⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Ինքնամեկուսացվող անձին ինչո՞ւ չպետք է տրամադրել բժշկական խորհրդատվություն, սնունդ․ Սամսոնյան

Ներքաղաքական

«Ասում եք կարանտինը արտակարգ դրություն չէ, իհարկե, դրանք տարբեր հասկացություններ են, բայց այս նախագծով պարտադրվող պայմանները որևէ կերպ չեն տարբերվում արտակարգ դրության պայմաններից»,- այս մասին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը, նշելով, որ ակնկալում էին ավելի ճկուն գործիքակազմ, որ արտակարգ դրությունը հանելուց հետո լիներ վիճակի թեթևացում և ոչ թե վիճակը մնար նույնը։ 

«Ըստ էության միայն անվանումն է փոխվում։ Բայց իրավական ռեժիմով որևէ տարբերություն չկա։ Մտահոգիչն այն է, որ խորհրդարանի դերն է նվազեցվում, խորհրդարանին ջնջում ենք ընդհանրապես։ Օրենքով սահմանվում է, որ մեկուսացման վայրում անձին կարող է տրամադրվել բավարար պայմաններ, բժշկական խորհրդատվություն, սնունդ՝ ամեն ինչ նրա ժամանակավոր կեցության համար, բայց ինքնամեկուսացման պարտադրվող անձին ինչո՞ւ այս պայմանները նույնպես չպետք է տրամադրվեն։ Պետական կառավարման լիազոր մարմինը, տեղական ինքնակառավարման մարմինները, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող մարմիններն, բոլոր մեծ ծավալի սուբյեկտները իրավունքն են ստանում անձի բժշկական գաղտնիքի տեղեկություն ստանալուն։ ինչպե՞ս կարող է սա տեղի ունենալ մարդու իրավունքների պաշտպանությունը հարգող երկրում»,- եզրափակեց Սամսոնյանը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ