Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համար Պարեկները վնասազերծել են զինված անձի. նոր մանրամասներ Քանաքեռի կրակոցներից Հոկտեմբերի 12-18-ի շաբաթվա ֆինանսական հորոսկոպը. որ նշանները կշահեն Հայտնի փաստաբանը շտապ հայտարարությամբ է հանդես եկել Թող քեզանում մարդն իրեն տեր զգա. Հայտնի իրավապաշտպանը Երեւանի տոնի կապակցությամբ Ի՞նչ է մնացել քո կյանքում կուլիսների ետևում Ուկրաինայի ամենամեծ մետալուրգիական կոմբինատը՝ ArcelorMittal-ը լիովին դադարեցում է աշխատանքը Yandex-ի տվյալների կենտրոնը հարձակման է ենթարկվել Այսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էր

Լեզվաբանի ամուսնու դաժան սպանության գործով «Բացահայտվել են մի շարք կարեւոր հանգամանքներ»

Արխիվ 16-20

Հունիսի 4-ին Նուբարաշենի խճուղում ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնի դոցենտ Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ 58-ամյա Եղիշե Խաչատրյանի դաժան սպանության գործի քննությունը ավարտական փուլում է: «Բացահայտվել են մի շարք կարեւոր հանգամանքներ, որոնց մասին կբարձրաձայնեմ քննության ավարտը հայտարարելուց հետո, որը կլինի օրերս»-այս մասին մեզ հետ զրույցում անդրադառնալով վերոհիշյալ գործով քննության ընթաքին, ասաց Եղիշե Խաչատրյանի իրավահաջորդի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 4-ին՝ ժամը 23-00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի դիմաց մի խումբ անձինք վիճաբանել են 58-ամյա Եղիշե Խաչատրյանի հետ՝ երթեւեկության կանոնները խախտելու համար դիտողություն անելու կապակցությամբ, ապա 75-ամյա մոր ներկայությամբ հայհոյել ու բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա կենսական կարեւոր օրգանի՝ գլխի, ինչպես նաեւ՝ կրծքավանդակի եւ որովայնի շրջաններում։ Ստացած մարմնական վնասվածքներից Եղիշե Խաչատրյանը տեղում մահացել է: Սույն քերական գործի շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավել 3 անձ: Մասնավորապես մեղադրանք է առաջադրվել 26-ամյա Խաչիկ Կոսյանին՝ ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 10-րդ կետերով (սպանություն՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով): Նա կալանավորվել է: Իսկ Կոսյանի աներորդին՝ 23-ամյա Արտաշես Չիչոյանը եւ ընկերը՝ 26-ամյա Արարատ Նիկողոսյանը հետախուզվում են:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ