պանդեմիայի վրա: Բոլորս փորձում ենք լինել ապահով, հոգ տանել մեր ընտանիքիների, ընկերների, սիրելիների մասին:

Աղբյուր՝ https://www.tert.am/life/am/news/2020/09/07/atena/67697

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ