⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Իշխանություններն անցել են կտրուկ մեթոդների. Լիա Ավետիսյան

Ներքաղաքական

Ներքաղաքական իրավիճակի, այս տարվա բացառիկ սեպտեմբերի մասին զրուցեցինք գրող, հրապարակախոս Լիա Ավետիսյանի հետ:

- Տիկին Ավետիսյան, այս սեպտեմբերի 1-ը կարծես բացառիկ էր մնացյալ բոլոր սեպտեմբերներից: Ամեն օր ԿԳՄՍ նախարարության կողմից տարաբնույթ որոշումների մասին ենք լսում: Դուք որպես մտավորական ի՞նչ կասեք այս մասին:

- Այս ամբողջ թատրոնն ուղղված է մեկ բանի` ջախջախել կրթության որակը: Երկու տասնամյակ շարունակ որքան կարողացան կրթության որակը փչացրին, սակայն անկման տեմպերը ցածր գնահատեցին։ Տեսան, որ շատ երկար պետք է այս ամենը տևի, մինչև ստանան կատարայլ անգրագետ և անհայրենիք տեսակ: Ուստի աշխարհով մեկ, և Հայաստանում՝ իբրև գլոբալիստների տիրույթի մասնաճյուղում, անցել են կտրուկ մեթոդների: Գերմանիա, Բուլղարիա, թե Հայաստան՝ ամենուր նույն ծրագրի ստոր տարբերակներն են կիրառվում, և Հայաստանը՝ որպես Արևմուտքի տերերի հնազանդ կամակատար, կատարում է օրվա հրահանգները։ ԿԳՄՍ-ի որոշումների հետ կապված ասեմ հետևյալը.

եթե երեխան մնում է չօդափոխվող դասասենյակում, եթե չի վազվզում դասամիջոցներին, դա մեծ հարված կարող է լինել իր իսկ առողջության համար:

- Որոշ քաղաքական ակտիվիստներ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականն են պահանջում: Ի՞նչ եք կարծում Արայիկ Հարությունյանի հրաժարականով բոլոր ապազգային ծրագրերը հետ կմղվեն, և ամեն հարց կլուծվի՞:

- Իհարկե ոչ, չի լուծվելու, թեպետ շատ եմ հարգում այդ շարժումն ու ղեկավարներին։ Դա էլ է պետք, քանի որ զավթող ուժը առաջնորդվում է չինական ստրատագեմաներով, իսկ այն ասում է «ետ քաշվիր, եթե ընդդիմանում են»: Ինչպես բազմիցս համոզվեցինք, ստիպված էին ետ քաշվել թե Ստամբուլյան կոնվենցիայի, թե բազմաթիվ այլ հարցերում։ Հիմա էլ սա։ Սակայն կառավարության վերջին երկու տարվա այս բոլոր անպատիվ նախաձեռնությունները համակարգային հարց են: Արայիկ կլինի, Մակունց կլինի, Նիկոլ կլինի, թե իրենց տների դռնապահները տասն անգամ էլ, որ փոխեն ոչինչ չի փոխվելու դեպի լավը, մինչև մեր կարգախոսը չփոխվի: Այս ամենի նպատակը երիտասարդ սերնդի ջարդն է, թե մտավոր, թե ֆիզիկական, և մենք պարտավոր ենք փրկել ազգի և երկրի ապագան՝ ի դեմս այդ սերնդի:

Պետք է տեսլական ունենանք նախ, մենք ո՞ւր ենք ուզում հասնել: Այս ճորտատիրական կարգերի հաջորդ փուլը ո՞րն է․ կատարյալ ստրկատիրությո՞ւնը, թե ազատումը։ Համակարգն անհապաղ փոփոխման կարիք ունի, իսկ կուսակցությունների «գյուղի ջոջերը» զանգը կախելու հազար եղանակից խոսում են, բացի մեկից․ ո՞ւր են մեզ տանում, և ինչպե՞ս ազատվենք այս թուրքամոլների լուծից:

 - Տիկին Ավետիսյան, հայտնի դարձավ, որ համավարակով պայմանավորված «դիմակահանդեսը» շարունակվելու է դեռ վեց ամիս, իսկ հետո հայտնի չէ, թե ինչ կլինի: Ի՞նչ կասեք այս մասին:

- Չեմ ուզում պատկերացնել, թե ձմռանն ինչ է լինելու, երբ ամենուր կրկին մարդիկ դիմակ կրեն: Այդ ժամանակ գլուխ են բարձրացնելու իրական հիվանդությունները: Հատուկ գրասենյակներում մարդիկ հրաման են կատարում: Շեֆն ինչպես զանգում ասում է, այդպես էլ անում են: Իսկ «ամենաշեֆն» այստեղ չէ, մի՛ որոնեք։

Հայկ Գևորգյան 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ