Վերականգնվել է մեծանուն Լուսավորչի արձանը
ՄշակութայինՍեպտեմբերի 6-ին Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում կայցավ մեծանուն Լուսավորչի վերջերս վերականգնված արձանի հանրային ցուցադրության արարողությունը:
«Խ. Աբովյանի ծննդյան 215-ամյակի հոբելյանական տարվա շրջանակում սա մեծապես կարևորվող իրադարձություն է, քանի որ մեկ դար անց «Տաշիր» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ հնարավոր դարձավ վերանորոգել Լուսավորչի արձանը և նոր ոգով ու շնչով հանձնել հանրությանը»,- մեզ հետ զրույցում ասաց Խ. Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն ՍՅՈՒԶԱՆՆԱ ԽՈՋԱՄԻՐՅԱՆԸ:
Նրա խոսքով՝ վերջին մի քանի ամիսներին Թանգարանում իրագործվել է նաև Աբովենց բացօթյա գրադարանի ստեղծման նախագիծը:
«Այսուհետ այցելուները պահպանելով սոցիալական հեռավորություն, կարող են ընթերցել գրքեր, վայելել հաճելի գրական-երաժշտական երեկոներ Խաչատուր Աբովյանի հայրական տան այգում», - ընդգծեց տնօրենը:
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան օպերային արտիստներ Նարինե Անանիկյանը, Դիանա Հարությունյանը և Անդրանիկ Մալխասյանը: Երեկոյի կոնցերտմայստեր՝ Մարգարիտ Սարգսյան: Հաջորդիվ ՝ Նիկոլ Գալանտերյանի ստեղծագործությունների «Հայտնի և անհայտ ռոմանսներ» գրքի շնորհանդեսը:
Վ. ՄՈւՐԱԴՅԱՆ
