Իրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու իր պայմանները. Ռեզայի ԱԲ-ն 2030թ.-ին աշխարհը չի ոչնչացնի Ամերիկյան գերգաղտնի ռազմական բեռը սխալմամբ ուղարկվել է... Չինաստան Տուսկ. Ուկրաինան ամսական կորցնում է մոտավորապես 27000 զոհված և վիրավոր զինվոր Իրանի հետ պատերազմում ԱՄՆ-ի կորուստները հասել են «պատմականորեն աննախադեպ մակարդակի» Պարգև Սրբազանն ԱՄՆ ներգաղթի EB-1 կարգի վիզա է ստացել Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ նոր, եզակի փորձ է սկսում ի հայտ գալ. Փորձագետ Մոսկվայի ուղղությամբ այս գիշեր տեղի է ունեցել զանգվածային հարձակում Հայտնի են Պետդումայի ընտրությունների քվեարկության երկրորդ օրվա էքզիթ փոլի արդյունքները Հուսիթները հրթիռային և անօդաչու սարքերով հարվածներ է հասցրել Սաուդյան Արաբիայի ութ քաղաքների (Տեսանյութ)

Գ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. ՊԱՏԵՐԱԶՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ ԱՐԴԵՆ ԳՆՈՒՄ Է

Արխիվ 12-16

Գ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. ՊԱՏԵՐԱԶՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ ԱՐԴԵՆ ԳՆՈՒՄ Է

Ներկա զարգացումները հիբրիդային պատերազմների ենթատեքստ ունեն: Եվ այս համատեքստում պատերազմ Ռուսաստանի և Թուրքիայի միջև արդեն ընթանում է, դրա բոլոր բաղադրիչները կան՝ տնտեսական, տեղեկատվական և այլն: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հավանական է համարում ռուս-թուրքական պատերազմ վերջին զարգացումների ֆոնին:

Նրա խոսքով՝ ռուս-թուրքական հարաբերությունները դիտարկվում են որպես աշխարհաքաղաքական անհամատեղելիություն: Գ.Հարությունյանը հիշեցրեց, որ միայն երկու շրջանում են եղել ռուս-թուրքական սերտ հարաբերություններ. բոլշևիկյան հեղափոխությունից հետո և 1990-ական թվականներին՝ ազատական հեղափոխությունից հետո, երբ այդ հարաբերությունները սերտաճեցին ամեն առումներով.

«Ռուսաստանն այսօր փոխել է աշխարհակարգը. եթե 1990-ական թվականներին աշխարհակարգը միաբևեռ էր, ապա հիմա այն դարձել է բազմաբևեռ, և Ռուսաստանը վերադարձել է աշխարհաքաղաքականություն, ինչպես դա երևում է Սիրիայում ընթացող գործողություններից: Ըստ ամենայնի, դրանով Ռուսաստանը հակառակվում է բավական խոշոր աշխարհաքաղաքական դերակատարների կամքին ու նրանց ցանկություններին, որոնց հլու-հնազանդ կամակատարն էր ինչ-որ մի ժամանակ Թուրքիան: Ես գտնում եմ, որ ՌԴ ռազմական ինքնաթիռի խոցումը Թուրքիայի կողմից պատահական չէր, դա հաշվարկված ծրագիր էր, բայց և այնպես՝ Թուրքիան մի փոքր ավելի հեռուն է գնացել, քան կարող էր: Եվ դա բազմաբևեռ աշխարհում ես համարում եմ իշխանությունների շքերթ, ինչպես եղել է 1990-ական թվականներին, երբ բոլորն ուզում էին լինել ինքնուրույն: Հիմա այս բազմաբևեռ աշխարհում Թուրքիան է փորձում ինքնուրույնություն ունենալ»,- նշել է նա:

Կրկնելով, որ հիբրիդային պատերազմ այս երկու պետությունների միջև արդեն ընթանում է, Գ.Հարությունյանը նշեց, որ տեղեկատվական գործոնի դերը դրանում բավական բարձր է, և երբեմն փորձ է արվում օգտագործել նաև Հայաստանը: Մեր զրուցակցի խոսքով՝ Հայաստանը պետք է խոհեմ դիրքորոշում ունենա, և ամեն խայծ չէ, որ պետք է կուլ տա։

«Օրինակ, այս վերջին նախաձեռնությունը Մոսկովյան համաձայնագրի հետ կապված: Ես նման զարգացումն իրատեսական չեմ համարում, քանի որ այսօրվա պատերազմները տարածքների զավթման պատերազմներ չեն, դրանց բնույթն է փոխվել: Իսկ Ռուսաստանն աջակցում է քրդերին, և սա արդեն պատերազմ է Թուրքիայի դեմ, այնպես որ՝ պատերազմը գնում է, և մենք պետք է լինենք ռուսների հետ այդ պատերազմում, որովհետև Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները երկուստեք պայմանավորված են աշխարհաքաղաքական և քաղաքակրթական շահերով։ Եվ մենք պետք է ուրախ լինենք, որ խոշոր պետությունն ունի այդ շահերի համատեղելիություն»,- շեշտել է նա:

http://www.aysor.am/am/news/2016/02/20/

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Իրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու իր պայմանները. ՌեզայիԱԲ-ն 2030թ.-ին աշխարհը չի ոչնչացնիԱմերիկյան գերգաղտնի ռազմական բեռը սխալմամբ ուղարկվել է... ՉինաստանՏուսկ. Ուկրաինան ամսական կորցնում է մոտավորապես 27000 զոհված և վիրավոր զինվորԻրանի հետ պատերազմում ԱՄՆ-ի կորուստները հասել են «պատմականորեն աննախադեպ մակարդակի»Պարգև Սրբազանն ԱՄՆ ներգաղթի EB-1 կարգի վիզա է ստացելՌուսաստանի արտաքին քաղաքականության մեջ նոր, եզակի փորձ է սկսում ի հայտ գալ. ՓորձագետՄոսկվայի ուղղությամբ այս գիշեր տեղի է ունեցել զանգվածային հարձակումՀայտնի են Պետդումայի ընտրությունների քվեարկության երկրորդ օրվա էքզիթ փոլի արդյունքներըՀուսիթները հրթիռային և անօդաչու սարքերով հարվածներ է հասցրել Սաուդյան Արաբիայի ութ քաղաքների (Տեսանյութ)Ավտոբուսային երթուղիների փոփոխություն սեպտեմբերի 21-ինՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»... Սպասում են Թրամփի արձագանքինՌուսաստանը Դնեպրոպետրովսկում ոչնչացրել է հերթական առևտրի կենտրոնըՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՄալվինները Արգենտինայինն են. անավարտ պատերազմ.Ռուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՌուսական բանակը մասերի է բաժանում վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային «կաթսան»Եվրաայլանդшկները հասկանում են միայն կոպիտ ուժը. ՄեդվեդևԲրիտանիայում բնակչությանը կոչ են անում պատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված