Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

Լավագույն մարզիկները` առանց փողի. ոչ պետական ֆինանսավորումը դադարեցվել է, պետականը դեռ չկա

Սպորտ

Հայաստանի բարձր որակավորում ունեցող մարզիկները ֆինանսական դժվարին վիճակում են։ Այս պայմաններում նրանք պատրաստվում են ամառային օլիմպիադային։ Կառավարությունը որոշեց շտկել իրավիճակը։

 2021 թվականի ամառային օլիմպիական խաղերին մասնակցության վարկանիշ ձեռք բերած մարզիկներին, հավաքականների մարզիչներին ու բժիշկներին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը լրացուցիչ գումարներ կտրամադրի` օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար։

Համապատասխան որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության հերթական նիստում։

Նախագիծը ներկայացնելով` ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ ներկա պահին ՀՀ բարձր վարկանիշ ունեցող մարզիկները բարդ ֆինանսական վիճակում են։ Ոչ պետական ֆինանսավորումը դադարեցվել է, պետական ֆինանսավորում առայժմ չկա։

«Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների հաղթողներին ու մրցանակակիրներին, 2021 թվականի ամառային օլիմպիական խաղերին մասնակցության վարկանիշ ձեռք բերած մարզիկներին, օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի հավաքական թիմերի մարզիչներին ու բժիշկներին ամսական խրախուսման վճար չի տրամադրվում, ինչն արվում էր նախկինում ոչ պետական այլ աղբյուրից։ Սակայն ամիսներ շարունակ դա դադարեցվել է, և մեր մարզիկներն ու մարզիչները ծանր կացության մեջ են  հայտնվել»,– ասաց Հարությունյանը։

Իրավիճակը շտկելու նպատակով ՀՀ կառավարությունն ընդունված որոշմամբ ամեն ամիս 232 000 000 դրամ գումար կհատկացնի մարզիկներին ու մարզիչներին` որպես սպորտային նպաստ։

Ինչ վերաբերում է ամառային օլիմպիադային, նախարար Հարությունյանը հայտնեց, որ դրան այսօր նախապատրաստվում են ՀՀ 6 մարզիկներ, որոնց հետ աշխատում են  1 գլխավոր և 2 այլ մարզիչներ։

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ