Հազար նոր ավտոբուս էլ բերենք, պիկ ժամերին հնարավոր է քչություն անի. Աշոտ Սարգսյան Գորիսի «Համերաշխություն»-ը ոչ մի աղերս չունի իրական «Համերաշխության» հետ Ջերմաստիճանը կիջնի, հետո կբարձրանա ՇՏԱՊ․ Արմավիր ՔԿՀ-ի բանտախցում կտրուկ վատացել է Արթուր Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է ՇՏԱՊ. Ով եք Դուք, որ…Գեւորգ Սուջյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել Սիբիրում արթնանում է «քնած հսկան»․ գիտնականները զգուշացնում են գլոբալ վտանգի մասին Գեւորգ Սուջյանը նորություն ունի Երևանում երթևեկությունը կսահմանափակվի Հորոսկոպ սեպտեմբերի 19-ի համար. անկեղծ զրույց՝ Խոյերին, անհաջողություն՝ Առյուծներին Օպերային երգիչներին ու Կապելլային՝ չնչին գումարներ, տաշ-տմբլ երգողներին՝ բազմապատիկ ավել․ Սուքիասյան

Հ.ՆԱԶԱՐՅԱՆ. «ԱՆՈՒՇԸ ԿՀԱՍՆԻ ՄԵԾ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ»

Արխիվ 12-16

Հ.ՆԱԶԱՐՅԱՆ. «ԱՆՈՒՇԸ ԿՀԱՍՆԻ ՄԵԾ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ»

 


Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող «Ստրանջայի միջազգային մրցաշարի» մրցումային առաջին եւ երկրորդ օրերն անհաջող դասավորվեցին հայ բռնցքամարտիկների համար: 1/8 եզրափակչից մեկնարկեցին Հայաստանի 6 պատվիրակ, որոնցից հաջորդ փուլ դուրս գալ հաջողվեց միայն մեկին: Հայաստանի ներկայացուցիչներից քառորդ եզրափակչի ուղեգիր հաջողվել էր նվաճել միայն 56 կգ քաշային կարգում հանդես եկող Արամ Ավագյանին, ով 1/8 եզրափակչում ուժեղ էր Վարաստանը ներկայացնող Մերաբ Թուրկաձեից: Սակայն քառորդ եզրափակչից այն կողմ Արամին անցնել չհաջողվեց:


Մրցաշարի երրորդ մրցումային օրը պայքարի մեջ մտավ նաեւ 49 կգ Արթուր Հովհաննիսյանը, ով չկարողացավ հաղթահարել Տինկո Բանաբակովիի արգելքը:

 

Իսկ Հայաստանի պատվիրակության միակ բռնցքամարտուհին` 51 քաշային կարգում հանդես եկող Անուշ Գրիգորյանը, առաջին անգամ մասնակցելով մեծահասակների պայքարին, անբարեհաճ վիճակահանության արդյունքում` հենց մեկնարկային մենամարտում մրցեց 2012թ. Լոնդոնի օլիմպիական խաղերի չեմպիոն, Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների բազմակի մրցանակակիր, Անգլիան ներկայացնող Նիկոլա Վերջինիա Ադամսի հետ: Հասկանալի է, որ մեր մարզուհին զիջեց եւ լքեց պայքարը:

Անուշի մենամարտից հետո «Իրավունքը» առիթ ունեցավ զրուցել Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականի ավագ մարզիչ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԱԶԱՐՅԱՆԻ հետ.

- Խոսել եմ Անուշիկի հետ, տրամադրությունը նորմալ էր: Իհարկե, պարտությունը ցավալի էր, բայց ամենակարեւորը, որ Անուշիկը շատ լավ է տրամադրված եւ ընկճված չէ: Տրամադրված է մարտական ու արդեն իսկ մտածում է ավելի շատ ու քրտնաջան մարզվելու մասին, որպեսզի հաջողության հասնի: Ես` որպես մասնագետ, կարող եմ ասել, որ Անուշը շատ մեծ պոտենցիալ ունի ու կհասնի մեծ հաջողությունների: Ինչ վերաբերում է այս մենամարտին, ապա այստեղ խնդիրը ոչ թե տակտիկատեխնիկական էր, կամ Անուշը զիջում էր ֆիզիկական պատրաստվածությամբ, այլ պարզապես հաղթեց փորձը: Շատ բարդ ու փորձառու մրցակից էր բաժին ընկել, բայց այսպիսի պարտություններ էլ են պետք, ու չկա մարզիկ, ում կյանքում այսպիսիք չլինեն: Կարեւորը` դրանից ճիշտ դասեր քաղելն է, իսկ Անուշի մոտ դա կստացվի, որովհետեւ շատ աշխատասեր է ու նվիրված իր գործին: Խոսեցի նաեւ տղաների հավաքականի գլխավոր մարզչի՝ Կարեն Աղամալյանի հետ, նա էլ նույն բանն ասաց՝ հաղթել է փորձառությունը:

Առաջիկա անելիքներին անդրադառնալով` Հարություն Նազարյանը նշեց.

- Սա եւս շատ կարեւոր մրցաշար էր, որն Անուշի համար առաջինն էր մեծահասակների պայքարում: Բայց առավել կարեւոր են օլիմպիական վարկանիշներ տվող մրցաշարերը, որոնցից մեկը տեղի կունենա Թուրքիայում: Պետք է պատրաստվել ամենայն պատասխանատվությամբ:


ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հազար նոր ավտոբուս էլ բերենք, պիկ ժամերին հնարավոր է քչություն անի. Աշոտ ՍարգսյանՌԴ Պետդումայի ընտրություններում ՀԱՊԿ-ի առաքելությունում Հայաստանից դիտորդներ չկանՌուս ընդդիմադիր գործիչ Յաշինը չեղարկել է Հայաստան նախատեսված այցը․ ԱՄՆ-ում զգուշացրել է ռիսկերըԳորիսի «Համերաշխություն»-ը ոչ մի աղերս չունի իրական «Համերաշխության» հետԵվրոպայի առաջնությունում այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի երեք ներկայացուցիչՍաուդյան Արաբիան հայտարարել է օդային սպառնալիքի մասին․ Էր Ռիադում պայթյուններ են լսվելՍեպտեմբերի 21-ին Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՋերմաստիճանը կիջնի, հետո կբարձրանաՍեպտեմբերի 21-ին Երևանում մի շարք ավտոբուսային երթուղիների շարժը կփոխվիՇՏԱՊ․ Արմավիր ՔԿՀ-ի բանտախցում կտրուկ վատացել է Արթուր Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էՌԴ դեսպանը այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներԵթե Արցախի կորստից դասեր չքաղենք, կարող ենք կորցնել նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանՇՏԱՊ. Ով եք Դուք, որ…Գեւորգ Սուջյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկելՍիբիրում արթնանում է «քնած հսկան»․ գիտնականները զգուշացնում են գլոբալ վտանգի մասինԳեւորգ Սուջյանը նորություն ունիԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկաԼրբերը սրբեր են դառել, զինվորականներին գնահատական են տալիս այնպիսի մարդիկ… ՔյոխԵրևանում երթևեկությունը կսահմանափակվիՀորոսկոպ սեպտեմբերի 19-ի համար. անկեղծ զրույց՝ Խոյերին, անհաջողություն՝ ԱռյուծներինՕպերային երգիչներին ու Կապելլային՝ չնչին գումարներ, տաշ-տմբլ երգողներին՝ բազմապատիկ ավել․ Սուքիասյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված