Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում

Վերջին հրաժեշտը` Սասուն Մկրտչյանին. «Միայնակ հասցրել է «մաղել» թշնամու զինվորներին». Տեսանյութ, ֆոտո

Արխիվ 16-20

Արցախ-ադրբեջանական սահմանում սկսված ռազմական գործողությունները ժամանակավորապես դադարել են: Այս օրերին հանրությունը դրսեւորեց  լայն համախմբվածություն եւ ամեն գնով սատար կանգնեց թիկունքում կռվողներին: Ցավոք, ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմն ունեցավ կորուստներ: Նրանցից մեկն էլ պայմանագրային զինծառայող, գնդացրորդ-հետախույզ Սասուն Մկրտչյանն էր: Այսօր զինծառայողի հարազատները, ծառայակիցները, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Եռաբլուրում վերջին հրաժեշտը տվեցին Սասուն Մկրտչյանին: «Իրավունք»-ի հետ զրույցում Սասունի հորաքույրերը նրան բնութագրեցին որպես խիզախ, խելացի ու հայրենասեր երիտասարդի: «Սասունի մայրը որդու անունը պատահական չի դրել: Մկրտչյանը ծագումով սասունցի են: Մայրը ցանկանում էր Սասնա անունը վառ պահել որդու միջոցով»,- պատմում էր տիկին Կլարան:

Հորաքրոջ խոսքով` ապրիլի մեկին` 15 օրով, Սասունը տուն  էր եկել, սակայն ապրիլի երկուսի վաղ առավոտյան զանգահարել եւ կանչել են   դիրքեր: Նա Քարվաճառով Թալիշ մեկնեց: «Անընդհատ կապի մեջ էի: Պարբերաբար զանգահարում էի Սասունին ընկերոջը` տեղեկություն իմանալու նրա մասին: Երբ վերջին անգամ զանգահարեցի, ընկերն ասաց, որ Սասունը  հիմա իր կողքին չէ, ներքեւում է: Հենց գա, անպայման կասեմ, հետ կզանգի: Սակայն հետագայում պարզ դարձավ, որ Սասունը վիրավորվել էր: Թեժ մարտերի պատճառով  ծառայակիցները չեն կարողացել վիրավոր Սասունին  մարտի դաշտից անմիջապես  տեղափոխել հիվանդանոց: Որոշ ժամանակ անց, երբ հաջողվել է մեծ դժվարությամբ վիրավոր Սասունին հետ քաշել  դիրքերից, կարծում էին` զոհվել է: Սակայն դեռ ողջ  է եղել: Բայց Մարտակերտի ճանապարհին վախճանվել է: Մինչ  վիրավորվելը Սասունը հասցրել է միայնակ  գնդացրով մաղել թշնամու զինվորներին: Պատահական չէ, որ Սասունի վերադասն ասել է զինծառայողներին` ողջ եք Սասունի շնորհիվ  »,- մանրամասնեց տիկին Կլարան:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սոնա Դավթյան 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ