ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում Մարկո Ռուբիոն է հազիվ ծիծաղը զսպում Թրամփի հերթական զառանցանքից Ուկրաինական ռազմական աղբյուրներ. Ռուսաստանը սկսել է օգտագործել նոր եւ վտանգավոր «Ֆիլին» հրթիռները Զապորոժիեն մեկ ժամվա ընթացքում հարվածել է 20 ավիառումբ Թրամփ եւս Պուտինի և Սիի հետ գագաթնաժողովը համարում է «Յալթա 2»

ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ԽՄՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԻ

Արխիվ 12-16

ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ԽՄՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԻ

 

ՀՅԴ-ի ակտիվացմանը զուգահեռ ակտիվացել են նաեւ ներկուսակցական կրքերը Շիրակի մարզպետի պաշտոնի համար: Դաշնակցականների մի մասըսատարում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Հակոբ Մաթիլյանին, մյուս մասը` Շիրակի մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետի տեղակալ Հովսեփ Սիմոնյանին: Հետաքրքիրն այն է, որ ներկուսակցական այս խմորումներում  ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի անունն  է շրջանառվում, որ նա սատարում է այս թեկնածուներից մեկին:«Իրավունք»-ի հետ զրույցում, սակայն,   հերքեց այդ լուրերի իսկությունը: «Ո՛չ ճանաչում եմ այդ թեկնածուներին, ո՛չ էլ գիտեմ նրանք ովքեր են, ոչ էլ առնչություն կարող  եմ ունենալ մեկ այլ  կուսակցության կադրային հարցերին»,- պատասխանեց Թովմասյանը:

Ի դեպ, Հրայր Թովմասյանից   նաեւ հետաքրքրվեցինք` ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի ու նրա ակնկալիքների  մասին, սակայն  նա ասաց, որ հարցի իմաստը չի հասկանում, ապա   հորդորեց ուղղել հետաքրքիր հարցեր:

Հ.Գ.  Հետաքրքիր է, ինչ հարցեր էր ակնկալում Հրայր Թովմասյանը ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիայի մասին: Ի վերջո, «հետաքրքիր» եւ «անհետաքրքիր» հասկացությունները հարաբերական են: Երկրորդ` Հրայր Թովմասյանը, բացի ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար լինելուց,  2012 թ-ից  ՀՀԿ-ի անդամ է, հետեւաբար   կոալիցիոն գործընթացները պետք է որ հետաքրքրեն նրան: Բայց ժողովրդական խոսքով ասած` Թովմասյանի համար կոալիցիոն այս  բանակցությունները «а нам все равно»  են:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ