Ռուսասկան ուժերը Դոբրոպոլեի ուղղության վտանգավոր ճեղքում են իրականացրել Հուսիթները խոցել են Էր-Ռիադի միջազգային օդանավակայանի վառելիքի բազան ՀՐԱՏԱՊ. ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ-ն սպառում է հրթիռները. Bloomberg Դմիտրի Մեդվեդևը իսկապես վախեցրել է եվրոպացիներին. Ուկրաինական գնդապետ Մոսկվայի վրա ուկրաինական զանգվածային հարձակման արդյունքում կան զոհեր և ավերածություններ Իրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու իր պայմանները. Ռեզայի ԱԲ-ն 2030թ.-ին աշխարհը չի ոչնչացնի Ամերիկյան գերգաղտնի ռազմական բեռը սխալմամբ ուղարկվել է... Չինաստան Տուսկ. Ուկրաինան ամսական կորցնում է մոտավորապես 27000 զոհված և վիրավոր զինվոր

ԱՆՀՆԱՐԻՆ Է ԱՇԽԱՐՀԸ ՃԻՇՏ ԿԱՌԱՎԱՐԵԼ` ԱՌԱՆՑ ԱՍՏԾՈ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ

Արխիվ 12-16

 

ԱՆՀՆԱՐԻՆ Է ԱՇԽԱՐՀԸ ՃԻՇՏ ԿԱՌԱՎԱՐԵԼ` ԱՌԱՆՑ ԱՍՏԾՈ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ

ԱՄՆ նախագահ Ջորջ Վաշինգտոն

ՌԴ կոմունիստական կուսակցության պատգամավորներն օրեր առաջ բարձր ամբիոնից հայտարարեցին, որ առաջարկում են չեղարկել Սովետական Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ 16.03.1921 թվականին կնքված պայմանագիրը, որի ուժով Թուրքիային եւ Ադրբեջանին են բռնակցվել Հայաստանի պատմական տարածքների մեծ մասը: Որքանով է այդ հայտարարությունն արդիական եւ ինչ իրավական հենք կարող է ունենալ:Կարծում եմ, այն ավելի շատ քաղաքական հարթության վրա արված հայտարարություն էր: Նմանօրինակ հայտարարություններ արվում են այն երկրներում, որոնք ինչ-որ պահի խնդիրներ են ունենում Թուրքիայի հետ: Այդպիսի թարմ օրինակներ ոչ վաղ անցյալում եղել են Եվրոպայում, Իսրայելում, Եգիպտոսում, Սիրիայում… Չպետք է գայթակղվել, անհրաժեշտ է մտապահել հայտնի ռուսական առածը` ձրի պանրի եւ թակարդի մասին:

 

 

Ինչ վերաբերում է տվյալ հայտարարության իրավական հենքին, պետք է փաստեմ, որ 1921 թվականին Սովետական Ռուսաստանը` ի դեմս բոլշեւիկյան կառավարության ¥որի իրավահաջորդն է Ռուսաստանի կոմունիստական կուսակցությունը¤, քեմալական Թուրքիայի հետ, որի իրավահաջորդն է այսօրվա Թուրքիան, կնքեցին բարեկամության պայմանագիր, որի կետերից մեկն էլ վերաբերում էր երրորդ երկրին՝ Հայաստանին: Համաձայն դրա՝ Հայաստանի մի մասը բռնակցվեց Թուրքիային եւ այդ ժամանակ ստեղծված արդբեջանական պետությանը: Տվյալ պայմանագիրը կնքման պահից իսկ եղել է առոչինչ ¥իրավական ուժ չունեցող¤, քանի որ միջազգային իրավանորմը պարտադիր պայման է դիտում. որպեսզի տվյալ պայմանագիրը ճանաչելի դառնա, լինի հեղինակավոր եւ կիրառման ենթակա, անհրաժեշտ է, որպեսզի ստորագրող սուբյեկտներն իրենք ճանաչված լինեն միջազգային հանրության կողմից: Ո՛չ քեմալական Թուրքիան, ոչ էլ Սովետական Ռուսաստանը այդ պայմանագիրը ստորագրելու պահին ոչ միայն միջազգային ճանաչում չեն ունեցել, այլեւ այդ երկրների իշխանություններն աշխարհի կողմից այդ ժամանակ ընդունվել են որպես ոչ օրինական ճանապարհով իշխանության եկած ինքնահռչակներ: Ավելին` այդ երկու պետությունները կնքում են մի պայմանագիր, որի կետերից մեկը վերաբերում է երրորդ երկրին՝ Հայաստանին: Դա այդ տարիների միջազգային իրավանորմի կոպտագույն խախտում էր, երբ առանց տվյալ երկրի կարծիքը հարցնելու, ինչպես նաեւ առանց նրա մասնակցության, որոշվում է այդ երկրի ճակատագիրը: Ընդ որում, Հայաստանը, ի տարբերություն Թուրքիայի, պաշտոնապես համարվել է թշնամի Անտանտային, որն էլ հաղթել էր Առաջին համաշխարհային պատերազմը: Մինչդեռ Հայաստանը դասվել էր այդ պատերազմում ամենաշատը տուժած երկրների շարքին:
Ամփոփեմ. տվյալ փաստական եւ իրավական գնահատման արդյունքում ակնհայտ է դառնում, որ Արեւմտյան Հայաստանում Ցեղասպանություն իրագործելուց հետո՝ քեմալական Թուրքիայի նպատակը եղել է այն շարունակել եւ իրագործել երիտթուրքերի՝ հայերին թանգարանային նմուշ սարքելու ծրագիրը: Ինչպես նաեւ՝ կատարած հանցագործությունները մարսելու համար այն պետք էր բերել իրավական տեսքի, որը տվյալ պայմանագրի ուժով մասնակի իրագործվեց:
20-րդ դարի վերջում, կրկին գլոբալ գործառույթների արդյունքում ¥ԽՍՀՄ փլուզում, միութենական հանրապետությունների անկախացում, պատմական Հայաստանի մի մասի ազատագրում…¤, Հայաստանը նորից գտնվում էր դրանց կենտրոնում: Բավական է համեմատել դարասկզբի եւ դարավերջի գլոբալ փոփոխությունների արդյունքում Հայաստանի կարգավիճակը, եւ ակնհայտ է դառնում, որ ի տարբերություն դարասկզբի, դարավերջին Հայաստանը գտնվել է համեմատած շահեկան վիճակում: Այսօր` 21-րդ դարասկզբին, աշխարհում կրկին տեղի են ունենում գլոբալ գործառույթներ, եւ Հայաստանը կրկին այդ իրադարձությունների կենտրոնում է, ուստի Հայաստանին վերաբերող այն դրույթները, որոնք քաղաքական եւ իրավական հարթության վրա շահարկվում են երրորդ երկրների կողմից՝ կապված Ցեղասպանության, պատմական տարածքների ազատագրման հետ եւ այլն, ողջ հայության համար ոչ միայն վիճարկման թեմա չէ, այլ նաեւ հանրահայտ փաստ է: Կարծում եմ, Հայաստանի, ողջ հայության եւ քաղաքակիրթ մարդկության համար հանրահայտ փաստ է, որ հայերի եւ Հայաստանի նկատմամբ իրագործված այդ բոլոր հանցագործությունները վաղուց դարձել են աշխարհի համար արդարացի լուծում պահանջող խնդիրներ, որոնց չլուծելու դեպքում նույնը կատարվելու է իրեն քաղաքակիրթ կոչող աշխարհի հետ: Ուստիեւ՝ այդքան էլ պետք չէ ոգեւորվել այս կամ այն երկրի կողմից արվող հայտարարություններից կամ գործողություններից՝ լավ հիշելով նախորդ դարի սկզբնամասում հայերի ոգեւորությունը եւ տեղի ունեցածը:
Հային հեշտ չէ խաբելը, ես կասեի՝ անհնարին է, եթե ունի պետություն: Այսօր մենք ունենք պետություն, որը հազարամյակներ անց օրենքով սահմանված կարգով եւ չարգելված եղանակով ազատագրել է իր պատմական տարածքի մի մասը: Անհրաժեշտ է այդ երկրում կառուցել արդի աշխարհի նորագույն մոդելը՝ Արեւային երկիրը, որը պետք է կառավարվի Աստծով եւ Աստվածաշնչով:
ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«Լեւ գրուպ» փաստաբանական
գրասենյակի հիմնադիր նախագահ
www.levgroup.am

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսասկան ուժերը Դոբրոպոլեի ուղղության վտանգավոր ճեղքում են իրականացրելՀուսիթները խոցել են Էր-Ռիադի միջազգային օդանավակայանի վառելիքի բազանՀՐԱՏԱՊ. ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկելԱՄՆ-ն սպառում է հրթիռները. BloombergԴմիտրի Մեդվեդևը իսկապես վախեցրել է եվրոպացիներին. Ուկրաինական գնդապետՄոսկվայի վրա ուկրաինական զանգվածային հարձակման արդյունքում կան զոհեր և ավերածություններԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու իր պայմանները. ՌեզայիԱԲ-ն 2030թ.-ին աշխարհը չի ոչնչացնիԱմերիկյան գերգաղտնի ռազմական բեռը սխալմամբ ուղարկվել է... ՉինաստանՏուսկ. Ուկրաինան ամսական կորցնում է մոտավորապես 27000 զոհված և վիրավոր զինվորԻրանի հետ պատերազմում ԱՄՆ-ի կորուստները հասել են «պատմականորեն աննախադեպ մակարդակի»Պարգև Սրբազանն ԱՄՆ ներգաղթի EB-1 կարգի վիզա է ստացելՌուսաստանի արտաքին քաղաքականության մեջ նոր, եզակի փորձ է սկսում ի հայտ գալ. ՓորձագետՄոսկվայի ուղղությամբ այս գիշեր տեղի է ունեցել զանգվածային հարձակումՀայտնի են Պետդումայի ընտրությունների քվեարկության երկրորդ օրվա էքզիթ փոլի արդյունքներըՀուսիթները հրթիռային և անօդաչու սարքերով հարվածներ է հասցրել Սաուդյան Արաբիայի ութ քաղաքների (Տեսանյութ)Ավտոբուսային երթուղիների փոփոխություն սեպտեմբերի 21-ինՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»... Սպասում են Թրամփի արձագանքինՌուսաստանը Դնեպրոպետրովսկում ոչնչացրել է հերթական առևտրի կենտրոնը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված