Ստեղծվել է Եկեղեցու պաշտպանության համար հարթակ Էրդողանի վերջին շանսն Իրանն է. տարածաշրջանում հետաքրքիր զարգացումներ են սպասվում. Բալասանյան Պաշտոնապես հայտարարում եմ. Հանրապետականը ՀԱԿ-ին երբեք դաշինքային ձեւաչափի առաջարկ չի արել. Աշոտյան Ում կամ ինչի վրա է դրել Մարության Հայկն իր ձախողած քաղաքական հույսը Տարվա լավագույնները սպորտում. ԿԳՄՍ նախարարությունը ամփոփել է մրցույթի արդյունքները Լարված իրավիճակ․ Սեմյոն Բաբայանի հարցը շփոթեցրեց Լևոն Զուրաբյանին Չեմ տեսնում տարբերակներ, որոնց դեպքում Գալիցկին կվաճառի Սպերցյանին. Նոբել Առուստամյան Հայաստանի տարվա լավագույն մարզիչը հայտնի է Ֆուտբոլում անցյալը ոչինչ չի նշանակում. Մխիթարյանը` Կիվուի խոսքերի մասին Հայտնի է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստը

Հնարավոր է՝ հանդիսատեսն իրեն կամ իր հարազատին գտնի այս բեմադրության մեջ. Բեմադրիչ

Մշակութային

Օրերս Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կայացավ առաջնախաղ: Հանդիսատեսի դատին հանձնվեց «Գարդենիա»՝ ըստ լեհ երիտասարդ դրամատուրգ Էլջիբեթա Հովանեցի համանուն պիեսի (թարգմանությունը՝ Իրինա Ադելգեյմի) ներկայացումը, որի բեմադրիչը Գոռ Մարգարյանն է:

«Գարդենիա» ստեղծագործությունն ունի գեղարվեստական բարձր արժեք իր նախ պատմողական, ապա՝ երկխոսությունների հստակ, կտրուկ, թվացյալ պարզ լեզվի շնորհիվ։ Այն ուղերձ է այսօրվա ընթերցողի, ապա՝ հանդիսատեսի համար՝ ինքնաճանաչողության, կնոջ դերակատարման, նրան ուղղված նախախնամ մարտահրավերների վերլուծությամբ։

Չորս կին, որ հայտնվել են նույն ընթացքի մեջ, չորսն էլ գեղեցիկ, չորսն էլ անանուն, ընդամենը համարակալված, չորսն էլ մտովի, ենթագիտակցաբար, նույնիսկ՝ անգիտակցաբար, փնտրում են իրենց սեփական ընտանիքի պատկերը՝ այդ փնտրտուքի ճանապարհին բացահայտելով իրենց ներսում քնած զգայական աշխարհը, որի ցուցադրումը ստեղծագործության հեղինակը կարողացել է հմտորեն պրոյեկտել կենցաղային խնդիրների ու ցանկությունների վրա։

Ներկայացման մեջ խաղում են թատրոնի դերասաններ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Իռա Հարությունյանը, Ելենա Վարդանյանը, Հայարփի Զուռնաչյանը եւ Աննա Մանուչարյանը: Նկարչական ձեւավորումն ու զգեստները՝ Նելլի Բարսեղյանի:

Մեզ հետ զրույցում ռեժիսոր Գոռ Մարգարյանն ասաց, որ հնարավոր է՝ հանդիսատեսն իրեն կամ իր հարազատին գտնի այս բեմադրության մեջ:

«Ներկայացումը հետաքրքիր է եւ այլ բեմադրություններից տարբերվում է ձեւաչափով ու բեմադրական լուծումներով: Այն խաղում ենք բացօթյա հարթակում ոչ այն պատճառով, որը մեզ այսօր թելադրում է աշխարհում տիրող իրավիճակը: Ի սկզբանե մտածված էր այն բեմադրել Ռուսական թատրոնի բակում, որտեղ կատարվել են բեմանկարչական աշխատանքները: Սա մեզ համար եւ՛ հետաքրքիր է, եւ՛ նոր»,-պատմեց Մարգարյանն ու հավելեց, որ, երբեմն, փողոցի աղմուկն է խանգարում, բայց բոլոր խնդիրները փորձում են օգտագործել ի շահ ներկայացման, ի շահ ստեղծագործության։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ստեղծվել է Եկեղեցու պաշտպանության համար հարթակԷրդողանի վերջին շանսն Իրանն է. տարածաշրջանում հետաքրքիր զարգացումներ են սպասվում. ԲալասանյանՊաշտոնապես հայտարարում եմ. Հանրապետականը ՀԱԿ-ին երբեք դաշինքային ձեւաչափի առաջարկ չի արել. ԱշոտյանՈւմ կամ ինչի վրա է դրել Մարության Հայկն իր ձախողած քաղաքական հույսըՀանցավոր ցանցը Հայաստանում զբաղվել է մարդկանց ներքին օրգանների գործարքներովՏարվա լավագույնները սպորտում. ԿԳՄՍ նախարարությունը ամփոփել է մրցույթի արդյունքները Լարված իրավիճակ․ Սեմյոն Բաբայանի հարցը շփոթեցրեց Լևոն ԶուրաբյանինՉեմ տեսնում տարբերակներ, որոնց դեպքում Գալիցկին կվաճառի Սպերցյանին. Նոբել Առուստամյան Հայաստանի տարվա լավագույն մարզիչը հայտնի էՖուտբոլում անցյալը ոչինչ չի նշանակում. Մխիթարյանը` Կիվուի խոսքերի մասին Հայտնի է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստըԲացահայտելու ենք բոլոր կեղծ ընդդիմադիրներին. ՍԻՄ-ն ամփոփում է անցնող տարին20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը 90 տոկոսով պատրաստ է.ԶելենսկիԳողանում են Viber-ի օգտահաշիվները․Սամվել ՄարտիրոսյանՆիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարիԻմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. ԲայրամովԲա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲայրամովը հնարավոր է համարում իր այցը Հայաստան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված