⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Ո՞վ է Տեր-Պետրոսյանի սրտի նախարարը

Ներքաղաքական

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վերջին ժամանականերս կարծես շատ է հիասթափված թավշյա իշխանություններից:

Կա տեսակետ, որ Տեր-Պետրոսյանի հիասթափությունն ընդամենը կեղծիք է ` Նիկոլ Փաշինյանի կողմից հերթական բեմադրությունը: Այս մասով իհարկե մեզ ոչինիչ հստակ պարզել չի հաջողվել, սակայն պարզվում է, որ առաջին նախագահն իր սրտի խորքում դեռ փափագում է ինչ-ինչ անուններ, որոնք մոտ են իր հոգեկերտվածքին, կամ ինչ-ինչ չափով ավելի մոտ ՀՀՇ-ական գաղափարներին:

Մեր տեղեկություններով` Տեր-Պետրոսյանն օրինակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին շատ է հավանում:

Մեր աղբյուրի խոսքով` Տեր-Պետրոսյանը նույնիսկ իր համախոհներից մի քանիսին հանձնարարել է Արսեն Թորոսյանին իրենց անձնական պաշտպանության տակ վերցնել, և ամեն կերպ օգնել նրան:

Սակայն թե ԱՆ Արսեն Թորոսյանի կոնկրետ ինչն է այդքան գերել առաջին նախագահին, ցավոք մեր աղբյուրին պարզել չի հաջողվել:

Հայկ Գևորգյան 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ