Կամո Ունանյանը հնարավոր է մենամարտի UFC կազմակերպությունում Երևանում կկայանա խառը մենամարտերի Mix Fight 58 մեծ մրցաշար Դդմաշենի Սբ Թադևոս եկեղեցին կնորոգվի ՇՏԱՊ. Երեւանը խեղդվում է փոշուց Պուտինի առաջարկը Զելենսկուն եւ եվրալիդերներին հասցրեց ցուգցվանգի Կոնստանտինովկանյի ուղղությամբ ռուսական ուժերը, վերսկսելով հարձակումը, կարեւոր ձեռքբերումներ ունեն (Քարտեզ) Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Տիգրանի հայրը և մայրը կանգնած էին Խորանի մոտ՝ լուռ, քարшցած…Փոքրիկ Տիգրանի հայրն ու մայրը մասնшկցեցին Սուրբ Պատարագին ու ստшցան օրհնություն Երեւանը այլեւս չի կարող սպասել. Հենրիխ Դանիելյան «Միսս Աշխարհ» մրցույթին ինչ հագուստով է ներկայացել Հայաստանը ներկայացնող գեղեցկուհին

ԷՐԴՈՂԱՆԸ ՆԱԵՎ ՕԲԱՄԱՅԻ ՀԱՄԱՐ ՍԻՐԻԱՆ ՎԵՐԱԾԵՑ ՓԱԿՈՒՂՈՒ

Արխիվ 12-16

ԷՐԴՈՂԱՆԸ ՆԱԵՎ ՕԲԱՄԱՅԻ ՀԱՄԱՐ ՍԻՐԻԱՆ ՎԵՐԱԾԵՑ ՓԱԿՈՒՂՈՒ

Շարունակում է համաշխարհային քաղաքականության ուշադրության կենտրոնում մնալ Սիրիայում պատերազմական իրավիճակի զարգացման թեման: Եվ դա հասկանալի է. ակնհայտ է, որ առաջիկա տասնամյակներում աշխարհի քաղաքական կառուցվածքը հիմնվելու է հենց այս սխեմաների վրա, որոնք այսօր ձեւավորվում են Սիրիայում:ՊԱՏԵՐԱԶՄԻ

 

 

 

ՍՊԱՍԵԼԻ ԸՆԹԱՑՔԸ
Սիրիական պատերազմի հիմնական հարցադրումն էլ մնում է նույնը. Թուրքիան ի վերջո զորք կմտցնի՞ այնտեղ: Ընդ որում, ինչպես քանիցս ընդգծելու առիթ ունեցել ենք, ե՛ւ Սիրիա մտնելն է մահացու վտանգավոր Թուրքիայի համար, ե՛ւ` չմտնելը: Ընդ որում՝ որոշում կայացնելու համար ժամկետներն արդեն օր օրի ավելի են խեղդում Անկարային:
Նկատի ունենք, որ բուն սիրիական պատերազմն այս օրերին էլ շարունակում է ընթանալ միանգամայն կանխատեսելի հունով, եւ այս փուլի մասին, ի դեպ, դեռ մոտ մեկ ամիս առաջ էինք ենթադրելու առիթ ունեցել ¥«Իրավունք», 27 հունվար¤: Դեռ այդ օրերին ակնհայտ էր, որ սիրիական բանակի հերթական օպերացիան ¥հասկանալի է՝ ռուսների եւ պարսիկների աջակցությամբ¤ ընթանալու է երեք հիմնական ուղղությամբ: «Խոսքը` նախ Լաթակիայի հյուսիսային գոտու մասին էր՝ նպատակ հետապնդելով վերահսկողության տակ առնել Թուրքիայի հետ սահմանը... Հարձակումը պետք է զարգանա Կինսաբա բնակավայրի ուղղությամբ»: Անցած շաբաթ Կինսաբան գրավվեց, եւ ողջ Հյուսիսային Լաթակիան գործնականում ազատագրված է: Այն ժամանակ ենթադրելի էր նաեւ, որ Թուրքիան, զրկվելով Լաթակիայով ահաբեկիչներին օժանդակելու ուղիներից, հիմնական շեշտը պետք է դներ Հալեպից հյուսիս սահմանային գոտու վրա, եւ հարձակվող սիրիական բանակի համար այդ ուղղությունը եւս դառնում էր առանցքային: Թիվ մեկ խնդիրը` Թուրքիայի սահմանակից Ազազ քաղաքից Հալեպ տանող ճանապարհն էր, որն արդեն իսկ սիրիա-քրդական զորքերի վերահսկողության տակ է, իսկ Անկարան պարզապես հիստերիայի մեջ է հայտնվել` Ազազը կորցնելու հեռանկարից: Եվ այս ամենից զատ, ենթադրելի էր նաեւ, որ սիրիական բանակի համար հիմնական հարվածային ուղղություններից մեկը կդառնա ¥տե՛ս նաեւ քարտեզը, էջ 5¤ Հալեպից արեւելք՝ Թել Ալյամ կենտրոնի ուղղությամբ հարձակումը, որը՝ «Կարող է եւս մեկ խոշոր շրջափակման գոտի առաջացնել»:  Այս ուղղությամբ իրավիճակը համեմատաբար հանդարտ էր, մինչեւ որ անցած հանգստյան օրերին սիրիական զորքերին հաջողվեց ոչ միայն ռուսական ռազմական մտածողությանը միանգամայն համապատասխանող օպերացիայի միջոցով «փակել» Թել Ալյամի «կաթսան», այլեւ հաշված ժամերի ընթացքում լիկվիդացնել այն:
Այսպիսով՝ պատերազմում նման իրավիճակ է. Լաթակիայում սիրիական բանակի բավականին մեծ ուժեր արդեն գործնականում ազատվում են, եւ ամենայն հավանականությամբ կշարունակեն հարձակումը` դեպի հարեւան Իդլիբի մարզ տանող հիմնական մայրուղու ուղղությամբ՝ Թուրքիայի սահմանին զուգահեռ: Ընդ որում՝ Հյուսիսային Լաթակիայի լեռնային գոտուց դեպի համեմատաբար նորմալ ռելիեֆային իրավիճակ ունեցող տարածքներ, որտեղ ինչպես ավիացիայի, այնպես ՝ ցամաքային տեխնիկական միջոցները կդառնան շատ ավելի էֆեկտիվ:Ս րանից զատ՝ Թել Ալյամի «կաթսայի» ուղղությամբ հարձակվող զորքերը, որոնք, ի դեպ, սիրիական բանակի ամենամարտունակ ստորաբաժանումներից են, ազատվելով, թերեւս արագորեն կիրառման մեջ կդրվեն բուն Հալեպ քաղաքում, ապա՝ նորից Իդլիբի մարզի ուղղությամբ:
Արդյունքում՝ գործնականում սկսում է տեսանելի դառնալ այն պահը, երբ սիրիական զորքերին, քրդերի հետ միասին, կհաջողվի վերահսկողություն տակ առնել Թուրքիայի հետ ողջ սահմանը, եւ հենց դա է, որ Էրդողանը ոչ մի կերպ չի կարողանում մարսել: Թե ինչու, խոսելու առիթներ քանիցս ունեցել ենք եւ չկրկնենք: Բայց նաեւ հետեւենք ամերիկյան ոչ պաշտոնական պետական խոսափող «The Washinghton Post»-ի այս մեկնաբանությանը. «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սիրիական հակամարտության ֆոնին հասցրել է շատ խնդիրներ ստեղծել իր երկրի համար. քաղաքների վրա հարձակվում են ահաբեկիչները, սահմաններին անհանգիստ իրավիճակ է, դաշնակիցների հետ հարաբերություններում լարվածություն է առաջացել: Վերը թվարկված խնդիրների կարգավորումը չափազանց բարդ է, եթե ոչ` անհնարին»: Եվ այսքանից հետո էլ. «Դեռ 4 տարի առաջ Անկարան հավակնում էր դառնալ «Արաբական գարնան» գլխավոր հաղթողներից մեկը` Արեւմուտքի կողմից ընկալվելով որպես տարածաշրջանի առաջատար պետություն: Սակայն այդ ամենն ի չիք դարձավ «Արաբական գարնան» ձախողումից ու սիրիական հակամարտության ընթացքի կտրուկ շրջադարձից հետո: Ռուսաստանը` Թուրքիայի ամենահին ու մոտ թշնամին, ընդլայնում է իր ներկայությունը Թուրքիայի սահմանների մոտ` Սիրիայի, Ղրիմի ու Հայաստանի միջոցով...»:
ՑԱՆԿԱՑԱԾ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ`
ՇԱՀՈՂՆԵՐՆ
ԱՍԱԴՆ ՈՒ ԹՐԱՄՓՆ ԵՆ
Ոչ պակաս ազդեցին «Time»-ն էլ իր հերթին` նույն կերպ ներկայացնելով Էրդողանի վիճակը, նաեւ մանրամասնում է. «Հաջողությունները, որոնք ունեն քրդերն ԻՊ-ի դեմ պատերազմում, Էրդողանին վախեցնում են: Ամենից շատ Թուրքիան մտահոգված է, որ քրդերը կստեղծեն ինքնավարություն թուրք-սիրիական սահմանին: Իսկ դա իր հերթին Թուրքիայում անջատողական միտումների ուժեղացման համար իմպուլս կդառնա»:
Այսպիսով՝ նաեւ ակնհայտորեն Անկարային հղված ամերիկյան այդ ընդգծված ազդակներն են բերում նույն բանաձեւին՝ Էրդողանի համար ե՛ւ Սիրիա մտնելն է մահացու վտանգավոր, ե՛ւ՝ չմտնելը: Նույն «Time»-ը նաեւ նկատում է, որ Անկարան համառորեն փորձում է Սիրիա ներխուժելով, նաեւ ՆԱՏՕ-ին ներքաշել ռուսների հետ հակամարտության մեջ: Բայց նաեւ պարբերականը հիշեցնում է, որ քրդերին ռմբակոծելով՝ Թուրքիան էլ ավելի փչացրեց իր հարաբերություններն ԱՄՆ-ի հետ: Իսկ դա հերթական ազդակն է, որ թուրքերի Սիրիա մտնելու դեպքում` ՆԱՏՕ-ն հազիվ թե միջամտի: Մի խոսքով, եթե. «Անկարան չզգուշանա եւ ավելի շատ մտնի սիրիական հակամարտության մեջ, այդ դեպքում Թուրքիայի առանց այդ էլ ծանր իրավիճակը միայն կխորանա: Խոսքը կարող է գնալ մինչեւ իսկ այդ պետության անկման մասին»:
Մի շարք ազդակներ եւս հուշում են, որ ԱՄՆ-ն աստիճանաբար փորձում է ինչ-որ կերպ հանգուցալուծումային վիճակի հասցնել ներկայիս մի քանի մեծ հակամարտությունները՝ Սիրիա, Ուկրաինա, ՌԴ-ի հետ հարաբերությունները եւ այլն: Դա, թերեւս, պետք է կապել նաեւ արդեն սարերի հետեւում չգտնվող ԱՄՆ նախագահական ընտրությունների հետ: Նաեւ այն տեսանկյունից, որ այստեղ Սպիտակ տան ամենաանցանկալի հավակնորդը՝ միլիարդատեր Դոնալդ Թրամփը «Հանրապետական» կուսակցության ներքին պայքարում դարձել է ընդգծված լիդերը՝ հասցնելով ընտրարշավից դուրս թողնել նաեւ բուշերի տոհմի ներկայացուցիչ Ջեբ Բուշին: Դեմոկրատների մեջ էլ Հիլարի Քլինթոնն է առաջ անցել, սակայն Օբամայի արդեն սովորական դարձած վարկանիշային հակառակորդներն ամենեւին էլ վերջնական հաղթանակի երաշխիք չեն նրա կուսակցական գործընկերուհու եւ նախկին պետքարտուղարի համար: Արդյունքում՝ կարող է եւ ի սկզբանե ամենաանհավանական թեկնածուն՝ Թրամփը դառնա հաջորդ նախագահը, ով, ի դեպ, այսքան առաջ ընկավ Սպիտակ տան արտաքին քաղաքական ձախողումները հաջող օգտագործելու հաշվին: Ընդ որում, նաեւ այդ ձախողումների հիմնական մեղավորները ցանկում ի ցույց դնելով տիկին Քլինթոնին. ի վերջո հենց նա էր «Արաբական գարնան» ճարտարագետը, որի ձախողված լինելն այսօր անգամ ամերիկյան քարոզչամեքենան է ընդունում:
Ու հիմա էլ այդ ձախողումներին Էրդողանը սպառնում է ավելացնել ամենախոշորը՝ Սիրիայի շուրջ ՆԱՏՕ-ին, այսինքն՝ ԱՄՆ-ին Ռուսաստանի հետ ուղղակի բախման մեջ ներքաշելը` դրա բոլոր եւ հատկապես միջուկային հետեւանքներով հանդերձ: Հասկանալի է՝ նման բախումն ամենաքիչ հավանականություն ունեցող տարբերակը կլիներ: Բայց դրա այլընտրանքն էլ այն կդառնա, որ Թուրքիայի` Սիրիա մտնելու դեպքում, ԱՄՆ-ը հրաժարվի օգնել  դեռ պաշտոնապես ՆԱՏՕ-ի տարածաշրջանային թիվ 1 անդամին: Դրանից հետո ամենաքիչը, որը կարող է լինել, իր այդ անդամից ՆԱՏՕ-ի զրկվելն է, առավելագույնը՝ այդ անդամի մասնատումը՝ որպես պետություն: Եվ երկու տարբերակով էլ ՆԱՏՕ-ի մյուս անդամների մոտ է, մեղմ ասած, ծանր մտորումներ առաջանալու. դաշինքն այդպես էլ անզոր գտնվեց ռուսների դեմ եւ չկարողացավ իր անդամին փրկել:
Թե այդ իրավիճակն ինչ նվեր կդառնա Թրամփի համար, դժվար չէ պատկերացնել: Եվ Սպիտակ տանը մնում է միայն Էրդողանին ամեն կերպ պատերազմից հեռու պահելու տարբերակը: Էրդողանն էլ ինչո՞ւ հեռու մնա, եթե Սիրիա չմտնելն առնվազն իր անձնական կործանումն է: Մտնելն էլ՝ իր հերթին...
Այսինքն՝ պետք է, որ Վաշինգտոնն ու Անկարան փորձեն ինչ-որ կերպ լեզու գտնել, որ ե՛ւ գայլեը կուշտ մնան, ե՛ւ ոչխարները՝ ողջ: Ու թե ինչպես, դա է, որ այդպես էլ չի երեւում:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ





Կամո Ունանյանը հնարավոր է մենամարտի UFC կազմակերպությունումԵրևանում կկայանա խառը մենամարտերի Mix Fight 58 մեծ մրցաշարԴդմաշենի Սբ Թադևոս եկեղեցին կնորոգվիՇՏԱՊ. Երեւանը խեղդվում է փոշուցՊուտինի առաջարկը Զելենսկուն եւ եվրալիդերներին հասցրեց ցուգցվանգիԿոնստանտինովկանյի ուղղությամբ ռուսական ուժերը, վերսկսելով հարձակումը, կարեւոր ձեռքբերումներ ունեն (Քարտեզ)Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Տիգրանի հայրը և մայրը կանգնած էին Խորանի մոտ՝ լուռ, քարшցած…Փոքրիկ Տիգրանի հայրն ու մայրը մասնшկցեցին Սուրբ Պատարագին ու ստшցան օրհնությունԵրեւանը այլեւս չի կարող սպասել. Հենրիխ Դանիելյան «Միսս Աշխարհ» մրցույթին ինչ հագուստով է ներկայացել Հայաստանը ներկայացնող գեղեցկուհինՄուրը ոչ միայն Mi6-ի ղեկավարն է, այլև ուկրաինա-ռուսական հակամարտության ճարտարապետը. Ինչ է նշանակում նրա հեռանալըԵվրոպայի օրը վերածվեց «զիբիլի» փառատոնիԳոլառատ «Էլ կլասիկոն» ավարտվեց «Բարսելոնայի» հաղթանակով(տեսանյութ)Մայիսի 19-ին Սուրբ Սարգիս եկեղեցում կկայանա հույների ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությունՔամու հետևանքով վնասվել են տանիքի թիթեղներ, տապալվել ծառերԴնեպրոպետրովսկի մարզի հետ սահմանին մնացել է մեկ կիլոմետր. ռազմական փորձագետ (Քարտեզ)Լուծվող սուրճ. արդյո՞ք կան ավելի լավ տարբերակներ«Սոնետ» դաշնամուրային դուետ. նվիրում ուսուցչին Ես գալիս եմ Իսպանիայից. իսպանացի լեգենդար երգչուհին առաջին անգամ հանդես կգա Երեւանում«Ինտերի» մեկնարկային կազմը «Տորինոյի» դեմ խաղում Իմ հասցեին հնչում են ֆիզիկական ոչնչացման կոչեր. Ջուլիանա Գրիգորյանի բացառիկ հարցազրույցըՀՐԱՏԱՊ. Հայտնի փաստաբանը դիմել է Երեւանի քաղաքապետին հստակ առաջարկությամբՈւկրաինական ուժերը «առավելագույն անհաջող» հարձակում են իրականացրել Տորեցկում. Ուկրաինական ռազմական ռեսուրսՌազմական տարիների մեղեդիներ. Երեւանում «Մոսկվայի Տանը» տոնական համերգով նշեցին Հաղթանակի 80-ամյակըԼրագրողները Մակրոնին, Սթարմերին եւ Մերցին «տարօրինակ» վիճակում են բռնացրել (Տեսանյութ)MI6-ի` Նիկոլին այդքան հարազատ դարձած ղեկավար Ռիչարդ Մուրը հեռանում է պաշտոնիցՆԳ նախարարի մամուլի քարտուղարը հերքում է, որ լրագրող Լիլիթ Աղեկյանին նվաստացրել են ոստիկաններըԹուրքիան պատրաստ է կազմակերպել բանակցությունները. Էրդողանը պատասխանել է Պուտինին«Բարսելոնա»-«Ռեալ Մադրիդ». Մեկնարկային կազմեր Աշխարհաքաղաքական վերադասավորումները մտնում են վճռորոշ փուլ. Հենրիխ ԴանիելյանԱյս 3 կենդանակերպի նշանները պետք է պատրաստ լինեն անսպասելի շրջադարձերիՉի՛ կարելի մեկ հարվածով ջնջել Ստեփանակերտի թատրոնի պատմությունը. Հակոբ ՂազանչյանՎրաստանի քաղաքացին դիմել է ոստիկանություն, «Սատուրն-Գարդեն» հյուրանոցում 2 աղջիկներ իրենից գողացել են 4500 դոլարԼավ նշան է, որ ռուսները վերջապես մտածում են պատերազմն ավարտելու մասին․ Զելենսկին՝ Պուտինի առաջակի մասինՀայաստանում 27 աշակերտի ծնողները թույլ չեն տալիս դպրոց հաճախել. ԱՎԾ տվյալներԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում հայտնի «Թոխմախի ՄՌՈւ»-ի մոտՀեռու չէ, տարածքում է. Էքստրասենսը նոր բացահայտում է անում Ամբողջ Աբխազիան հոսանքազրկվել էԵրկվորյակներին երեկոյան սպասվում է անակնկալ․ մայիսի 11-ի աստղագուշակըՄեծ արծիվ կա, կшմազը խпդի տված է եղել․ բացшռիկ մանրամասներ՝ 2-ամյա Տիգրանի անհետшցման դեպքիցՄոսկվան Կիևին առաջարկում է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցություններըՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրՄեր հզորությունը մեր միասնությունն է. Հայտնի Բաղդասարյանների ֆենոմենը Այս 3 կենդանակերպի նշանները կունենան բախտավոր շաբաթ 2025 թվականի մայիսի 12-ից մինչև 18-ըՄխիթարյանը կարող է բաց թողնել «Տորինոյի» դեմ կայանալիք հանդիպումըՆվաստացրել ու խոշտանգել են. հողաթափերով ու գիշերազգեստով պտտացրել են ոստիկանության մեկուսարաններովՄայիսի երկրորդ կեսին Կենդանակերպի 2 նշաններ բախտը պոչից կբռնենՈրդիս, արդյո՞ք ինչ անում եմ ճիշտ եմ անում.Ինչ է խոսում որդու հետ Եռաբլուրում պատգամավորըՄայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ, տրամադրվե՛ք․ Գագիկ ՍուրենյանԿենդանակերպի երեք նշաններ, որոնց համար փողի հոսքը կգա մայիսի երկրորդ կեսին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top