Բանը բանից անցել է. շատ վատ ձևով ես հեռանալու. Գուրգեն Եղիազարյանը` Փաշինյանին
ՆերքաղաքականՔաղաքական մեկնաբան Գուրգեն Եղիազարայնն այսօր այսօր Iravunk.com-ի հետ ունեցած զրույցում անդրադարձավ ներքաղաքական անցուդարձին, մասնավորապես նշելով` հետևյալը.
Նիկոլը նշում էր, թե կորոնավիրուսը պատերազմ է, բա ինչի՞ են, թե ինքը, թե Արսեն Թորոսյանը արձակուրդ մեկնել:
Ես հիմա այդ ամենին կդժվարանամ գնահատական տալ:
Մինչև սեպտեմբերի 11-ը ողջ ՀՀ տարածքում անօրինական օրենքներ են բանեցվելու, ապա իրենք ինչպե՞ս են արձակուրդ մեկնում չեմ հասկանում:
Մեր այն հարցին, թե օրեր առաջ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Բակո Սահակյանի ծննդյան տարեդարձը, մեր զրուցակիցն ասաց հետևյալը.
Պետական կառավարման մեխանիզմները Նիկոլից շատ հեռու են: Նա արդեն մոտ երեք տարի է, ինչ չի կարողանում դառնալ երկրի կառավարիչ:
Գուրգեն Եղիազարյանի խոսքով` եթե այսպես շարունակվի Նիկոլ Փաշինյանը շատ վատ ձևով հեռանալու է:
Արդեն բանը բանից անցել է:
Իր խոսքը եզրափակեց Գուրգեն Եղիազարյանը:
Հայկ Գևորգյան
