ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում Մարկո Ռուբիոն է հազիվ ծիծաղը զսպում Թրամփի հերթական զառանցանքից Ուկրաինական ռազմական աղբյուրներ. Ռուսաստանը սկսել է օգտագործել նոր եւ վտանգավոր «Ֆիլին» հրթիռները Զապորոժիեն մեկ ժամվա ընթացքում հարվածել է 20 ավիառումբ Թրամփ եւս Պուտինի և Սիի հետ գագաթնաժողովը համարում է «Յալթա 2»

««ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ԱՆՈՒՆՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼԸ ՃԻՇՏ ՉԷ». «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ԵՎ ԹԱԹՈՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԼԵԳԻՏԻՄ ՉԷ՞

Արխիվ 12-16

««ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ԱՆՈՒՆՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼԸ ՃԻՇՏ ՉԷ». «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ»  ԵՎ ԹԱԹՈՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԼԵԳԻՏԻՄ ՉԷ՞

 

ՄԻՊ թեկնածու Արման Թաթոյանն այսօր հանդիպել է  «Ժառանգություն» խմբակցության հետ:  Դե խմբակցություն   հասկացությունը «Ժառանգության» դեպքում, իհարկե, պայմանական է, քանի որ խմբակցությունում այսօր միայն  Զարուհի Փոստանջյանն է մնացել:  Հետաքրքիրը, սակայն, այն է, որ այսօրվա նիստին  ներկա չի եղել  Զարուհի  Փոստանջյանը, ով բազմիցս հայտարարել է, որ ինքն է  ներկայացնում «Ժառանգություն» խմբակցության տեսակետը: Արման Թաթոյանի հետ հանդիպել են  Ռուբեն Հակոբյանը,  Թեւան Պողոսյանն ու Ալեքսանդր Արզումանյանը:  «Իրավունք»-ը   «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից պարզեց` վերոնշյալ պատգամավորների հանդիպումը կարող ենք համարել «Ժառանգության» հանդիպումն Արման Թաթոյանի հետ: «Չեմ կարող ընդունել այդ հանդիպումը որպես «Ժառանգության» հանդիպում, քանի որ խմբակցությունը  չէր լինի, եթե չլիներ «Ժառանգություն» կուսակցությունը:  Այդ մարդիկ կարող են  հանդիպել ցանկացածի հետ, կատարեն ցանկացած քայլ, բայց «Ժառանգություն»  կուսակցության անունն օգտագործելը ճիշտ չէ»,- ասաց  կուսակցության փոխնախագահը:

Իսկ թե ինչու  հանդիպմանը չի մասնակցել Զարուհի Փոստանջյանը, Մարտիրոսյանը դժվարացավ ասել:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ