Ռուսական բանակը մասերի է բաժանում վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային «կաթսան» Եվրաայլանդшկները հասկանում են միայն կոպիտ ուժը. Մեդվեդև Բրիտանիայում բնակչությանը կոչ են անում պատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմին Պետդումայի ընտրություններին Մոսկվայում  քվեարկելու է եկել անձամբ Ստալինը (Տեսանյութ) Հազար նոր ավտոբուս էլ բերենք, պիկ ժամերին հնարավոր է քչություն անի. Աշոտ Սարգսյան Գորիսի «Համերաշխություն»-ը ոչ մի աղերս չունի իրական «Համերաշխության» հետ Ջերմաստիճանը կիջնի, հետո կբարձրանա ՇՏԱՊ․ Արմավիր ՔԿՀ-ի բանտախցում կտրուկ վատացել է Արթուր Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է ՇՏԱՊ. Ով եք Դուք, որ…Գեւորգ Սուջյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել Սիբիրում արթնանում է «քնած հսկան»․ գիտնականները զգուշացնում են գլոբալ վտանգի մասին

Պերմյակովը պնդում էր, որ նա չի սպանել Ավետիսյանների ընտանիքին

Արխիվ 12-16

Պերմյակովը պնդում էր, որ նա չի սպանել Ավետիսյանների ընտանիքին

 

 

Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանային վարչության Գյումրիի սահմանապահ ջոկատի պետի տեղակալ Սերգեյ Մերզլիկինը Ավետիսյանների սպանության գործով ցուցմունք է տվել դատարանում։

Վկայի խոսքերից պարզ է դառնում, որ 2015թ. հունվարի 12-ին նրան 102-րդ բազայի պետը հայտնել էր, որ պահակակետից զենքով փախուստ է կատարել զինծառայող Պերմյակովը։

«Նրանք ինձ խնդրեցին հետախուզման համար խուզարկու շուն տալ։ Մոտակա ուղեկալից տրամադրվեց լավագույն շունը և պատրաստված հրահանգիչ՝ սպա Խաչատրյանը։ Հասնելով պահակատեղ, մենք շանը հետքի վրա հանեցինք, սաղավարտից հոտի նմուշներ վերցրինք և սկսեցինք որոնումները։ Հասնելով տներից մեկին՝ (Ավետիսյանների տուն) դռան մոտ հայտնաբերեցինք նրա հետքերը։ Ավելի ուշ եկավ ոստիկանությունը, որից հետո սպային և շանը ուղարկեցինք սահման, իսկ ես եկա իմ աշխատավայր։

Նույն օրը՝ ժամը 12-ի սահմաններում (գիշերը) Խաչատրյանից զանգ ստացվեց այն մասին, որ նա ուղեկալի թիկունքում շարժվող լույս է տեսնում։ Ես հերթապահ մեքենա և սպաներ կանչեցի ու մեկնեցի ուղեկալ։ Այդ ժամանակ Խաչատրյանը զեկուցեց, թե անհայտ մեկին է տեսնում, ով շարժվում է փշալարերի ուղղությամբ։ Հրամայեցի քողարկվել և նրան հնարավորինս մոտ թողնել։ Ընդ որում՝ այնպես քողարկվել, որ մոտեցողը հասնի անմիջականորեն ազդանշանային համալիրի մոտ։ Ճանապարհին Խաչատրյանը բազմիցս զեկուցել է իրավիճակի մասին, որ ձերբակալվել է անհայտ անձ՝ քաղաքացիական հագուստով, ով նկարագրությամբ նման է դասալիք Պերմյակովին։ Երբ մենք ժամանեցինք դեպքի վայր, նա կապված պառկած էր։ Խուզարկեցինք, վերցրինք իրերը, դրեցինք առանձին փաթեթի մեջ։ Կարճ ճանապարհով նրան հասցրինք սահմանապահ ջոկատ՝ ինքնությունը հաստատելու համար, քանի որ նա փաստաթղթեր չուներ։ Բժշկական վկայություն է անցկացվել, կազմվել ակտ, և 10 րոպեի ընթացքում նրան իրերով հանձնել են բազայի հրամանատարին»,- հայտնեց վկան։

Պարզաբանող այն հարցին, թե նա իրավունք ունե՞ր արդյոք առանց Հայաստանի ոստիկանության ծանուցման, օպերատիվ գործողություններ իրականացնել Գյումրիի տարածքում, վկան զարմանք է հայտնել՝ ասելով, թե հարցն իր համար անհասկանալի է, քանի որ Սահմանային վարչությունը մշտապես ակտիվորեն համագործակցում է  Հայաստանի իրավապահների հետ։ Նրա խոսքով՝ նա բազայի և շտաբի պետին հարցրել է, թե ոստիկանությունը տեղյա՞կ է արդյոք, իսկ իրեն վստահեցրել են, որ ոստիկանությանը տեղյակ են պահել։ «Քանի որ փախել էր բազայի զինվորը, տեղյակ պահելու իրավասությունը բազայինն է, ոչ թե իմը, ում կանչել էին օգնության համար»,- պարզաբանեց վկան։

Փաստաբանների հարցին, թե սահմանապահները ում պետք է հանձնեին ձերբակալվածին, վկան նշել է, որ այս դեպքում ձերբակալվել էր առանց փաստաթղթերի մարդ, որին հետախուզում էին դասալքության համար։ Անհրաժեշտ էր ինքնության հաստատում անցկացնել, ինչը և արվել է 102-րդ բազայի հրամանատարի և ՀՀ ոստիկանների ներկայությամբ։

Փաստաբան Լուսինե Սահակյանը փորձել է պարզել, թե ինչպես է ստացվել, որ սահմանապահ ջոկատի պետի տեղակալը ամբողջ օրվա ընթացքում, երբ ընթանում էին Պերմյակովի որոնումները, տեղյակ չի եղել զինվորի՝ սպանության  մեջ կասկածվելու մասին։ Վկան ասել է, որ ինքը գիտեր, որ ընտանիք է սպանվել։ Գլխի էր ընկնում, որ Պերմյակովը կարող է կապ ունենալ։ Նա նշեց.

«Սակայն մթության մեջ քաղաքացիական հագուստով և առանց փաստաթղթերի մարդ ձերբակալելիս ես հիմա էլ չեմ կարող 100 տոկոսով պնդել, որ դա նույն մարդն է։ Որովհետև անհրաժեշտ է հաստատել ինքնությունը, ինչը և արվել է»:

Հիշեցնենք, որ ձերբակալությունից հետո առաջին հարցաքննության ժամանակ Վալերի Պերմյակովը հայտնել էր, որ ոչ ոքի չի սպանել։

Վկային հաջողվել է նաև մի քանի հարց տալ Պերմյակովին.

«Ես հարցրի՝ դու Պերմյակո՞վն ես։ Նա ասաց՝ այո։ Ես հարցի՝ դո՞ւ ես սպանել։ Նա ասաց՝ ես չեմ։ Ես հարցի, թե որտեղ է նա թաքնվում։ Նա ասաց՝ մոտակայքում։ Ես հարցրի, թե որտեղ է զենքը։ Նա ասաց, որ թաքցրել է, բայց կարող է ցույց տալ։ Ես հարցի, թե ինչ է նա կերել վերջին մեկ օրվա ընթացքում։ Նա ասաց, որ իրեն տաքսիստն է բերել՝ 2 շաուրմա և երեք «պեպսի կոլա»,- ասաց վկան։

Ըստ նրա՝ ձերբակալվածի հագին եղել է ճակատին քաշված սև գլխարկ, բաճկոն, սպորտային տաբատ, բանակային սվիտեր, քաղաքացիական կոշիկ։

 


 

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՄալվինները Արգենտինայինն են. անավարտ պատերազմ.Ռուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՌուսական բանակը մասերի է բաժանում վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային «կաթսան»Եվրաայլանդшկները հասկանում են միայն կոպիտ ուժը. ՄեդվեդևԲրիտանիայում բնակչությանը կոչ են անում պատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմինՄիացյալ Նահանգները կօգնի Հայաստանին բարեփոխել իր զինված ուժերըՊետդումայի ընտրություններին Մոսկվայում  քվեարկելու է եկել անձամբ Ստալինը (Տեսանյութ)Հազար նոր ավտոբուս էլ բերենք, պիկ ժամերին հնարավոր է քչություն անի. Աշոտ ՍարգսյանՌԴ Պետդումայի ընտրություններում ՀԱՊԿ-ի առաքելությունում Հայաստանից դիտորդներ չկանՌուս ընդդիմադիր գործիչ Յաշինը չեղարկել է Հայաստան նախատեսված այցը․ ԱՄՆ-ում զգուշացրել է ռիսկերըԳորիսի «Համերաշխություն»-ը ոչ մի աղերս չունի իրական «Համերաշխության» հետԵվրոպայի առաջնությունում այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի երեք ներկայացուցիչՍաուդյան Արաբիան հայտարարել է օդային սպառնալիքի մասին․ Էր Ռիադում պայթյուններ են լսվելՍեպտեմբերի 21-ին Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՋերմաստիճանը կիջնի, հետո կբարձրանաՍեպտեմբերի 21-ին Երևանում մի շարք ավտոբուսային երթուղիների շարժը կփոխվիՇՏԱՊ․ Արմավիր ՔԿՀ-ի բանտախցում կտրուկ վատացել է Արթուր Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էՌԴ դեսպանը այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներԵթե Արցախի կորստից դասեր չքաղենք, կարող ենք կորցնել նաև Հայաստանի պետականությունը. Արտակ Զաքարյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված