⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Այսօր ճանապարհ փակած խաղողագործները վաղը արտագաղթելու պահաջով են ցույց անելու. Աննա Մկրտչյան

Ներքաղաքական
«Փրկիչ» Նիկոլի հրաշագործությունների սպասումով փողոց փակած ու Հայաստանում բռնազավթմանը մասնակցածներն այլևս սպասել չեն կարող։
Հորինած ներգաղթին, ներդրումներին, աննախադեպ ոլորտային զարգացումների ոչ Նիկոլի բռնազավթման մասնակիցները ականատես եղան, ոչ էլ Նիկոլի արարքներին իրական գնահատականներ տվողները։
Փոխարենը, հիմա բոլորով միասին ականատես ենք լինում Նիկոլի միջնորդավորված կոչին։ Արտաքին գործերի նախարարը հստակ ասաց։ «Մի էլ սպասեք, ձեզ բռնող չկա, գնացեք Հայաստանից»։
Մինչև Նիկոլը երկրում երբեք ցույց չի եղել երկիրը լքելու թույլտվություն տալու պահանջով։
Առավել ևս երբեք չենք ունեցել ԱԳ նախարար, ով քամահրանքով երկրից «ճանապարհում» է քաղաքացիներին։
Այսօր ճանապարհ փակած խաղողագործները, վաղը արտագաղթելու պահաջով են ցույց անելու։
Նիկոլի ֆինանսերի նախարարն էլ առաջիկա դժոխքի նախերգանքն այսօր արտաբերեց։ «Պահուստային ֆոնդը լարված է»։
Հիմա ուզում եք գնացեք, ուզում եք մնացեք։
Ուզում եք անհանգստացեք կամ առհամարեք այս փաստերը, քանի դեռ հնարավոր կլինի։
Կուզեք նյարդայնացեք համ էլ ոչ։
Միևնույն է ձեր ապրումներն ու մտահոգությունները Նիկոլի ու իր պարգևավճարների լիության մեջ ապրող նախարարների համար դուք էլ, ձեր հույզերն էլ հաշվի մեջ չեն։
Հ.Գ. Իսկ հիմա առավել կարևոր թեմաների մասին։ Նիկոլի արձակուրդն ընթանում է բնականոն հունով՝ ճոխ ու անհոգ։Ու մի քիչ մարդ եղեք #թողեքնիկոլըհանգստանա
 
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ