Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Բուդաղյանը
ՄշակութայինԿյանքից հեռացել է երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, և մեր Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի բազմամյա երաժշտական խմբագիր Արմեն Բուդաղյանը։
Արմեն Բուդաղյանի ավանդը հայ երաժշտագիտության, մանկավարժության և համերգային կյանքի զարգացման գործում անգնահատելի է։ Տասնամյակներ շարունակ նա եղել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ստեղծագործական ընտանիքի նվիրյալ անդամ՝ իր բարձր պրոֆեսիոնալիզմով, խոր գիտելիքներով և երաժշտության հանդեպ անմնացորդ սիրով հարստացնելով մեր համերգային ծրագրերն ու հրատարակությունները։
«Նվագախմբի ողջ ստեղծագործական և ադմինիստրատիվ անձնակազմը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնում Արմեն Բուդաղյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչել, սիրել և գնահատել են նրան։ Լույսերի մեջ մնաք, սիրելի՛ ուսուցիչ», - ասված է Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հայտարարության մեջ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ

