Արցախցի աղջկա նկարը հասավ Մոսկվայի նորաձեւության բեմ․ Լուսինե Զաքարյանը հաղթանակ բերեց Հայաստանին Պառլամենտական ընդդիմությունը ժամանակ է շահում․ Սուրեն Պետրոսյան Փաշինյանի մոտ նորից «երկու քարի արանքում» վիճակն է Հայաստանին նորից փորձում են մեծ ավանտյուրայի մե՞ջ քաշել Թրամփն ասել է, որ Պուտինին ընկեր է անվանում՝ Ուկրաինայում խաղաղություն հաստատելու և Կրեմլին կանգնեցնելու համար Ռուսաստանը սպառազինության վերցրեց հիպերձայնային հրթիռներով զինված առաջին միջուկային սուզանավը Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 5 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման Պրեսսինգ ա սպասվում ընդդիմադիրներին մի այլ կարգի. ԲԱՄԲԱՍԱՆՔ Ավլեմ, թափեմ փոշին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու

ԱՄՆ-ում ակտիվ ԼԳԲՏ քարոզողն ի՞նչ կապ ունի մեր կրթական համակարգի հետ. Չախալյան

Թեմա

Մինչ մի շարք նախաձեռնություններ եւ քաղաքական ուժեր պահանջում են կառավարության ամբողջական հրաժարականը կամ կոնկրետ Նիկոլ Փաշինյանի, «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը սեպտեմբերի 7-ին նախաձեռնած հանրահավաքի ժամանակ որոշել է պահանջել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժականը: Թե ինչու են ընտրել ոչ թե, այսպես ասած, փաթեթային, այլ փուլային հրաժարականների օրակարգ, «Իրավունքը» պարզեց նախաձեռնության հիմնադիր, ջավախահայ գործիչ ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻ տեսակետը:

– Խնդիրն Արայիկ Հարությունյանի անձը չէ, ավելին` մինչեւ օգոստոսի 23-ը մենք անգամ նրա հրաժարականը չէինք պահանջում: Ընդամենը պահանջում էինք, որ նա քննարկման նստի մասնագետների հետ մեկ սեղանի շուրջ: Մեր պահանջը մեկն էր, որպեսզի չարհամարհեն իրենց գործին նվիրյալ մասնագետներին, նրանց ձեռքբերումն ու կարծիքը: Բայց Արայիկ Հարությունյանն արհամարեց, ասաց` zoom-ով օնլայն քննարկում է կազմակերպել: Ինչ-որ անհասկանալի մարդկանց էր նստեցրել, որոնցից միակ ծանոթ դեմքը ՀՀ սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն էր: Այդպես էլ չկարողացա հասկանալ` ԱՄՆ-ում ակտիվ ԼԳԲՏ քարոզողն ի՞նչ կապ ունի մեր կրթական համակարգի հետ: Ինչեւէ, ԿԳՄՍ նախարարն այդ կերպ, կարծես, ձեռ առավ, թե քննարկում է անում: Ու դրանից հետո` մեր  մեր կողմից բարձրաձայնվեց նրա հրաժարականի պահանջը: Սա բացարձակապես  քաղաքական չէ, այլ հետապնդում է նպատակ` պահելու ու պաշտպանելու մեր ազգայինը, նաեւ` այո՛, զգաստացնելու մնացածին, ովքեր իրենց ոլորտներում են քանդում, որպեսզի հաջորդ անգամ, երբ հանրությունը ձայն կբարձրացնի որեւէ խնդրի հանդեպ, նման արհամարական վերաբերմունք չցուցաբերեն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ