Էլեկտրաէներգիայի ընդհատումներ. Հասցեներ Հոկտեմբերի 29. Օրվա խոսք Ճապոնիան կոչ է արել քաղաքացիներին մի քանի օրվա համար սնունդ պաշարել՝ հնարավոր խոշոր աղետի սպասելիքով Իրանը պատրաստվում է նոր պատերազմի Կարող է հանգեցնել Հայաստանի ՀՆԱ-ի 15,6%-ով կամ 4,6 մլրդ դոլարով կրճատմանը. ԵՏՄ-ից դուրս գալու հեռանկարը ԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է, որ Ռուսաստանը պատրաստվում է զանգվածային հարված հասցնել առաջիկա 48 ժամում Զելենսկի. Ուկրաինան չի հրաժարվի եռակողմ հանդիպումից, եթե ԱՄՆ-ն պնդի Եվրոպայից զերծ ձևաչափի վրա «Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահել Հայտնի է Մհեր Արմենիայի հայրիկի հոգեհանգստի արարողության օրն ու վայրը «Փաստ». Անհավասար պայքարի հետքերով. ՏԻՄ ընտրությունները

Կորոնավիրուսը ոչ թե բարի մարդկանց չի կպնում, այլ` աներձագներին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ժամանակին հայտարարել էր, թե «կորոնավիրուսը բարի մարդկանց չի կպնում»` իրեն համարելով այդպիսին: Բայց, այնուհանդերձ, վիրուսը չշրջանցեց նաեւ նրան, ինչի մասին հայտարարեցին հենց ԲՀԿ-ականները: Բայց, արի ու տես, որ քաղաքականության մեջ կա մի կատեգորիա, որոնց իսկապես «կորոնավիրուսը չի կպնում», դրանք բարձրաստիճան պաշտոնյաների աներձագներն են:  

Դեռեւս օգոստոսի 12-ին Ազգային ժողովն իրավունքի ուժով գումարել էր հատուկ նիստ` օրակարգում ունենալով մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցը: «Իրավունքի» աչքից չվրիպեց այն, որ այդ օրը նիստին ներկա չէին իմքայլական պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը եւ ԼՀԿ-ական պատգամավոր Արմեն Եղիազարյանը, որոնք ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային դիտորդական առաքելության շրջանակում օգոստոսի 7-10-ը գործուղվել էին Բելառուսի մայրաքաղաք Մինսկ: Մինչդեռ ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներձագ, էլի իմքայլական պատգամավոր, Հայաստան-Լիբանան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Հրաչյա Հակոբյանը, որը գրեթե նույն օրերին, ինչ իր գործընկերները` օգոստոսի 8-11-ը, մեկնել էր Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ` ՀՀ-ի կողմից մարդասիրական օգնություն տանող հայկական պատվիրակության կազմում: Թե արդյոք արտասահմանից վերադառնալով` 14-օրյա կարանտինն էր պատճառն իրենց բացակայության, իսկ այդ դեպքում` ինչո՞ւ էր երկրի թիվ մեկ աներձագը ներկա նիստին, երբ վերադարձել էր մի երկրից, որտեղ տեղի ունեցած ողբերգական պայթյունից հետո դժվար թե պահպանվում են հակահամաճարակային կանոնները, «Իրավունքը» հետաքրքրվեց ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր ԱՐՄԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՑ:

– Օրենքով մենք ազատված էինք` դիվանագիտական այցերի համար: Իհարկե, չունեինք սահմանափակում, որ պետք է գայինք եւ 14 օր ինքնամեկուսանայինք բայց ամեն դեպքում, իմ գործընկերների եւ ընտանիքիս անվտանգությունից ելնելով, որովհետեւ, ամեն դեպքում, Բելառուսում շփվել ենք բազմաթիվ մարդկանց հետ եւ չնայած` անընդհատ եղել ենք դիմակով եւ ախտահանիչներով, բայց բազմաթիվ հանդիպումներ, զրույցներ են եղել, որտեղ դիմակ չի օգտագործվել, ինչպես օրինակ` պաշտոնական ընթրիքների ժամանակ: Իսկ դուք գիտեք, որ Բելառուսն ընդհանրապես չի իրականացրել կորոնավիրուսի դեմ որեւէ միջոցառում: Ուստի` դրանից ելնելով` որոշեցի, որ ճիշտ կլինի ինքնամեկուսանալ, դրանից հետո արդեն իմ նախաձեռնությամբ թեստ եմ հանձնել եւ հավաստիացել, որ վիրուսակիր չեմ ու արդեն վերադարձել եմ ակտիվ աշխատանքի:  

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ