Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ. Սոբյանին Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Պետությունը չպետք է քաղաքացու փոխարեն որոշի՝ նրա վիշտը ֆինանսապես «բավարար ծանր» է, թե ոչ Փաշինյանը նպատակ ունի կտրել թաղման նպաստները Ռուսասկան ուժերը Դոբրոպոլեի ուղղության վտանգավոր ճեղքում են իրականացրել Հուսիթները խոցել են Էր-Ռիադի միջազգային օդանավակայանի վառելիքի բազան ՀՐԱՏԱՊ. ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ-ն սպառում է հրթիռները. Bloomberg Դմիտրի Մեդվեդևը իսկապես վախեցրել է եվրոպացիներին. Ուկրաինական գնդապետ

«Ճիշտ է տղամարդավարի ասել մտադրության մասին եւ անել քայլ, քան թաքնվել պատերի տակ»

Արխիվ 12-16

«ՃԻՇՏ Է ՏՂԱՄԱՐԴԱՎԱՐԻ ԱՍԵԼ ՄՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵՎ ԱՆԵԼ ՔԱՅԼ, ՔԱՆ ԹԱՔՆՎԵԼ ՊԱՏԵՐԻ ՏԱԿ»

 

«Քաղաքական համագործակցության մասին համաձայնագրի» ստորագրմամբ իշխող Հանրապետական կուսակցությունը կոալիցիա կկազմի Դաշնակցության հետ` նրան զիջելով տարածքային կառավարման, կրթության եւ գիտության, էկոնոմիկայի նախարարների պորտֆելները, ինչպես նաեւ Արագածոտնի եւ Շիրակի մարզպետների պաշտոնները: Այս մասին նշել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ու տվել այն անունները, որոնք վաղը կհայտնվեն կառավարությունում: Ձեւավորվող կոալիցիայի, այդ համագործակցությունից «Բարգավաճ Հայաստանի» դուրս մնալու եւ ներքաղաքական իրադարձությունների ու տարածված լուրերի մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ:

 


«ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՄԱՂԹՈՒՄ ՀՀԿ-ՀՅԴ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ»


Տիկին Զոհրաբյան, ժամանակին ԲՀԿ-ն էլ է կոալիցիայի մաս կազմել, ուստի` հաշվի առնելով Ձեր փորձառությունը, հետաքրքիր է, թե, ըստ Ձեզ, որքանո՞վ այն արդյունավետ կլինի երկրի կառավարման հարցում:

– Մինչեւ Արմեն Ռուստամյանի հայտարարությունը, արդեն իսկ հստակ էր, որ պորտֆելների շուրջ են գնում բանակցությունները: Այդ խնդրին քանիցս անդրադարձել եմ եւ հիմա ամենայն հաջողություն եմ մաղթում ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությանը: Երկրի առջեւ լուրջ մարտահրավերներ կան, եւ իսկապես ցանկանում եմ, որ նման քաղաքական պատասխանատվություն իրենց վրա վերցրած ուժերը կարողանան լուծել այդ խնդիրը: Բայց ինքս չեմ հավատում նման կարճաժամկետ կոալիցիաներին, անկախ նրանից անունը կլինի կոալիցիա, քաղաքական համաձայնության պակտ, կամ որեւէ մեկ այլ անուն կունենա: Ավելին` խիստ թերահավատ եմ նման կարճաժամկետ կոալիցիաների արդյունավետությանը: Առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ըստ էության, մեկ տարի ժամանակ է մնացել, եւ չեմ կարծում, որ մեկ տարում հնարավոր է արդյունավետորեն լուծել բոլոր այն լրջագույն խնդիրները, որոնք ծառացած են երկրի առջեւ: Սա իմ վստահ տեսակետն է եւ հիմա էլ պիտի կրկնեմ` «Բարգավաճ Հայաստանը» չի պատկանում այն քաղաքական ուժերի թվին, որոնք համաձայն են, որ մեր երկրում ամեն ինչ կործանվի, փլուզվի, միայն թե այդ փլատակների տակ իրենք տեսնեն նաեւ իշխանության բեկորները:  Այդուհանդերձ, ինչին էլ որ միտված է նշյալ կոալիցիան, ես հաջողություն եմ մաղթում:


«ԲՀԿ-ՈՒՄ ՍԻԱՄԱԿԱՆ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ ՉԵՆ ՀԱՎԱՔՎԱԾ»


Այս շրջանում բազմիցս մամուլում խոսվեց այն մասին, որ կոալիցիային անդամակցել-չանդամակցելու վերաբերյալ լուրջ բախումներ կան «Բարգավաճ Հայաստանում»...

– ԲՀԿ-ի ներսում տարբեր հարցերի վերաբերյալ եղել է եւ բնական է, որ միշտ էլ լինելու է տեսակետների բախում, որովհետեւ ԲՀԿ-ն ազատ մտածող մարդկանց կուսակցություն է, որտեղ տարբեր հարցերի վերաբերյալ պիտի լինեն տարբեր տեսակետներ: ԲՀԿ-ում սիամական երկվորյակներ չեն հավաքված, որ բոլորը բոլոր հարցերի վերաբերյալ ունենան միանման դիրքորոշում: Այո, եղել է մոտեցում, որ միգուցե արժե ընդունել Հանրապետականի բաց առաջարկը եւ քննարկել կոալիցիոն համագործակցության հնարավորությունները: Եվ այո, եղել են ե՛ւ կողմ, ե՛ւ դեմ տեսակետներ: Որպես կուսակցության ղեկավար` ես եղել եմ կտրականապես դեմ եւ իմ մի քանի գործընկերները եւս: Կարճաժամկետ կտրվածքով` ընդամենը մեկ տարի ժամանակով, ուղղակի, հնարավոր չի լինելու իրականացնել բոլոր այն ծրագրերը, որոնք ծառացած են մեր երկրի առջեւ եւ օպերատիվ լուծում են պահանջում: Մենք չէինք կարողանա 2017-ին պարզ հայացքով նայել Հայաստանի Հանրապետության քաղաքացու աչքերին եւ նրանից կրկին քվե ակնկալել ու ասել, որ չկարողացանք այդ ծրագրերն իրականացնել: Իհարկե, չեմ ասում, որ իմ տեսակետը միանշանակ է ու ճիշտ մոտեցում է: Միգուցե, իմ գործընկերների մոտեցման մեջ էլ կա տրամաբանություն, որ արժեր վերցնել պատասխանատվություն եւ փորձել: Բայց ես պնդում եմ իմ վստահ տեսակետը:

Լրատվամիջոցներում շրջանառվում էր, որ չհամաձայնելով հենց այս տեսակետի հետ, ԲՀԿ-ի ներսում անգամ ստորագրահավաք է սկսվել Ձեր դեմ:

– Չեմ սիրում մեկնաբանել պատերի տակ արված խոսակցություններ: Ինձ հայտնի չէ մեր կուսակցությունում նման ցանկության մասին, բայց եթե որեւէ մեկը այդուհանդերձ ունի նման նախաձեռնություն, ես ասել եմ` միշտ ավելի ճիշտ է տղամարդավարի ասել մտադրության մասին եւ անել քայլ, քան թաքնվել պատերի տակ եւ զբաղվել ինտրիգներով:


«ԱՐՁԱՆԱԳՐՎԵՑ ԱՅՆ ՎԻՃԱԿԸ, ՈՐԸ ԿԱ»


Անդրադառնանք նաեւ ՀՀ նախագահի վերջին ելույթին, որը բավական ցավոտ ընդունվեց ընդդիմադիր դաշտում: Ի՞նչ կասեք այս մասին:

– Կոռուպիցիա, անարդարություն... ինչի մասին խոսվեց, արձանագրվեց մեր երկրի առկա իրավիճակը: Ասվեց, որ արվելու են փոփոխություններ, անհրաժեշտ բարեփոխումներ, ինչն այսօր մեր երկրի օրակարգի թիվ մեկ խնդիրն է: Եթե կլինի փոփոխություն, կարվեն բարեփոխումներ, դրանից հետո, կարծում եմ, շատ ավելի համապարփակ գնահատական կարելի է հնչեցնել:

Ի դեպ, փոփոխությունների մասին. օրերս Ձեր խմբակցությունը հանդիպել է ՄԻՊ թեկնածու Արման Թաթոյանի հետ, բայց այդպես էլ վերջնական պատասխան չի տվել, թե արդյոք կպաշտպանի նրա թեկնածությունը ԱԺ լիագումար նիստում: Ինչո՞վ է պայմանավորված այսպիսի մոտեցումը:

– «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ոչ բոլոր գործընկերները հնարավորություն ունեցան այդ օրը հանդիպելու թեկնածուի հետ: Իսկ մենք հստակ կանոն ունենք` որոշում կայացնել խմբակցության ողջ կազմով հարցը քննարկելուց հետո: Երբ Թաթոյանը խորհրդարանում կներկայացնի իր տեսլականը եւ կպատասխանի մեր, այդ թվում` նաեւ մեր գործընկեր պատգամավորների հարցերին, կքննարկենք եւ խմբակցության մեծամասնության ձայնով կորոշենք մեր քվեարկության կերպը:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ. ՍոբյանինԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել ՌուֆիինՊետությունը չպետք է քաղաքացու փոխարեն որոշի՝ նրա վիշտը ֆինանսապես «բավարար ծանր» է, թե ոչՓաշինյանը նպատակ ունի կտրել թաղման նպաստներըՌուսասկան ուժերը Դոբրոպոլեի ուղղության վտանգավոր ճեղքում են իրականացրելՀուսիթները խոցել են Էր-Ռիադի միջազգային օդանավակայանի վառելիքի բազանՀՐԱՏԱՊ. ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկելԱՄՆ-ն սպառում է հրթիռները. BloombergԴմիտրի Մեդվեդևը իսկապես վախեցրել է եվրոպացիներին. Ուկրաինական գնդապետՄոսկվայի վրա ուկրաինական զանգվածային հարձակման արդյունքում կան զոհեր և ավերածություններԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու իր պայմանները. ՌեզայիԱԲ-ն 2030թ.-ին աշխարհը չի ոչնչացնիԱմերիկյան գերգաղտնի ռազմական բեռը սխալմամբ ուղարկվել է... ՉինաստանՏուսկ. Ուկրաինան ամսական կորցնում է մոտավորապես 27000 զոհված և վիրավոր զինվորԻրանի հետ պատերազմում ԱՄՆ-ի կորուստները հասել են «պատմականորեն աննախադեպ մակարդակի»Պարգև Սրբազանն ԱՄՆ ներգաղթի EB-1 կարգի վիզա է ստացելՌուսաստանի արտաքին քաղաքականության մեջ նոր, եզակի փորձ է սկսում ի հայտ գալ. ՓորձագետՄոսկվայի ուղղությամբ այս գիշեր տեղի է ունեցել զանգվածային հարձակումՀայտնի են Պետդումայի ընտրությունների քվեարկության երկրորդ օրվա էքզիթ փոլի արդյունքները

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված