10 հրթիռ հարվածել է Պոլտավայի նավթավերամշակման գործարաններին և հիդրոէլեկտրակայանին ԱԺ նիստը ուղիղ ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Հոկտեմբերի 30. Օրվա խոսք Վենսը հասկացավ, բացի Ռեզայիից, ուրիշ ոչ մեկի հետ իմաստ չունի բանակցել. Իրանական աղբյուր Իսրայելական նավը խորտակվել է Սև ծովում (Տեսանյութ) «Կայա Կալլասը Եվրամիության պատմության մեջ ամենամեծ սխալն է». Berliner Zeitung Ռուսական հրթիռային հարձակումից հետո Դնեպրոպետրովսկն ամբողջությամբ մթության մեջ է ընկղմվել 13 թիվը, սև կատուներն ու հայելիները․ ինչու ենք վախենում սնահավատությունից

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 196, մահվան՝ 5 նոր դեպք

Հայաստանում սեպտեմբերի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 196 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 44 271-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 887 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Սեպտեմբերի 3-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 271 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 5 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1158-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 224 է, ընդհանուր առողջացածներինը՝ 38 855, փաստացի բուժվողներինը՝ 4258 (մեկ օրում նվազել է 33-ով): Մեկ օրում արվել է 1892 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 211281 թեստ:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ