ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում Մարկո Ռուբիոն է հազիվ ծիծաղը զսպում Թրամփի հերթական զառանցանքից Ուկրաինական ռազմական աղբյուրներ. Ռուսաստանը սկսել է օգտագործել նոր եւ վտանգավոր «Ֆիլին» հրթիռները Զապորոժիեն մեկ ժամվա ընթացքում հարվածել է 20 ավիառումբ Թրամփ եւս Պուտինի և Սիի հետ գագաթնաժողովը համարում է «Յալթա 2»

ՈՐ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՎԱՐՈՐԴՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՍՊԱՍԵԼ ԱՊՊԱ-Ի ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ

Արխիվ 12-16

ՈՐ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՎԱՐՈՐԴՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՍՊԱՍԵԼ

ԱՊՊԱ-Ի ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ


Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց ապահովագրական պատահարի մասնակից ավտոտրանսպորտային միջոցների վարորդների կողմից լրացվող հայտարարագրի ձևը: Ինչպես հայտնի է, վթարի մասնակիցներն այլևս ստիպված չեն լինի սպասել ԱՊՊԱ-ի ժամանմանը: Նախագիծը կառավարությունում ներկայացրեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Նա ընդգծեց, որ որոշման նախագծով ավտոպատահարների մասնակից վարորդներին հնարավորություն  է տրվելու չսպասել ապահովագրական ընկերությունների մասնագետներին և հեռանալ պատահարի վայրից՝ լրացնելով համապատասխան հայտարարագրի ձևը և լուսանկարել պատահարի մանրամասները: Սակայն սա  այն պարագայում, եթե ընդհանուր վնասի չափը չի գերազանցում 50 հազար դրամը: «Իհարկե, Դուք մեծ ջանք եք ներդրել՝ ապահովագրական ընկերությունների հետ քննարկելիս: Եթե դարձնեք 100 հազար, մենք, իրոք, լուրջ խնդիր ենք լուծելու: Դրանք վթարների մոտ 32 տոկոսը կլինեն: Ես Ձեզ հորդորում եմ, որ աշխատեք իրենց հետ, փորձեք համոզել գոնե մինչև 100 հազարի պարագայում, որ խցանումների խնդիրը լուծվի, թե չէ դա մեծ խնդիրներ է ստեղծում երթևեկության համար: Իրենք առաջարկում են, որ մի երկու ամիս աշխատենք, հետո մեկ անգամ ևս քննարկենք: Միգուցե 2-3 ամիս հետո նորից անդրադառնանք այդ հարցին, բայց փորձեք համոզել, եթե հնարավոր է», – արձագանքեց վարչապետը:


 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ