Մեր պատվիրակությունը կլինի Ստամբուլում և կսպասի ուկրաինական կողմին․ Պեսկով Արծրունը կա՛մ երազ է տեսել, կա՛մ էլ ընդհանրապես չի տիրապետում որևէ տեղեկատվության. Լոքմագյոզյան Ես ուզում եմ գործարք կնքել Իրանի հետ․ Թրամփ Անատոլի Չուբայսն ազատվել է Ռուսաստանում իր անշարժ գույքից «Ռեալում» կադրային սով է. 10 ֆուտբոլիստ չի մասնակցի առաջիկա խաղին Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Երևանի որոշ հատվածներ հոսանքազրկվել են․ ՀԷՑ բրիգադներն աշխատում են արտակարգ ռեժիմով։ Երեխայի հագին եղել է կապույտ ջինսի նմանվող շորեր․ 2-ամյա Տիգրանին որոնելու համար Աղբյուրակի ջրամբարում հատակը նկարող տեխնիկա է գործարկվում Ներողությունը բավարար չէ. Պուտինը՝ արևմտյան բիզնեսի վերադարձի մասին Կոռուպցիան՝ Ադրբեջանի զորահավաքային գործընթացում

ՀԱՅԱՍՏԱՆ ՆԵՐԿՐՎԱԾ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՉԻՐԸ ՎԱՐԱԿՎԱԾ Է ԵՂԵԼ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻ ԿՂԿՂԱՆՔՈՎ

Արխիվ 12-16

ՀԱՅԱՍՏԱՆ ՆԵՐԿՐՎԱԾ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՉԻՐԸ ՎԱՐԱԿՎԱԾ Է ԵՂԵԼ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻ ԿՂԿՂԱՆՔՈՎ

 

Հայաստանի հանրապետությունը որպես անկախ պետություն է անկախության 25 տարվաընթացքում բազմաթիվ երկրների հետ հաստատել է դիվանագիտական հարաբերություններ: Սակայն հարեւան պետությունների` Թուրքիայի եւ Ադրբեջանի դեպքում պատկերը այլ է: Հայ-թուրքական փակ սահման, Թուրքիայի կողմից նախապայմաններ Հայաստանին, որի պատճառով էլ հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվում: Իսկ Ադրբեջանը չի հաշտվում այն մտքի հետ, որ Արցախը` որպես հայկական տարածք, երբեք չի լինի Ադրբեջանի մաս:

Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի ոչ միայն իր հարեւանների, այլեւ Սաուդյան Արաբիայի եւ Պակիստանի հետ` վերջիններիս հակահայկական մոտեցումների պատճառով: Պակիստանն ու Սաուդյան Արաբիան մինչ այսօր չեն ճանաչում Հայաստանի անկախությունը Ադրբեջանի հետ ջերմ հարաբերությունները չվատացնելու պատճառով: Չնայած սրան, Հայաստանի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի եւ Պակիստանի միջեւ կա ապրանքաշրջանառություն:

«Իրավունք»-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն` պարզելու, թե 2014-2015 թթ-ին վերոնշյալ երկրներից ինչ սննդամթերք ու պտուղ-բանջարեղեն է ներկրվել Հայաստան, եւ ինչպիսի խախտումներ են հայտնաբերվել վերոնշյալ երկրներից սննդամթերքի ու պտուղ-բանջարեղենի ներկրկան ժամանակ: Պարզվում է, Թուրքիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն 2014 թ-ին ներմուծվել է 12517,77 տոննա պտուղ-բանջարեղեն և 2542,61 տոննա այլ սննդամթերք (թռչնամիս, հրուշակեղեն, մարգարին, բլղուր և այլն), իսկ 2015 թ-ին՝ 7899,58 տոննա պտուղ-բանջարեղեն և 1710,76 տոննա այլ սննդամթերք (թռչնամիս, հրուշակեղեն, մարգարին, բլղուր և այլն): Սաուդյան Արաբիայի Թագավորության արտադրանք հանդիսացող սննդամթերք Հայաստանի Հանրապետություն 2014 թ-ին ներմուծվել է 6,26 տոննա (չիպս և բնական հյութ), իսկ 2015 թ-ին՝ 7,081 տոննա չիպս: Պակիստանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն 2014 թ-ին ներմուծվել է 247,25 տոննա մանդարին, 3020,88 տոննա բրինձ և 75,07 տոննա այլ սննդամթերք (սուրճ, քունջութի յուղ, մեղր ընդեղենով), իսկ 2015 թ-ին՝ 459,26 տոննա մանդարին, 3605,1 տոննա բրինձ և 250 կգ կերակրի աղ:

Ինչ վերաբերում է հայտնաբերված խախտումներին, Թուրքիայի Հանրապետությունը, Սաուդյան Արաբիայի Թագավորությունը և Պակիստանի Իսլամական Հանրապետությունը Ծառայության կողմից դասակարգվել են որպես բարձր ռիսկային երկրներ և այդ երկրներից Հայաստանի Հանրապետություն ներկրված սննդամթերքները սահմանային պետական վերահսկողության ժամանակ ենթարկվում են լաբորատոր փորձաքննության և միայն անհամապատասխանություններ չլինելու դեպքում է թույլատրվում դրանց մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք, իսկ Ծառայության պետի հանձնարարականի համաձայն՝ 2015 թվականի ապրիլի 1-ից Թուրքիայի և Պակիստանի Իսլամական

Հանրապետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող պտուղ-բանջարեղենը, բացի բուսասանիտարական հսկողությունից, ենթարկվում է նաև լաբորատոր հետազոտության՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N 1237-Ն որոշմամբ սահմանված՝ սանիտարահամաճարակային հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող սանիտարահամաճարակային և հիգիենիկ միասնական պահանջներին համապատասխանությունը գնահատելու համար :

2014 թվականին ՍԱՊԾ-ի կողմից պատվիրված լաբորատոր փորձաքննության շնորհիվ պարզվել է թուրքական ծագման թզի չրերի խմբաքանակներից մեկը (8000 կգ) վարակված է հացահատիկի ցեցի թրթուրներով, հարսնյակներով և վնասատուների կղկղանքով: Նշված բեռը Ծառայության մասնագետների ներկայությամբ օգտահանվել է:

2015 թվականին 46000 կգ թուրքական ծագման թռչնամսի ներմուծումը չի թույլատրվել Հայաստանի Հանրապետություն, ախտածին, այդ թվում սալմոնելաներ ցուցանիշի մասով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի 1560-Ն որոշման պահանջներին չհամապատասխանելու պատճառով: Ծառայության պետի 2015 թվականի մայիսի 7-ի հրամանով արգելվել է Թուրքիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել թռչնամթերք, այնտեղ արձանագրված թռչնի գրիպ (H5N1 տիպի) հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով:

Դատելով ՍԱՊԾ-ի տվյալներից` պարզ է դառնում, որ Թուրքայից պտուղ-բանջարեղենի ու սննդամթերքի ներկրումը 2014 թ-ի համեմատ 2015 թ-ին նվազել է, իսկ Պակիստանի ներկրվող մանդարինի, բրնձի ծավալները 2015 թ-ին` ավելացել: Սաուդյան Արաբիայից 2015-ին ներկրվել է միայն չիպս, ընդ որում`չիպսի ներկրման ծավալները եւս ավելացել են:

Ադրբեջանից Հայաստանի Հանրապետություն 2014-2015 թթ-ին սննդամթերքի ներմուծման դեպքեր չեն եղել:

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանից «Իրավունք»-ը պարզեց` Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի եւ Պակիստանի հետ առեւտրային հարաբերությունները կարո՞ղ են հիմք դառնալ քաղաքական հարաբերությունների համար: Տնտեսագետը հորդորում է չզարմանալ եւ չօգտագործել հայրենասիրական շեշտադրումներ, թե ինչու են Հայաստանի հանդեպ ոչ բարեկամաբար տրամադրված երկրներից ապրանք ներմուծում. «Գործարարների համար հայրենասիրական գաղափարներ չեն լինում: Երկրորդ` աստված չանի, եթե թույն էլ լինի, առանց մտածելու, որ երեք միլիոն մարդ կարող է թունավորվել, կներմուծեն, եթե շահույթ կարողանան ստանալ»:

Ինչ վերաբերում է Հայաստանի հետ քաղաքական հարաբերություններ հաստատելուն տնտեսական հարաբերությունների հիմքի վրա, Բոստանջյանի խոսքով`«մեր կողմից նշված երկրների հետաքրքրությունների շրջանակում Հայաստանը չի մտնում: Ինչպես ասում են` не до Армении»:

Տնտեսագետի խոսքով`Հայաստանում պետք է իրականացնել այնպիսի քաղաքականություն, որպեսզի բլղուր եւ այլ մթերքներ դրսից չներկրել, խրախուսել հայրենական արտադրողներին, ոչ թե «իր քաղաքացուն օտարի երկրից, այլ ասի` նստի բլղուր ստեղծի»:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ






Մեր պատվիրակությունը կլինի Ստամբուլում և կսպասի ուկրաինական կողմին․ ՊեսկովԱրծրունը կա՛մ երազ է տեսել, կա՛մ էլ ընդհանրապես չի տիրապետում որևէ տեղեկատվության. ԼոքմագյոզյանԵս ուզում եմ գործարք կնքել Իրանի հետ․ ԹրամփԱնատոլի Չուբայսն ազատվել է Ռուսաստանում իր անշարժ գույքից«Ռեալում» կադրային սով է. 10 ֆուտբոլիստ չի մասնակցի առաջիկա խաղին Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Երևանի որոշ հատվածներ հոսանքազրկվել են․ ՀԷՑ բրիգադներն աշխատում են արտակարգ ռեժիմով։Երեխայի հագին եղել է կապույտ ջինսի նմանվող շորեր․ 2-ամյա Տիգրանին որոնելու համար Աղբյուրակի ջրամբարում հատակը նկարող տեխնիկա է գործարկվումՆերողությունը բավարար չէ. Պուտինը՝ արևմտյան բիզնեսի վերադարձի մասինԿոռուպցիան՝ Ադրբեջանի զորահավաքային գործընթացումՊատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի ԺՊ է նշանակվել Գոռ Մարգարյանը«Կարենին գյուղում բոլորը սիրում էին»․ Այսօր մահացած զինծառայողը Վարդենուտից էր, ընտանիքի ավագ որդինՋո Բայդենի շագանակագեղձում հանգուցային գոյացություն է հայտնաբերվելԽՍՀՄ-ի 6 համեղ մթերքներ, որոնք այսօր նույն համը չունենԹրամփի մասնակցությունը Ստամբուլում Ուկրաինայի շուրջ բանակցություններին դեռևս հարցական է. CNNՍովորական արծրունություն՝ նացիստների փաստաբանությամբԱսկյարների սիրելին երկրորդել է Նիկոլին.Armenian info Գյումրիի սխալը չպետք է կրկնել. Հրանտ ԲագրատյանԿրեմլը կհայտարարի՝ ով է ներկայացնելու ՌԴ-ն ստամբուլյան բանակցություններում, երբ որ Պուտինն անհրաժեշտ համարի. ՊեսկովԳետից դուրս են բերել շորերի կտորներ, տիկնիկ ոտք, գլուխ, ամեն հանածը ցույց են տալիս հարազատներին. մանրամասներ 2-ամյա Տիգրանի որոնումներիցՀոսանքահարման հետևանքով մահացած ժամկետային զինծառայող Կարեն Ավետիսյանը Դեռևս չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով կյանքից հեռացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող․ ՀՀ ՊՆ Լրագրող է զոհվել Գազայում Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքինՊապիկյանը Բեռլինում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման բացման պաշտոնական արարողությանըՏեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՄարսի վրա հսկա ստորգետնյա օվկիանոս է հայտնաբերվելԿոնյակի ու սպիրտի հարցը շարունակում է չկարգավորված մնալ, կարծում եմ՝ մեր տնտեսվարողներն այստեղ ճիշտ են. ՊապոյանԶելենսկուն զգուշացրել են, որ իրեն կարող են ամիսների ընթացքում «գահընկեց անել»Սպասվում են անձրևներ․ եղանակը՝ Հայաստանում«ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ, ԱՓՍՈՍ, ՊԱՐՏՎԵՑԻ ԹՈՒՐՔ ՄՐՑԱԿՑԻՍ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲԻՇ, ՏՈԿԻՈՅԻ ՕԽ ՄԱՍՆԱԿԻՑ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ, ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԿԱՐԵՆ ԱՍԼԱՆՅԱՆՀռոմի Պապ Լևոն XIV-ը կայցելի ՈւկրաինաՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածելՅՈՒՆԻՍԵՖ-ը դադարեցնում է իր գործունեությունն ԱդրբեջանումՌադայում հայտարարել են՝ 2025 թվականին Ուկրաինայի ԶՈւ միջոցներն անբավարար ենԷմին ջան, թեթև տար... իսկ գուցե ճի՞շտ էի ես, որ չեմ կզել. Մհեր Մկրտչյան«Հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին. հարյուրավոր բիզնեսմեններ դրսից կգան, ցուցմունք կտան». Սերգեյ ԲագրատյանՀայկ Կոնջորյանի կնոջ կարիերայի թռիչքաձև աճն արդյո՞ք աղերս ունի կոռուպցիոն որևէ գործարքի հետ․ հարց՝ ՀԿԿ նախագահինԱՄՆ-ն և Չինաստանը «զինադադար» են կնքել․ BloombergԵվրոպայում հայտնել են՝ ինչն է խանգարում Բրյուսելին Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ ընդունելԼա՛վ եղեք. դադարեցվել է Էմին Թորոսյանի գործունեությունը Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնումՀայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերըՍեբաստիայի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունԿյանքից հեռացել է դերասանուհի Նինա ԳրեբեշկովանՈրոշ երեխաներ հնարավոր է առաջին դասարան ընդունվեն յոթ տարեկանումՌուսաստանը կարող է անցնել 4-օրյա աշխատանքային շաբաթվաԱլիևը Բաքվում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարարի հետՍահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ․ ՀՀ ՊՆՋերմաստիճանը 8-10 աստիճանով կնվազի․ եղանակը՝ առաջիկա օրերինՏարադրամի փոխարժեքները մայիսի 13-ին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top