Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ. Սոբյանին Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Պետությունը չպետք է քաղաքացու փոխարեն որոշի՝ նրա վիշտը ֆինանսապես «բավարար ծանր» է, թե ոչ Փաշինյանը նպատակ ունի կտրել թաղման նպաստները Ռուսասկան ուժերը Դոբրոպոլեի ուղղության վտանգավոր ճեղքում են իրականացրել Հուսիթները խոցել են Էր-Ռիադի միջազգային օդանավակայանի վառելիքի բազան ՀՐԱՏԱՊ. ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ-ն սպառում է հրթիռները. Bloomberg Դմիտրի Մեդվեդևը իսկապես վախեցրել է եվրոպացիներին. Ուկրաինական գնդապետ

«ԵԹԵ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԶՈՒՄ Է ՀԱՄԱՑԱՆՑԻ ՕՊԵՐԱՏԻՎՈՒԹՅԱՆԸ ՈՏԱՏԱԿ ՉԸՆԿՆԻ, ՊԵՏՔ Է ՍՏԵՂԾԻ ԱՐԺԵՔՆԵՐ»

Արխիվ 12-16

 

«ԵԹԵ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԶՈՒՄ Է ՀԱՄԱՑԱՆՑԻ ՕՊԵՐԱՏԻՎՈՒԹՅԱՆԸ ՈՏԱՏԱԿ ՉԸՆԿՆԻ, ՊԵՏՔ Է ՍՏԵՂԾԻ ԱՐԺԵՔՆԵՐ»

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Չարտասանված Նոբելյան ճառեր» ֆիլմաշարը, որը հանդիսատեսին ներկայացվեց անցյալ տարեվերջին, մինչեւ այսօր էլ դեռ շարունակում է իր ճանապարհը ե՛ւ համացանցում, ե՛ւ փոքրիկ ցուցադրությունների շնորհիվ: «Իրավունքի» հետ զրույցում ֆիլմի բեմադրիչ, հեռուստահաղորդավար ԱՐԹՈՒՐ ԲԱԽՏԱՄՅԱՆՆ ասաց, որ ստեղծագործական խումբը նկարահանումների ընթացքում հայտնաբերել ու բացահայտել է մեծագույն բանաստեղծներին, նրանց կյանքը, ճանապարհը: Դրա համար անցել են այսօրվա Թուրքիայի, Ստամբուլի այն փողոցներով, որտեղ գրողներն ապրել ու ստեղծագործել են: Ըստ մեր զրուցակցի` սա հարյուրամյա կարոտի ու կորստի ճանապարհն է, որը ֆիլմի միջոցով ներկայացվում է հանդիսատեսին: «Չարտասանված Նոբելյան ճառեր» փաստավավերագրական ֆիլմը ներկայացնում է եղեռնազոհ չորս արեւմտահայ գրողների` Գրիգոր Զոհրապի, Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Ռուբեն Սեւակի այն երեւակայական Նոբելյան ճառերը, որ նրանք կարող էին ասել Ստոկհոլմի բեմում` Նոբելյան մրցանակ ստանալիս, սակայն չկարողացան, որովհետեւ չարաբաստիկ 1915 թվականն ընդհատեց նրանց կյանքը:«ԿԱՐԾԵՍ, ԿՅԱՆՔՆ ՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ ՆՈՐԻՑ ԿՐԿՆՎԱԾ ԼԻՆԵԻՆ»

 

 

-Ֆիլմն ամբողջովին նկարահանվել է Ստամբուլում եւ հարակից շրջաններում` ընդգրկելով բազմաթիվ բնակավայրեր:  Այդ ժամանակ Թուրքիայում ընթանում էին պառլամենտական ընտրություններ, եւ մի կողմից` նկարահանման համար լավ շրջան էր, բայց մյուս կողմից` դժվարություններով լի: Ընտրությունների ամենավերջին կիզակետի այն տասն օրերն էին, ու փողոցները լեցուն էին մարդկանցով: Հասկանալի է, որ այդ ամենը որոշակի դժվարություններ էր ստեղծում. նկարահանումներ իրականացնել սկսած հայտնի վայրերից, որոնք ուշադրության կենտրոնում չեն, բայց այդ ժամանակ ավելի շատ են դառնում ուշադրության կենտրոնում, նկատի ունեմ հայկական հիվանդանոց, գերեզմանատուն կամ դպրոց, որոնց ուղղությամբ, բնականաբար,  իշխանությունների ուշադրությունն ավելի է սեւեռվում, առավելեւս, որ պատգամավորության երեք հայ թեկնածու կար: Կարծես, կյանքն ու ժամանակը նորից կրկնված լինեին, նույն 100 տարի առաջ, ինչով սկսեց եւ ինչպես ավարտվեց, նաեւ հիմա էր կրկնվում: Ինչեւէ, չնայած դժվարություններին` ֆիլմը ցուցադրվեց որոշակի կինեմատոգրաֆիական շրջանակի համար:
- Ցեղասպանությանը զոհ գնացած գրողների թիվը կարող ենք էլի շարունակել, բայց ինչո՞ւ հենց այդ 4-ն ընտրվեցին:
- Կան էլի գրողներ, բայց, կարծես թե, նրանք ամենահանրահայտներն էին` այսօրվա դպրոցականի ականջին: Այդ ամենի հետ ընդգրկելով ամենահայտնիին` վստահ էինք, որ նրանց շատ կաղապարված գիտեն` իրենց տեսակները, լինելու կերպը, որոնց շատ դասական ինչ-որ նախադասություններով են վերաբերվում, ուր մնաց` թե անհայտներին: Այսինքն` փորձելով այս ամենահայտնիի ամենաանհայտ կողմերը եւ դրսեւորումը ներկայացնելով` որոշակիորեն ազդել ու խթանել, որ մարդը շարունակի իր հետազոտությունն ու փնտրումները` ինչ եղել է եւ կա  շրջապատում:
- Ասացիք, որ ֆիլմը ստեղծելիս «Վիքիպեդիայով» չեք առաջնորդվել, որովետեւ շատ հաճախ այնտեղ ոչ ճիշտ ինֆորմացիա է հանդիպում: Բայց որպես փաստավավերագրական ֆիլմ, փաստերն ինչպե՞ս եք պեղել:
- Ֆիլմի ակունքը փաստն է, հրապարակային ելույթ կամ հրապարակային, բայց նույնիսկ շատ քիչ ծանոթ մի ելույթ: Վստահորեն, Գրիգոր Զոհրապը, որ երիցուկների եւ կանանց մասին ինչ-որ մի բան ունի գրած, կարծում եմ, շատ լավ բանասիրական հետաքրքրություն եւ կրթություն ունեցող մարդն էլ կարող է  չիմանալ ու դրա վրա ուշադրություն դարձնել, որովհետեւ Զոհրապն ուներ շատ ուշադրության արժանի ուրիշ աշխատություններ: Բայց նման փաստագրությունից ելնելով գալիս էր երկրորդ` ամենաբարդ հարցը, այս տեքստը եւ այս փաստագրությունն ինչպես վերածել պատկերի, ինչպես գտնել դրան զուգահեռ փոխաբերությունները, երբ ոչ թե դու դառնաս բազմաշերտ տեքստի ընկալող, այլ նաեւ հայացքը, աչքիդ եկածը քեզ հետ տանի ու բերի գեղարվեստական մի  լուծման:
- Նկարահանման ընթացքում խոչընդոտների ու բարդությունների չհանդիպեցի՞ք Թուրքիայում:
- Ամենամեծ խոչընդոտը ո՛չ ոստիկանն է, ո՛չ ժանդարմը` որ երկրում էլ ուզում է լինեմ, ինձ Հայաստանում էլ են մի քանի անգամ ձերբակալել, Ֆրանսիայում էլ, Թուրքիայում էլ, Պարսկաստանում էլ: Ամենամեծ խոչընդոտն այն է, երբ ինքդ չես հասկանում` ինչ ես ուզում եւ երբ առավոտյան արթնանում ես ու չգիտես` հիմա մեծ քաղաքում նստած` ինչ պետք է անես: Մեծամասամբ ամեն ինչ գտնված էր գնալուց առաջ, շատ լավ ճանաչելով քաղաքը, բոլոր անհրաժեշտ վայրերը, բայց կան բաներ, որոնք թելադրվում են ընթացքում: Օրինակ` նույն պառլամենտական ընտրությունները նոր իրավիճակ բացեցին. փոխվեց մարդկանց կյանքը, ռիթմը, ընթացքը, դու հանգիստ չէիր կարող աշխատել, որովհետեւ միտինգ էր, որի ժամանակ կարող է արցունքաբեր գազ բաց թողնեն, արդեն սկսում է խոչնդոտ հանդիսանալ: Մի ուրիշ դեպքում այդ ժամանակ բոլորը նկարում են եւ ինչ-որ մի նկարողի բոլորովին ուշադրություն չեն դարձնում:
- Այսինքն` ընտրությունները նպաստեցին նկարահանումներին ու պահը որսացի՞ք:
- Այո, պահ որսալն էր ու որոշակի ճկունություն ցուցաբերելը: Օրինակ` Իշխանաց կղզիներ-Ստամբուլ ճանապարհը 8 անգամ գնացել-եկել ենք, ամեն անգամ խոչընդոտում էր վատ արեւը, կադրը վատ էր ստացվում: Բայց մենք ի վերջո ստացանք:
- Ֆիլմի ճակատագիրը ինչպե՞ս եք տեսնում:
- Նախ, այն հասանելի է համացանցում եւ հետո, թարգմանել ենք անգլերեն: Առաջին միջազգային պրեմիերան կայացավ Լոնդոնում եւ շատ հետաքրքիր ընդունվեց: Մտածում եմ, որ այն ռուսական միջավայրի համար էլ է կարեւոր, թվում է, թե մենք լեզու գիտենք, բայց չունենք լավ թարգմանիչներ` ռուսական լեզվամտածողությամբ:
- Ֆիլմը հեռուստաէկրանին կլինի՞:
- Այո, մի օր կլինի: Մի օր հեռուստաընկերությունն ինքը կգա խնդրելու, որ ցուցադրի ֆիլմը:
«ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀԵՌՈՒՍՏԱԷԿՐԱՆՆԵՐԸ ԳՆԱԼՈՎ ՄԵԾԱՆՈՒՄ»
-Անդրադառնանք նաեւ հեռուստատեսության խնդիրներին:
- Հեռուստատեսությունը լեցուն է խնդիրներով, շարունակ ինչ-որ մեկին ինչ-որ մի բան դուր չի գալիս:
- Հիմա կարծես հեռուստեսությանը, եւ ոչ միայն, փոխարինելու է եկել համացանցը:
- Ուղղակի դիտելու ձեւն է փոխվել, բայց լավ կլինի, որ հեռուստատեսությունը անմիջապես ուրիշ մոտեցում վերցնի: Եթե հեռուստատեսությունն ուզում է համացանցի օպերատիվությանը ոտատակ չընկնի, պետք է սկսի արժեքներ ստեղծել: Այսինքն, որ ցանկացած պահի կարող ես նայել, այս պարագայում ոչ թե պլանշետի մեծությամբ, այլ մեծ էկրանին: Ինչո՞ւ են հեռուստաէկրանները գնալով մեծանում, այսինքն կինոդահլիճը մտնում է քո տուն, իսկ այդտեղ վատ արտադրանք չես կարող նայել: Հեռուստատեսությունը պետք է գա հասնի այդ բարձրակարգ պատկերային արտադրանքին, եւ մարդուն հետաքրքիր կլինի կինոթատրոնի նման նստել իր տանը եւ նայել:
- Այսօր շատ են խոսում հաղորդումների վարկանիշների մասին, իսկ այդ ցուցակում սիթքոմներն ու սերիալներն են գերիշխում: Այսինքն` չկան սերունդ դաստիարակող հաղորդումներ:
- Կարծում եմ` պետք է ինչ-որ մի հեռուստաընկերություն` այս պարագայում Հանրայինն իր վրա վերցնի այդ պատասխանատվությունը` օրինակներ, նախատիպեր ստեղծելու, եւ կարողանա հետեւել, որ բարձր որակ պահպանվի: Մի ուրիշ խնդիր էլ կա, որի մասին մոռանում ենք, մեր լսարանն էլ է ախր շատ տարբեր դարձել: Այն ավելի բազմաշերտ է, քան 30 տարի առաջ, որոնք թերթ, ծրագիր էին գնում, խաչեր ու կլորակներ էին դնում, որ անպայման այդ հաղորդումը դիտեն: Հիմա նայելու շատ բան կա, եւ դաշտում շատ քիչ կողմնորոշված լսարան կա, չգիտի` ինչ դիտի: Նաեւ լսարանի կրթման խնդիր կա: Տարիներ շարունակ կինոթատրոն կամ օպերա չգնացած ու չլսած մարդուն այսօր շատ դժվար է միանգամից բերել ուրիշ արժեքների առջեւ ու ասել, որ սա շատ կարեւոր է` նստիր ու լսիր:
Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ. ՍոբյանինԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել ՌուֆիինՊետությունը չպետք է քաղաքացու փոխարեն որոշի՝ նրա վիշտը ֆինանսապես «բավարար ծանր» է, թե ոչՓաշինյանը նպատակ ունի կտրել թաղման նպաստներըՌուսասկան ուժերը Դոբրոպոլեի ուղղության վտանգավոր ճեղքում են իրականացրելՀուսիթները խոցել են Էր-Ռիադի միջազգային օդանավակայանի վառելիքի բազանՀՐԱՏԱՊ. ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկելԱՄՆ-ն սպառում է հրթիռները. BloombergԴմիտրի Մեդվեդևը իսկապես վախեցրել է եվրոպացիներին. Ուկրաինական գնդապետՄոսկվայի վրա ուկրաինական զանգվածային հարձակման արդյունքում կան զոհեր և ավերածություններԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու իր պայմանները. ՌեզայիԱԲ-ն 2030թ.-ին աշխարհը չի ոչնչացնիԱմերիկյան գերգաղտնի ռազմական բեռը սխալմամբ ուղարկվել է... ՉինաստանՏուսկ. Ուկրաինան ամսական կորցնում է մոտավորապես 27000 զոհված և վիրավոր զինվորԻրանի հետ պատերազմում ԱՄՆ-ի կորուստները հասել են «պատմականորեն աննախադեպ մակարդակի»Պարգև Սրբազանն ԱՄՆ ներգաղթի EB-1 կարգի վիզա է ստացելՌուսաստանի արտաքին քաղաքականության մեջ նոր, եզակի փորձ է սկսում ի հայտ գալ. ՓորձագետՄոսկվայի ուղղությամբ այս գիշեր տեղի է ունեցել զանգվածային հարձակումՀայտնի են Պետդումայի ընտրությունների քվեարկության երկրորդ օրվա էքզիթ փոլի արդյունքները

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված