«Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում Մարկո Ռուբիոն է հազիվ ծիծաղը զսպում Թրամփի հերթական զառանցանքից Ուկրաինական ռազմական աղբյուրներ. Ռուսաստանը սկսել է օգտագործել նոր եւ վտանգավոր «Ֆիլին» հրթիռները Զապորոժիեն մեկ ժամվա ընթացքում հարվածել է 20 ավիառումբ Թրամփ եւս Պուտինի և Սիի հետ գագաթնաժողովը համարում է «Յալթա 2» Իրանը, տեւական դադարից հետո, հարձակվել է Բահրեյնի ԱՄՆ ռազմական բազաների վրա Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը

ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ ՆՎԵՐ Է ՍՏԱՑԵԼ ԵՐԳՉՈՒՀԻ ՆԱՆԱՆ

Արխիվ 12-16

ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ ՆՎԵՐ Է ՍՏԱՑԵԼ ԵՐԳՉՈՒՀԻ ՆԱՆԱՆ


Այո-այո, վերնագրում ոչ մի սխալ էլ չկա, պարզապես, պարադոքս է, թեպետ մշտապես սկանդալների կիզակետում հայտնվող երգչուհի ՆԱՆԱՅԻ համար գուցեեւ օրինաչափություն: Պարզվում է` փետրվարի 23-ին` հայրենիքի պաշտպանի օրը, որը թեպետ խորհրդային տոն է համարվում, բայց այսօր էլ շարունակվում է նշվել` որպես տղամարդկանց տոն, YouTube-ը որոշել է ո՛չ ավել, ո՛չ պակաս նվեր-անակնկալ մատուցել Նանային: Ժամեր առաջ այս մասին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է երգչուհին. «Միայն տղամարդիկչեն, որ փետրվարի 23-ին նվերներ են ստանում… Իմ պաշտոնական էջը այսօրստացավ հաստատման նշան YouTube-ի կողմից»: Ի դեպ, տեղեկացնենք, որ այս հարցում YouTube-ը բավական ժլատ է ու մեծ լսարան ունեցող եւ պրոֆեսիոնալ օգտագործվող յութուբյան էջերին է միայն երկարատեւ ուսումնասիրությունից հետո պարգեւատրում իր վերիֆիկացման նշանով: Այնպես որ, պարոնայք, այսօր ոչ միայն մեր օրն է, այլեւ երգչուհի Նանայի:

 

Նյութը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ