ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում Մարկո Ռուբիոն է հազիվ ծիծաղը զսպում Թրամփի հերթական զառանցանքից Ուկրաինական ռազմական աղբյուրներ. Ռուսաստանը սկսել է օգտագործել նոր եւ վտանգավոր «Ֆիլին» հրթիռները Զապորոժիեն մեկ ժամվա ընթացքում հարվածել է 20 ավիառումբ Թրամփ եւս Պուտինի և Սիի հետ գագաթնաժողովը համարում է «Յալթա 2» Իրանը, տեւական դադարից հետո, հարձակվել է Բահրեյնի ԱՄՆ ռազմական բազաների վրա Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու

ՍՈՒՄԳԱՅԻԹՅԱՆ ՋԱՐԴԵՐԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ

Արխիվ 12-16

ՍՈՒՄԳԱՅԻԹՅԱՆ ՋԱՐԴԵՐԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ


1988 թվականի փետրվարի 27-ին Ադրբեջանի իշխանությունների կողմից Սումգայիթ քաղաքում հայ բնակչությունը ենթարկվեց կոտորածի եւ բռնի տեղահանության: Երկու օր շարունակ`փետրվարի 27-29-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանցի խուժաններն անխտիր կոտորել ու սպանել են հարյուրավոր հայերի`կանանց, երեխաների, ծերերի: Ջարդարարներն իրենց ոճրագործությանը պատրաստվել էին նախապես` ձեռք էին բերել այն հասցեները որտեղ բնակվում էին միայն հայեր, արտադրամասում պատրաստել էին մետաղյա ձողեր եւ այլ գործիքներ, որոնց միջոցով էլ սպանել էին իրենց համար այդքան անցանկալի հայերին: Ադրբեջանի իշխանություններն իրենց նպատակների իրագործման համար նախապես փակել էին հայերին արտաքին աշխարհի հետ կապող բոլոր ճանապարհները, այդ թվում նաեւ` անջատել էին հեռախոսային կապերը: Հայերին կոտորելու եւ տեղահանելու գործին մասնակցել են հարյուրավոր ադրբեջանցիներ, մինչ դեռ նրանցից դատապարվել են միայն 94-ը, իսկ մյուսները ստանալով Բաքվի իշխանությունների հովանավորությունն այդպես էլ մնացել են անպատիժ: Չնայած այս ամենին, միջազգային հանրությունը սումգայիթյան ոճրագործությունը չի ճանաչել որպես Ցեղասպանություն, այն միայն դատապարտել են ԱՄՆ սենատը, Արգենտինայի խորհրդարանը եւ Եվրոխորհրդարան:

Արձակագիր, հրապարակախոս եւ հեռուստալրագրող ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ խոսքով`սւմգայիթյան ոճրագործությունը 1915-23 թվականներին Արեւմտկյան Հյաստանում տեղի ունեցած Հայոց ցեղսպանության շարունակությունն էր. «Նախկի Ազգային ժողովը վճռականություն չունեցավ Սումգայիթի, Բաքվի, Գանձակ-Կիրովաբադի, Մարաղա-Մարգուշավանի իրադարձություններն որակելու որպես ցեղասպանություն: Հարցի վերաբերյալ կարեւոր է միջազգային հանրությւան կարծիքը, իրականում այն շատ բան է որոշում»,-«Իրավունքի» հետ զրույցում նծեց Բ. Կարապետյանը: Նրա խոսքով` այս ամենով Ադրբեջանը ցանկանում էր ստեղծել պատերազմի առիթ եւ եղավ այն , ինչ եղավ. «Ադրբեջանում չէին սպասում, որ հայերն ունակ են միավորվելու եւ ինչպես հակն է`կռվելու: Մեր պատմության մեջ դեպքեր շատ են եղել, երբ մեկ պարտությունից հետո հայերը ընկերկել են, սակայն Արցախի հերոսամարտում այդպես չէր»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ սումգայիթյան Ցեղասպանությունից մեկ ամիս անց Բակուր Կարապետյանը մեկնում է Սումգայիթ, որտեղ նկարահանում է ջարդերի, բռնությունների ու թալանի հետքերը, տեսագրում զոհերի հետ զրույցները, որի հիման վրա նկարահնում է «Սումգայիթյան ալիքներ» 54 րոպեսանոց  տեսաֆիլմը եւ «Սումգայիթյան օրագիր» գիրքը, որն օրերս հրատարակվեց նաեւ անգլերեն լեզվով:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ