«Մենք մեր սերը ցույց ենք տվել այնպես, ինչպես այն կար». բլոգեր Միլենա Պետրոսյանը արձագանքել է ամուսնու մահից հետո առաջացած ատելությանը Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ոչնչացվել է, Հայաստանում պետք է ձևավորվի նոր ընդդիմություն. Նիկոլ Փաշինյան Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հոկտեմբերի 26. Օրվա խոսք Եղեգնաձորում նախնական տվյալներով ՔՊ-ն 27 մանդատից կստանա 13-ը Նկարիչներն ընտրելու են միության նոր նախագահ․ թեկնածուներից ով ում բարեկամն է Ջարդեր, հրկիզումներ և զանգվածային բողոքի ցույցեր են Եվրոպայի արդեն 12 երկրներում Զելենսկին համաձայն է Պուտինի հետ քննարկել Ուկրաինայում «տարածքային փոխանակման» հարցը Թամփը նկարագրել է, թե ինչպես է երկու շաբաթվա ընթացքում երրորդ անգամ նայել սենատոր Հասթեդի հետույքին Ստեփանավանում ՔՊ-ն պարտվեց է նախկին ՔՊ-ականին

«Ամուսինս ուզում է շատ երեխաներ ունենանք». Մարիամ Մելիքյանը` տոքսիկոզ հղիության, իրեն դրականին տրամադրելու և դստեր՝ հայերեն ու թուրքերեն խոսելու մասին

Ախ կանայք

 Դերասանուհի Մարիամ Մելիքյանը սպասում է երկրորդ երեխային: Նա այս շրջանում հղիության 6-րդ ամսում է:

Մարիամը պատմել է, թե ինչպես են ամուսինն ու դուստրը` 4 տարեկան Կամիլան, արձագանքել իր հղիության նորությանը, ինչպես է հաղթահարում հարազատների հանդեպ կարոտը և ինչով է զբաղվում Թուրքիայում:

«Երկրորդ հղիությունս, ինչպես առաջինը, սկզբնական շրջանում մի փոքր բարդ անցավ, քանի որ տոքսիկոզ հղիություն եմ տանում: Ճիշտ է, այս ընթացքում շատ ծանր փուլեր անցա, բայց հիմա ամեն ինչ լավ է, ինձ միայն լավ մտքերով եմ լիցքավորում, որովհետև այս ամենն իմ փոքրիկին կյանք տալու համար է: Սեռն արդեն պարզել ենք, բայց չեմ ուզում բացահայտել: Ուզում եմ, որ այս անգամ երեխայի անունն ամուսինս ընտրի, քանի որ դստերս իմ ցանկությամբ ենք Կամիլա անվանակոչել»,-ասաց նա:

Մարիամը նկատեց, որ ամուսինը երեխաներ շատ է սիրում.  «Ամուսինս ուզում է` շատ երեխաներ ունենանք: Անհամբեր սպասում էր մեր երկրորդ բալիկին, նա և Միլան ամեն օր ասում էին, որ քույրիկ կամ եղբայր են ուզում: Երբ ասացի, որ հղի եմ, ամուսինս շոկի մեջ էր, չէր հավատում լսածին: Ամուսինս, սկեսուրս, տալս այնպես էին ուրախացել, հուզվել, կարծես առաջին հղիությունս լիներ»:

Մարիամը նշեց, որ երբեմն տարօրինակ ուտելիքներ ուտելու ցանկություն է ունենում, փորձում է հնարավորինս «համեստ» հղի լինել, բայց ամուսնինն ամեն կերպ փորձում է կատարել իր կամակորությունները:

Դերասանուհու խոսքով` դուստրը` 4 տարեկան Կամիլան, ևս շատ ոգևորված է ընտանիքի համալրման լուրով. «Նախապատրաստական գնումները միասին ենք կատարում: Անընդհատ ասում է, որ շատ է սիրում բալիկին, ինձ: Կարծում եմ` խանդի տեսարաններ չեն լինի, որովհետև Միլան շատ հասկացող բալիկ է: Երեխան դեռ չի ծնվել, բայց Միլան արդեն սիրում է նրան: Երբ ասում եմ, որ իրեն ապագա բալիկից ավելի շատ եմ սիրում, ասում է` բալիկին ավելի շատ սիրիր, որ չնեղանա, ինքը փոքր է»:

Վերջերս Մարիամն Ինստագրամի իր էջի սթորի բաժնում տեսանյութ էր տեղադրել, որտեղ դստերն ասում էր, որ հայերեն խոսի, բայց Միլան թուրքերեն էր խոսում, դերասանուհուց հետաքրքրվեցինք` Միլան հայերեն խոսո՞ւմ է. «Միլան հայերեն խոսում է, ուղղակի երբ ասում եմ` հայերեն խոսիր, կամակորություն է անում: Հայերեն այնպես չի խոսում, ինչպես թուրքերեն, քանի որ մանկապարտեզում թուրքերեն են խոսում, բայց հայերենին ամբողջությամբ տիրապետում է: Անգլերեն և ռուսերեն նույնպես հասկանում է: Փորձում ենք այնպես անել, որ շատ լեզուներ իմանա»:

Աղբյուր` https://www.tert.am/life/am/news/2020/09/04/mariam/67640

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ