ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում Մարկո Ռուբիոն է հազիվ ծիծաղը զսպում Թրամփի հերթական զառանցանքից Ուկրաինական ռազմական աղբյուրներ. Ռուսաստանը սկսել է օգտագործել նոր եւ վտանգավոր «Ֆիլին» հրթիռները Զապորոժիեն մեկ ժամվա ընթացքում հարվածել է 20 ավիառումբ Թրամփ եւս Պուտինի և Սիի հետ գագաթնաժողովը համարում է «Յալթա 2» Իրանը, տեւական դադարից հետո, հարձակվել է Բահրեյնի ԱՄՆ ռազմական բազաների վրա Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու

ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԸ` ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ԵՎ ԿԻՐԻԼԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ. «ՈՒՂՂԱՓԱՌ ԵՎ ԿԱԹՈԼԻԿ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԿԱՅԻՆ ԽՆԴ

Արխիվ 12-16

ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԸ` ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ԵՎ ԿԻՐԻԼԻ

ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ. «ՈՒՂՂԱՓԱՌ ԵՎ ԿԱԹՈԼԻԿ

ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԿԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ»

 

«Իրավունք»-ի «Ուղիղ կապ» խորագրի հյուրն այսօր Տեր Վահրամ քահանա Մելիքյանն է, որից պարզեց` ո՞րն է Հռոմի Ֆրանցիսկոս պապի եւ Ռուսաստանի  ատրիարք Կիրիլի հանդիպման բուն նպատակը: «Բուն նպատակի մասին կողմերը կիմանան: Ուղղափառ եւ կաթոլիկ եկեղեցիների միջեւ կային խնդիրներ, որոնց մասին գիտեինք բոլորս: Հատկապես խոսքը վերաբերում է Ուկրաինայում կաթոլիկ եկեղեցու գործունեությանը այն դեպքում, երբ այն համայն Ռուսիո պատիարքության տարածքներից էր»,- ասաց քահանան:

Հանդիպման ընթացքում բարձրացված հարցերը, հոգեւորականի խոսքով, հոզում են բոլորին, որոնք արտացոլվել են Հռոմի Ֆրանցիսկոս պապի և պատրիարք Կիրիլի միջեւ ստորագրված փաստաթղթում: Արդյոք այս հանդիպմանը կհաջորդի քրիստոնյաների ջանքերի մեկտեղում` ընդդեմ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողությունների, որոնք ունեն նաեւ կրոնական երանգ: «Այդ մեկտեղումն առանց այդ հանդիպման էլ կային, քանի որ թե՛ ռուս, թե՛ հայ, թե կաթոլիկ եկեղեցին փորձում է նպաստել Միջին Արեւելքում տիրող կացության հանգուցալուծմանը»,- եզրափակեց Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

Հ.Գ. «Ուղիղ կապ» խորագրի հյուրին այլ հարցեր եւս տրվել են, որոնց պատասխանները կարող եք կարդալ 02.03.2016 թ-ի համարում:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ