Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ. Սոբյանին Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Պետությունը չպետք է քաղաքացու փոխարեն որոշի՝ նրա վիշտը ֆինանսապես «բավարար ծանր» է, թե ոչ Փաշինյանը նպատակ ունի կտրել թաղման նպաստները Ռուսասկան ուժերը Դոբրոպոլեի ուղղության վտանգավոր ճեղքում են իրականացրել Հուսիթները խոցել են Էր-Ռիադի միջազգային օդանավակայանի վառելիքի բազան ՀՐԱՏԱՊ. ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ-ն սպառում է հրթիռները. Bloomberg Դմիտրի Մեդվեդևը իսկապես վախեցրել է եվրոպացիներին. Ուկրաինական գնդապետ

Քաղշիննախարարը շարունակում է մխիթարել այդպես էլ չսկսված «Հին Երեւան» նախագծով

Արխիվ 12-16

ՔԱՂՇԻՆՆԱԽԱՐԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄԽԻԹԱՐԵԼ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉՍԿՍՎԱԾ «ՀԻՆ ԵՐԵՎԱՆ» ՆԱԽԱԳԾՈՎ

 

Հաշվի առնելով հանրային լայն արձագանքը Արամի 30 հասցեում գտնվող շենքը քանդելու կապակցությամբ` ՀՀ քաղաքաշինության նախարար ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ դիմել է «Հին Երեւան» նախագծի տնօրենին, որպեսզի շենքը տեղ գտնի ծրագրում: Բայց թե ե՞րբ ընդհանրապես «Հին Երեւանն» իրականություն կդառնա, տպավորություն է, որ միայն Աստված գիտի: Իսկ հին շենքերը վերականգնելու խոստումները շարունակում են մնալ լոկ մխիթարանք: Այս եւ հարակից հարցերի շուրջ որոշ պարզաբանումներ երեկ գործադիրի նիստից հետո պարզեցինք հենց նախարարից:

Պարոն Սարգսյան, Դուք վստահեցնում եք, որ Արամի 30 շենքը կընդգրկվի «Հին Երեւան» նախագծում, բայց «բուլդուզերով» քանդված շենքը ինչպե՞ս եք վերականգնելու:

– Նախ ասեմ, որ Արամի 30-ը հուշարձանների ցանկում չի եղել, բայց մենք ունենք դրա չափագրությունները, եւ ըստ դրա` «Հին Երեւանի» տարածքում այն անպայման կվերականգնվի:

Բայց Արամի 30-ի անգամ քարերը չեն մնացել...

– Բազմաթիվ շենքեր կան, որոնց քարերը չեն պահպանվել կամ պահպանվել են, սակայն այլեւս պիտանի չեն օգտագործման, որովհետեւ կորցրել են իրենց հատկությունները: Այնպես որ, Ձեր ասածը պարտադիր կլիներ այն պարագայում, երբ խոսքը վերաբերեր հուշարձան շենքին, ինչն ամրագրված է օրենքով: Իսկ սա քանի որ հուշարձան չէ, ես ինքս եմ առաջարկել, որ այն տեղափոխվի «Հին Երեւան»:

Իսկ «Հին Երեւան» նախագծի հեղինակ Լեւոն Վարդանյանը գտնում է, որ Արամի 30-ն ընդհանրապես տեղ չունի իր նախագծում: Ի՞նչ կասեք այս մասին:

– Լեւոն Վարդանյանը նախագծի ճարտարապետն է, իսկ առաջադրանքը տալիս են իշխանությունները, տվյալ դեպքում` քաղաքապետարանը, եւ քանի որ կառուցապատողի հետ «Հին Երեւան» պայմանագիրը ստորագրված է իմ կողմից, մենք, ուղղակի, առաջադրանքի մեջ պարտադիր կամրագրենք այն ու դրա մասին հանրությանը գրավոր կտեղեկացվի:

Ի վերջո, ամեն տարի ասվում է «Հին Երեւան» նախագծի մասին, բայց «սայլը տեղից չի շարժվում»: Ե՞րբ կսկսվեն այս ուղղությամբ գործուն աշխատանքները:

– Ցավոք, ճիշտ եք, բայց այնտեղ մեծ տարածք է` 2,5 հեկտար եւ կառուցապատողը որոշակի պայմաններ ունի: Այդ պայմաններն ընդունելի են իրացման մասով, ամեն դեպքում, մինչեւ ապրիլի վերջ պետք է X քանակությամբ մակերես, տարածքներ իրացվեն, որպեսզի այնտեղ լայնածավալ աշխատանքներ սկսվեն: Այս պահին սկսված է մի մասով, բայց դեռեւս այդպիսի լայնածավալ աշխատանքներ չեն ընթանում: Կարծում եմ` այս տարի դուք անպայման կտեսնեք արդյունքները:

Առաջիկայում էլ ի՞նչ շենքեր կքանդվեն, որոնք կորակվեն որպես «սարայ»:

– Այդ հարցը ինձ մի տվեք, ես համաձայն չեմ: Տարբեր ճարտարապետներ տարբեր կարծիքներ կարող են արտահայտել, ցանկություն չունեմ դրանք մեկնաբանելու: Անընդհատ լրատվության մեջ տեսնում եմ ինչ-որ կարծիքներ, թե Պատկերասրահն են քանդում կամ մեկ ուրիշ շենք, հասեք-փրկեք, չկա նման բան: Երբեւիցե չի եղել որեւիցե կառավարության կամ քաղաքապետարանի օրակարգում այդպիսի խնդիր:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ. ՍոբյանինԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել ՌուֆիինՊետությունը չպետք է քաղաքացու փոխարեն որոշի՝ նրա վիշտը ֆինանսապես «բավարար ծանր» է, թե ոչՓաշինյանը նպատակ ունի կտրել թաղման նպաստներըՌուսասկան ուժերը Դոբրոպոլեի ուղղության վտանգավոր ճեղքում են իրականացրելՀուսիթները խոցել են Էր-Ռիադի միջազգային օդանավակայանի վառելիքի բազանՀՐԱՏԱՊ. ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկելԱՄՆ-ն սպառում է հրթիռները. BloombergԴմիտրի Մեդվեդևը իսկապես վախեցրել է եվրոպացիներին. Ուկրաինական գնդապետՄոսկվայի վրա ուկրաինական զանգվածային հարձակման արդյունքում կան զոհեր և ավերածություններԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու իր պայմանները. ՌեզայիԱԲ-ն 2030թ.-ին աշխարհը չի ոչնչացնիԱմերիկյան գերգաղտնի ռազմական բեռը սխալմամբ ուղարկվել է... ՉինաստանՏուսկ. Ուկրաինան ամսական կորցնում է մոտավորապես 27000 զոհված և վիրավոր զինվորԻրանի հետ պատերազմում ԱՄՆ-ի կորուստները հասել են «պատմականորեն աննախադեպ մակարդակի»Պարգև Սրբազանն ԱՄՆ ներգաղթի EB-1 կարգի վիզա է ստացելՌուսաստանի արտաքին քաղաքականության մեջ նոր, եզակի փորձ է սկսում ի հայտ գալ. ՓորձագետՄոսկվայի ուղղությամբ այս գիշեր տեղի է ունեցել զանգվածային հարձակումՀայտնի են Պետդումայի ընտրությունների քվեարկության երկրորդ օրվա էքզիթ փոլի արդյունքները

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված