Նոր պատերազմ իրանում կարող էր, բայց չսկսվեց Ուկրաինական բանակցային թեման սկսեց կտրուկ ակտիվանալ եզրագիծ Ուկրաինական անօդաչուները գրոհել են Մոսկվայի օդանավակայանները. Եվս մեկ «կարմիր գիծ» հատվեց Հիմնվելով նախադեպերի վրա, կարելի է եզրակացնել, որ Նիկոլը Մուսաևին կարտահանձնի Ադրբեջանին Թոշակառուին՝ հազար դրամ, մահացածի հարազատին՝ փակ դուռ Նաիրյան դալար Ինշուրանս․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Երբ քաղաքապետարանը դառնում է Ջուլիկի քաղաքական բեմը Ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության. ԱՆ Ներկայացվել է Արթուր Դանիելյանի նկատմամբ սահմանված տեսակցությունների և հեռահաղորդակցության արգելքի համաչափությունը Ջեյմս Բոնդի դերակատարին գրեթե ընտրել են. 4 դերասան անցել են քասթինգի եզրափակիչ փուլ, և «Վիշապի տունը» ֆիլմի աստղը կարող է մարմնավորել չարագործին

«Մտածում էի կհաղթահարեմ, ու վստահ էի կապրեմ, բայց…». Ինչի մասին է խոսել Թամարա Պետրոսյանն այսքան լռությունից հետո.

Մեղրիի տարբերակ, կեղծիքներ եվ իրականություն

Դերասանուհի Թամարա Պետրոսյանը բավականին սիրված է հայ հեռուստադիտողի կողմից: Արմատներով Արցախից լինելով, դերասանուհին նշում է, որ արցախյան թեման հոգեհարազատ է իրեն և նույնիսկ անկեղծացավ, որ զբաղվածությունը թույլ չի տալիս ավելի հաճախ լինել այնտեղ. «Ես այստեղ հորաքրոջս հետ եմ ապրում և կապս Արցախի հետ պահպանվում է այնքանով, որքանով ինձ թույլ է տալիս ժամանակը:

Ծնողներս, եղբայրներս, զարմիկներս ու զարմուհիներս այնտեղ են: Եթե անկեղծ ասեմ, երկու–երեք օրով Արցախ չեմ գնում, որովհետև մամաս չի թողնում:) Ասում է ՝գալիս ես, չենք հասցնում ոչ քեզ տեսնենք, ոչ էլ հասկանանք, երբ եկար, երբ գնացիր։ Հենց մի շաբաթից տասն օր ազատ ժամանակ եմ ունենում, բնականաբար, միանգամից գնում եմ այնտեղ, ժամանակս ընտանիքիս, ընկերներիս հետ անցկացնելու»: Այս պահին Թամարան նոր նախագիծ ունի Նարեկ Դուրյանի հետ, նրանք «Օրագիր» ներկայացման վերջին փորձերն են անցնում: Ներկայացման պրեմիերան տեղի կունենա ապրիլի 24-ին«Բոհեմ» թատրոնում:

Այն նվիրված է Արցախյան շարժման 30-րդ տարեդարձին և հիմնված է արցախցի աղջկա վարած անձնական օրագրի վրա: Դերասանուհին նշում է. «Ճիշտ է, մենք այնպես արեցինք, որ ներկայացումը հանձնվի ապրիլի 24-ին, բայց ընդհանուր առմամբ, ներկայացումը նվիրված է Արցախյան շարժմանը: Ներկայացումը հիմնված է երիտասարդ աղջկա անձնական օրագրի վրա։ Նա այն ժամանակ ուսանողուհի էր, 1983-1988 թվականներին երեք հայ ընկերուհիների հետ ապրում և սովորում էր Բաքվում։ Այդ հինգ տարվա ընթացքում իր ուսանողական կյանքը գրել է օրագրում, որտեղ տեղ է գտել պատմություն այն մասին, թե ինչ կատարվեց Սումգայիթում և դրանից հետո:

Այդ կինն իր օրագիրը տվեց Նարեկ Դուրյանին տասը տարի առաջ, երբ վերջինս Արցախ էր եկել և ասաց՝ սա իմ անձնական օրագիրն է, ես այնպիսի բաներ եմ գրել, որոնք մի օր կարող են պետք գալ ձեզ, հնարավոր է՝ որոշեք այս թեմայով որևէ բան բեմադրել: Ճիշտն ասած, պարոն Դուրյանը վախեցել էր օրագիրը վերցնել, որպեսզի չկորցնի, փոխարենն այդ կնոջ հեռախոսահամարն էր վերցրել։ Մոտ մեկ տարի առաջ պարոն Դուրյանը ներկայացում բեմադրելու մտահղացում ունեցավ, զանգեցինք այդ կնոջը՝ Լինային, վերցրինք

օրագիրն ու դրա հիման վրա կառուցվեց նոր ներկայացում»: Դերասանուհին նաև նշեց, որ «Օրագիր»-ը փաստավավերագրական ներկայացում է, որում բացի անձնական օրագրի էջերից, ներկայացվել են պատմական փաստեր, տարատեսակ հետաքրքիր պատմություններ: «Պարոն Դուրյանը շատ ավելի է բացել այդ թեման, ներկայացրել իրեն հատուկ ոճում։ Մենք դերակատարներս, բացի չորս ընկերուհիների հիմնական դերերը, ներկայացման ընթացքում մարմնավորում ենք նաև այլ կերպարներ»,- եզրափակեց Թամարան: 

 

 

 

 

 

Աղբյուր՝http://lifeblog.am/edik/7341/?fbclid=IwAR0MGIxwka8VCyN2v6iY-XDF_SobcDS08DcKHINucakcV9jR6wq8MIYYi4A

 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ