Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Պետությունը չպետք է քաղաքացու փոխարեն որոշի՝ նրա վիշտը ֆինանսապես «բավարար ծանր» է, թե ոչ Փաշինյանը նպատակ ունի կտրել թաղման նպաստները Ռուսասկան ուժերը Դոբրոպոլեի ուղղության վտանգավոր ճեղքում են իրականացրել Հուսիթները խոցել են Էր-Ռիադի միջազգային օդանավակայանի վառելիքի բազան ՀՐԱՏԱՊ. ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ-ն սպառում է հրթիռները. Bloomberg Դմիտրի Մեդվեդևը իսկապես վախեցրել է եվրոպացիներին. Ուկրաինական գնդապետ Մոսկվայի վրա ուկրաինական զանգվածային հարձակման արդյունքում կան զոհեր և ավերածություններ Իրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու իր պայմանները. Ռեզայի

ՕԵԿ-Ի ՆՅԱՐԴԵՐԸ ՏԵՂԻ ԵՆ ՏԱԼԻՍ

Արխիվ 12-16

ՕԵԿ-Ի ՆՅԱՐԴԵՐԸ ՏԵՂԻ ԵՆ ՏԱԼԻՍ

 

«Օրինաց երկիր» կուսակցության վաղաժամ կազմալուծումն ու հետայսու «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության անվան տակ գործելը, կարծես թե, բավական թանկ է նստել ՕԵԿ-ական պատգամավորների նյարդերի վրա: Շուրջ երկու տասնյակ տարի քաղաքական դաշտում գործող պատգամավորները` դառնալով նորաթուխ կուսակցության անդամ, այլեւս չեն կարողանում դիմանալ քննադատությանը: Ավելին` ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ «Հայկական վերածնունդ միավորման» մասին«ճենճոտ ու լոզոտ» պնակալեզների պես չեն կարողանում մի լուրջ փաստարկ բերել ու այդ խայտառակությունից դուրս գալու համար ինչ ասես չեն ասում ու գրում: Նույն բովանդակությամբ, բայց բարեկիրթ տարբերակով հայտարարությամբ հանդես եկավ նաեւ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԸ: Ինչեւէ, ՕԵԿ-ական կրակի վրա բենզին չլցնելու համար «Հայկական վերածնունդ միավորման» մասին հարցերը մի կողմ թողնելով` «Իրավունքը» Հ. Մարգարյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս ստացվեց, որ ՕԵԿ-ը կողմ քվեարկեց Արման Թաթոյանին` Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության ժամանակ, քանի որ մամուլում արդեն հայտնի է, թե ովքեր են դեմ քվեարկել եւ նրանց թվում` ՕԵԿ-ական պատգամավորներ, կարծես թե, չկան: Արի ու տես, որ պարոն Մարգարյանն այս օրերին այնքան իր իսկ ասած «ճենճոտ ու լոզոտ» քննադատություններ էր լսել իրենց հասցեին, որ մեր պարզաբանող հարցից, ուղղակի, բորբոքվեց. «Իսկ ո՞վ է ասել, որ կողմ քվեարկեց, ո՞վ, ես «Օրինաց երկիր» եմ, չեմ էլ մասնակցել ընտրությանը, ո՞նց եմ կողմ քվեարկել: Չի կարելի, այ քեզ բան, չի կարելի, վատ է, երբ տրամադրված փորձում են ինչ-որ բան գտնել»: Մինչ Հ. Մարգարյանին փորձում էինք ասել, որ ընդամենը պարզաբանում էինք, թե «կողմ» քվեարկել են ՕԵԿ-ականները, թե` ոչ, զրույցին միջամտեց Հ. Բիշարյանը. «Ազատ են քվեարկել, բայց ես ինչ իմանամ, հո ես չեմ գնա հարցնեմ, ով ինչպես է քվեարկել, ամոթ չի՞, փակ քվեարկություն է եղել»: Հ. Մարգարյանն էլ կրկնեց. «Ազատ քվեարկություն է եղել, չշահարկելու համար որոշ բաներ, ես չեմ մասնակցել: Եթե ուշադիր լինեք, ԱԺ պետաիրավական հանձնաժողովում էլ դեմ եմ քվեարկել»:

Ամեն դեպքում, վերջում` գոնե ձայնագրիչն անջատելուց հետո, ՕԵԿ-ական պատգամավորների տոնայնությունն էլ մեղմվեց, բայց թե ինչու մեկ բաժակ ջրում փոթորիկ սարքեցին, ինչ է, թե իրենց քվեարկությունը գաղտնիք մնա, այդպես էլ անհայտ մնաց: Համենայնդեպս, մեզ մնում է հուսալ եւ հավատալ, որ այս օրերի լարվածությունը կանցնի, ու պատգամավորները ամեն մի հարցի տակ ենթատեքստեր չեն փնտրի:

Ի դեպ, հիշեցնենք, որ Ա. Թաթոյանը Մարդու իրավունքների պաշտպան է ընտրվել 96 կողմ եւ 7 դեմ ձայների հարաբերակցությամբ: Եվ ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների` դեմ քվեարկել են «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Թեւան Պողոսյանը, Խաչատուր Քոքոբելյանը, իսկ մնացյալ 4-ը եղել են ԲՀԿ-ի քոչարյանական թեւին հարող պատգամավորները:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել ՌուֆիինՊետությունը չպետք է քաղաքացու փոխարեն որոշի՝ նրա վիշտը ֆինանսապես «բավարար ծանր» է, թե ոչՓաշինյանը նպատակ ունի կտրել թաղման նպաստներըՌուսասկան ուժերը Դոբրոպոլեի ուղղության վտանգավոր ճեղքում են իրականացրելՀուսիթները խոցել են Էր-Ռիադի միջազգային օդանավակայանի վառելիքի բազանՀՐԱՏԱՊ. ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկելԱՄՆ-ն սպառում է հրթիռները. BloombergԴմիտրի Մեդվեդևը իսկապես վախեցրել է եվրոպացիներին. Ուկրաինական գնդապետՄոսկվայի վրա ուկրաինական զանգվածային հարձակման արդյունքում կան զոհեր և ավերածություններԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու իր պայմանները. ՌեզայիԱԲ-ն 2030թ.-ին աշխարհը չի ոչնչացնիԱմերիկյան գերգաղտնի ռազմական բեռը սխալմամբ ուղարկվել է... ՉինաստանՏուսկ. Ուկրաինան ամսական կորցնում է մոտավորապես 27000 զոհված և վիրավոր զինվորԻրանի հետ պատերազմում ԱՄՆ-ի կորուստները հասել են «պատմականորեն աննախադեպ մակարդակի»Պարգև Սրբազանն ԱՄՆ ներգաղթի EB-1 կարգի վիզա է ստացելՌուսաստանի արտաքին քաղաքականության մեջ նոր, եզակի փորձ է սկսում ի հայտ գալ. ՓորձագետՄոսկվայի ուղղությամբ այս գիշեր տեղի է ունեցել զանգվածային հարձակումՀայտնի են Պետդումայի ընտրությունների քվեարկության երկրորդ օրվա էքզիթ փոլի արդյունքներըՀուսիթները հրթիռային և անօդաչու սարքերով հարվածներ է հասցրել Սաուդյան Արաբիայի ութ քաղաքների (Տեսանյութ)Ավտոբուսային երթուղիների փոփոխություն սեպտեմբերի 21-ին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված