Տուսկ. Ուկրաինան ամսական կորցնում է մոտավորապես 27000 զոհված և վիրավոր զինվոր Իրանի հետ պատերազմում ԱՄՆ-ի կորուստները հասել են «պատմականորեն աննախադեպ մակարդակի» Պարգև Սրբազանն ԱՄՆ ներգաղթի EB-1 կարգի վիզա է ստացել Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ նոր, եզակի փորձ է սկսում ի հայտ գալ. Փորձագետ Մոսկվայի ուղղությամբ այս գիշեր տեղի է ունեցել զանգվածային հարձակում Հայտնի են Պետդումայի ընտրությունների քվեարկության երկրորդ օրվա էքզիթ փոլի արդյունքները Հուսիթները հրթիռային և անօդաչու սարքերով հարվածներ է հասցրել Սաուդյան Արաբիայի ութ քաղաքների (Տեսանյութ) Տիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ» Ռուսաստանը Դնեպրոպետրովսկում ոչնչացրել է հերթական առևտրի կենտրոնը Ռուսական բանակը մասերի է բաժանում վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային «կաթսան»

ԻՆՉՊԵՍ ՎԱՐՎԵՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ, ՈՐՊԵՍԶԻ ՁՄՌԱՆԸ ՉԸՆԿՆԵՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՄԵՋ՝ ՎԱՌԵԼԻՔԻ ԳՈՒՄԱՐ ՀԱՅԹԱՅԹԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Արխիվ 12-16

ԻՆՉՊԵՍ ՎԱՐՎԵՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ, ՈՐՊԵՍԶԻ ՁՄՌԱՆԸ

ՉԸՆԿՆԵՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՄԵՋ՝ ՎԱՌԵԼԻՔԻ ԳՈՒՄԱՐ

ՀԱՅԹԱՅԹԵԼՈՒ ՀԱՄԱՐ


Այսօր Ազգային ժողովում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ներկայացնում էր  2015 թ-ի տարեկան զեկույցը եւ պատասխանում պատգամավորների հարցրին: ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը մի քանի հարցեր եւ առաջարկներ ներկայացրեց պարոն Նազարյանին մասնավորապես.


1 Հայտնի է, որ ձմռան ամիսներին բնակչությունը ավելի շատ է սպառում թե՛ գազ, թե՛էլեկտրաէներգիա: Սակայն կան մարդիկ, ովքեր թոշակառու են, գործազուրկ, անապահով են կամ հիվանդանում են եւ չեն կարողանում գումարը վճարել, որի դիմաց մի բան էլ պատժվում են՝ անջատում է թե՛ գազը, թե՛ հոսանքը: Հնարավոր չէ՞ սահմանել մի կարգ, սոցիալապես անապահով մարդիկ ունենան վճարման հետաձգման հնարավորություն, կամ պայմանագիր, ըստ որի կարող են ամառը ավելի շատ վճարեն, քան սպառում են, իսկ ձմռանը՝ չընկնեն ճգնաժամի մեջ:


2. Չե՞ք կարծում, որ նոր բաժանորդների համար սակագները բավականին բարձր թվեր են՝ անգամ գործարարների, փոքր ու միջին բիզնես ունեցողների, կամ անհատ բաժանորդների համար: Արդյոք Դուք ուսումնասիրել եք, իսկապես արդա՞ր է այդ սակագինը, քանի որ կարծում եմ` այն բարձր է եւ եթե անգամ արդար է, ինչո՞ւ հնարավոր չէ կնքել պայմանագիր տարաժամկետ վճարելու համար, որպեսզի մարդիկ չվճարեն միանգամից մի քանի միլիոն դրամ, այլ վճարեն որոշ մաս, հետո բիզնեսը սկսի աշխատել եւ սկսեն վճարել մնացածը ամսե ամիս:


3. Շարունակվում են քաղաքացիների բողոքները, որ շատ է գրվում հոսանքի, գազի թիվը: Կան բողոքներ որակի մասին: Դուք մեծ աշխատանք եք կատարում դրա համար, բայց որտեղի՞ց պետք է իրազեկվեն քաղաքացիները իրենց իրավունքների մասին: Ասեք իրազեկման տեղը, մենք էլ փոխանցենք մեր ընտրողներին եւ եթե իրենց իրավունքները ոտնահարվել են, ինչպես դիմեն ձեր հանձնաժողովին, ինչ փաստաթղթեր ներկայացնեն:


«Ինչ վերաբերում է տեղեկացվությանը, ապա օրինակելի ձեւը, որը մենք հաստատել ենք եւ ստորագրվում է մատակարարի եւ սպառողի միջեւ, այնտեղ ամրագրված են եւ պատասխանատվությունը եւ պարտավորությունները երկու կողմերի համար: Ցավոք, մեր քաղաքացիների մեծ մասը կարդալ չի սիրում, ստորագրում է մտածելով սովետական կարգերի նման: Դե մեր պետությունն է, բան է  տվել, ստորագրենք, անցնի գնա: Իսկ եթե չի հասցրել կարդա, թող գոնե այսօր կարդա»,- պատասխանեց Նազարյանը,- «Բացի այդ` մեր  կայքում կա էլեկտրաէներգիայի մատակարարման եւ օգտագործման կանոնները, որտեղ էլ ամրագրված են մատակարարի եւ սպառողի իրավունքներն ու պարտականությունները: Թող դիմեն մեզ, եթե կլինեն առանձին դրույթներ, որոնք լրացուցիչ պարզաբանման կարիք կունենան, սիրով պատրաստ ենք պարզաբանել»:

Ինչ վերաբերում է թոշակառուներին,  Նազարյանի խոսքով, եթե դրանք չարամիտ չվճարողներ չեն, այլ ձեր նշած թոշակառուներն են, շատ դեպքերում ՀԵՑ-ը ընդառաջ է գնացել. «Եղել են դեպքեր, դիմել են եւ քննարկման արդյունքում առաջարկել ենք տարաժամկետ վճարման կարգ: Սակայն իրավունք չունենք գնանք մասսայական նման քայլի, քանի որ պատկերացրեք, եթե գնանք նման մոտեցման ինչ կստացվի: Դրա մեջ  վճարում ենք էլեկտրոէներգիա արտադրողներին, նրանք էլ միջուկային վառելիքի դիմաց եւ այդ շղթան շարունակակն է եւ չենք կարող ֆինանսական եկամուտների նկատմամբ մեծ շռայլություն ցույց տալ»:

Նոր բաժանորդների պարագայում, ըստ ՀԾԿՀ նախագահի` ուսումնասիրել են միջազգային փորձը. «Կարող եմ ասել, որ ամենաէժանը Հայաստանում է: Մարդ կա մեկ միլիոն դոլարանոց առանձնատուն է կառուցում, բայց չի ուզում դրա դիմաց երկու միլիոն դրամ ծախսել միացման համար: Առաջ տրվում էին տեխնիկական պայման, պատվիրատուն իր միջոցներով կառուցում էր: Իսկ հիմա տեխնիկական պայման չի տրամադրվում, դիմում է գրում, պատվիրում է հզորության մեծությունը  եւ լարման մակարդակը, ինքը նախագիծն է անում, իսկ պատվիրատուն վճարում է այդ ողջ ծավալի 40 տոկոսը, մնացած 60 տոկոսը տարիների ընթացքում վերադարձվում է տոկոսների տեսքով: Շատն ու քիչը գալիս է մեր եկամուտներից, որը հարաբերական հասկացողություն է եւ չեմ կարող ասել շատ է, թե քիչ»,- ասաց Նազարյանը:

«Գազի վերաբերյալ նոր բանակցություններում  արդյոք չի քննարկվում ռուբլով սակագինը սահմանելու հնարավորությունը» Հ.Բաբուխանյանի հաջորդ հարցին Ռ. Նազարյանը նշեց, քանի որ չի հանդիսանում կողմ այդ քննարկումների ժամանակ, հետեւաբար չի տիրապետում՝ քննարկվում է նման հարց, թե ոչ:


ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ


 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Տուսկ. Ուկրաինան ամսական կորցնում է մոտավորապես 27000 զոհված և վիրավոր զինվորԻրանի հետ պատերազմում ԱՄՆ-ի կորուստները հասել են «պատմականորեն աննախադեպ մակարդակի»Պարգև Սրբազանն ԱՄՆ ներգաղթի EB-1 կարգի վիզա է ստացելՌուսաստանի արտաքին քաղաքականության մեջ նոր, եզակի փորձ է սկսում ի հայտ գալ. ՓորձագետՄոսկվայի ուղղությամբ այս գիշեր տեղի է ունեցել զանգվածային հարձակումՀայտնի են Պետդումայի ընտրությունների քվեարկության երկրորդ օրվա էքզիթ փոլի արդյունքներըՀուսիթները հրթիռային և անօդաչու սարքերով հարվածներ է հասցրել Սաուդյան Արաբիայի ութ քաղաքների (Տեսանյութ)Ավտոբուսային երթուղիների փոփոխություն սեպտեմբերի 21-ինՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»... Սպասում են Թրամփի արձագանքինՌուսաստանը Դնեպրոպետրովսկում ոչնչացրել է հերթական առևտրի կենտրոնըՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՄալվինները Արգենտինայինն են. անավարտ պատերազմ.Ռուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՌուսական բանակը մասերի է բաժանում վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային «կաթսան»Եվրաայլանդшկները հասկանում են միայն կոպիտ ուժը. ՄեդվեդևԲրիտանիայում բնակչությանը կոչ են անում պատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմինՄիացյալ Նահանգները կօգնի Հայաստանին բարեփոխել իր զինված ուժերըՊետդումայի ընտրություններին Մոսկվայում  քվեարկելու է եկել անձամբ Ստալինը (Տեսանյութ)Հազար նոր ավտոբուս էլ բերենք, պիկ ժամերին հնարավոր է քչություն անի. Աշոտ Սարգսյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված