Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում Մարկո Ռուբիոն է հազիվ ծիծաղը զսպում Թրամփի հերթական զառանցանքից Ուկրաինական ռազմական աղբյուրներ. Ռուսաստանը սկսել է օգտագործել նոր եւ վտանգավոր «Ֆիլին» հրթիռները Զապորոժիեն մեկ ժամվա ընթացքում հարվածել է 20 ավիառումբ Թրամփ եւս Պուտինի և Սիի հետ գագաթնաժողովը համարում է «Յալթա 2» Իրանը, տեւական դադարից հետո, հարձակվել է Բահրեյնի ԱՄՆ ռազմական բազաների վրա

ԱՆՋԵԼԻՆԱ ՋՈԼԻՆ ՉԻ ՑԱՆԿԱՑԵԼ ԵՐԵԽԱՆԵՐ ՈՒՆԵՆԱԼ, ԲԱՅՑ ԿԱՄԲՈՋԱՅՈՒՄ ՈՐՈՇՈՒՄԸ ՓՈԽԵԼ Է

Արխիվ 12-16

ԱՆՋԵԼԻՆԱ ՋՈԼԻՆ ՉԻ ՑԱՆԿԱՑԵԼ ԵՐԵԽԱՆԵՐ ՈՒՆԵՆԱԼ, ԲԱՅՑ ԿԱՄԲՈՋԱՅՈՒՄ ՈՐՈՇՈՒՄԸ ՓՈԽԵԼ Է


Հուլիվուդյան հայտնի դերսանուհի ԱՆՋԵԼԻՆԱ ՋՈԼԻՆ իր հարցազրույցներից մեկում ասել է, որ երբեք չի ցանկացել մայր դառնալ.«Երբեք չեմ ցանկացել երեխաներ ունենալ, չեմ ցանկացել մայրանալ, երբեք ինձ չեմ պատկերացրել մայրիկի դերում»,-ժպտալով հայտարարել է դերասանուհին: Նրա խոսքով` երեխաների եւ մայրանալու հետ կապված պատկերացումներն ու որոշումը  փոխվել է 2002 թվականին, երբ Կամբոջայում մասնակցել է նկարահանումների: Այդ ժամանակ Ջոլին որոշում է որդեգրել կամբոջացի մի տղայի`Մեդդոկսային:

40-ամյա Անջելինա Ջոլին եւ 51-ամյա Բրեդ Փիթը որդեգրել են երեք երեխաների` վիետնամցի Փաքսին, կամբոջացի Մեդդոկսային եւ Զախարին: Ամուսիները համատեղ ունեն նաեւ երեք կեսնաբանական երեխաների, ընդ որում նրանցից երկու երկվորյակներ են: Ջոլին եւ Փիթը սկսել են հանդիպել 2005 թվականից, հարաբերությունները օրինականացրել են 2014 թվականի օգոստոսին:

2014 թվականին  դերասանուհին  հայտարարել էր, թե երբեք հույս չի ունեցել, որ կհանդիպի ճիշտ տղամարդու, ում հետ կկազմի ընտանիք:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ