Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ. Սոբյանին Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Պետությունը չպետք է քաղաքացու փոխարեն որոշի՝ նրա վիշտը ֆինանսապես «բավարար ծանր» է, թե ոչ Փաշինյանը նպատակ ունի կտրել թաղման նպաստները Ռուսասկան ուժերը Դոբրոպոլեի ուղղության վտանգավոր ճեղքում են իրականացրել Հուսիթները խոցել են Էր-Ռիադի միջազգային օդանավակայանի վառելիքի բազան ՀՐԱՏԱՊ. ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ-ն սպառում է հրթիռները. Bloomberg Դմիտրի Մեդվեդևը իսկապես վախեցրել է եվրոպացիներին. Ուկրաինական գնդապետ

ՀԱՅԱՍՏԱՆ ՆԵՐԿՐՎԱԾ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՉԻՐԸ ՎԱՐԱԿՎԱԾ Է ԵՂԵԼ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻ ԿՂԿՂԱՆՔՈՎ

Արխիվ 12-16

ՀԱՅԱՍՏԱՆ ՆԵՐԿՐՎԱԾ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՉԻՐԸ  ՎԱՐԱԿՎԱԾ Է  ԵՂԵԼ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻ ԿՂԿՂԱՆՔՈՎ

 

Հայաստանի հանրապետությունը որպես  անկախ պետություն է  անկախության  25 տարվա ընթացքում  բազմաթիվ երկրների հետ հաստատել է դիվանագիտական հարաբերություններ: Սակայն հարեւան պետությունների` Թուրքիայի եւ Ադրբեջանի  դեպքում պատկերը այլ է: Հայ-թուրքական փակ սահման, Թուրքիայի կողմից նախապայմաններ Հայաստանին,  որի պատճառով էլ հայ-թուրքական հարաբերությունները  չեն կարգավորվում: Իսկ Ադրբեջանը չի հաշտվում այն մտքի հետ, որ  Արցախը` որպես հայկական տարածք,  երբեք չի  լինի Ադրբեջանի մաս:

Հայաստանը  դիվանագիտական հարաբերություններ չունի ոչ միայն իր հարեւանների, այլեւ Սաուդյան Արաբիայի եւ Պակիստանի հետ` վերջիններիս հակահայկական մոտեցումների պատճառով: Պակիստանն ու Սաուդյան Արաբիան մինչ այսօր չեն ճանաչում  Հայաստանի անկախությունը  Ադրբեջանի հետ ջերմ հարաբերությունները չվատացնելու պատճառով:  Չնայած սրան,   Հայաստանի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի  եւ Պակիստանի միջեւ կա ապրանքաշրջանառություն:

«Իրավունք»-ը գրավոր հարցում էր ուղարկել  ՀՀ գյուղատնտեսության նախարարության  սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն` պարզելու, թե 2014-2015 թթ-ին  վերոնշյալ երկրներից ինչ սննդամթերք ու պտուղ-բանջարեղեն  է ներկրվել Հայաստան, եւ ինչպիսի խախտումներ են հայտնաբերվել վերոնշյալ երկրներից սննդամթերքի ու պտուղ-բանջարեղենի ներկրկան ժամանակ:  Պարզվում է,  Թուրքիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն 2014 թ-ին ներմուծվել է 12517,77 տոննա պտուղ-բանջարեղեն և 2542,61 տոննա այլ սննդամթերք (թռչնամիս, հրուշակեղեն, մարգարին, բլղուր և այլն), իսկ 2015 թ-ին՝ 7899,58 տոննա պտուղ-բանջարեղեն և 1710,76 տոննա այլ սննդամթերք (թռչնամիս, հրուշակեղեն, մարգարին, բլղուր և այլն):  Սաուդյան Արաբիայի Թագավորության արտադրանք հանդիսացող սննդամթերք Հայաստանի Հանրապետություն 2014 թ-ին ներմուծվել է 6,26 տոննա (չիպս և բնական հյութ), իսկ 2015 թ-ին՝ 7,081 տոննա չիպս: Պակիստանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն 2014 թ-ին ներմուծվել է 247,25 տոննա մանդարին, 3020,88 տոննա բրինձ և 75,07 տոննա այլ սննդամթերք (սուրճ, քունջութի յուղ, մեղր ընդեղենով), իսկ 2015 թ-ին՝ 459,26 տոննա մանդարին, 3605,1 տոննա բրինձ և 250 կգ կերակրի աղ:

Ինչ վերաբերում է  հայտնաբերված խախտումներին, Թուրքիայի Հանրապետությունը, Սաուդյան Արաբիայի Թագավորությունը և Պակիստանի Իսլամական Հանրապետությունը Ծառայության կողմից դասակարգվել են որպես բարձր ռիսկային երկրներ և այդ երկրներից Հայաստանի Հանրապետություն ներկրված սննդամթերքները սահմանային պետական վերահսկողության ժամանակ ենթարկվում են լաբորատոր փորձաքննության և միայն անհամապատասխանություններ չլինելու դեպքում է թույլատրվում դրանց մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք, իսկ Ծառայության պետի հանձնարարականի

Հանրապետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող պտուղ-բանջարեղենը, բացի բուսասանիտարական հսկողությունից,  ենթարկվում է նաև լաբորատոր հետազոտության՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N 1237-Ն որոշմամբ սահմանված՝ սանիտարահամաճարակային հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող սանիտարահամաճարակային և հիգիենիկ միասնական պահանջներին համապատասխանությունը գնահատելու համար :

2014 թվականին  ՍԱՊԾ-ի  կողմից պատվիրված լաբորատոր փորձաքննության շնորհիվ պարզվել է թուրքական ծագման թզի չրերի խմբաքանակներից մեկը (8000 կգ)  վարակված է հացահատիկի ցեցի թրթուրներով, հարսնյակներով և վնասատուների կղկղանքով: Նշված բեռը Ծառայության մասնագետների ներկայությամբ օգտահանվել է:

2015 թվականին 46000 կգ թուրքական ծագման թռչնամսի ներմուծումը չի թույլատրվել Հայաստանի Հանրապետություն, ախտածին, այդ թվում սալմոնելաներ ցուցանիշի մասով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի 1560-Ն որոշման պահանջներին չհամապատասխանելու պատճառով: Ծառայության պետի 2015 թվականի մայիսի 7-ի հրամանով արգելվել է Թուրքիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել թռչնամթերք, այնտեղ արձանագրված թռչնի գրիպ (H5N1 տիպի) հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով:

Դատելով ՍԱՊԾ-ի տվյալներից` պարզ է դառնում, որ Թուրքայից պտուղ-բանջարեղենի ու   սննդամթերքի ներկրումը 2014 թ-ի համեմատ 2015 թ-ին նվազել է, իսկ  Պակիստանի  ներկրվող  մանդարինի, բրնձի  ծավալները 2015 թ-ին` ավելացել:  Սաուդյան Արաբիայից 2015-ին  ներկրվել է միայն չիպս, ընդ որում`չիպսի  ներկրման ծավալները եւս ավելացել են:

Ադրբեջանից Հայաստանի Հանրապետություն 2014-2015 թթ-ին սննդամթերքի ներմուծման դեպքեր չեն եղել:

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանից «Իրավունք»-ը պարզեց` Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի եւ Պակիստանի հետ  առեւտրային հարաբերությունները կարո՞ղ են հիմք դառնալ քաղաքական հարաբերությունների համար:  Տնտեսագետը հորդորում է չզարմանալ եւ չօգտագործել հայրենասիրական շեշտադրումներ, թե ինչու են  Հայաստանի հանդեպ ոչ բարեկամաբար  տրամադրված երկրներից ապրանք ներմուծում. «Գործարարների համար  հայրենասիրական գաղափարներ չեն լինում:  Երկրորդ` աստված չանի, եթե թույն էլ լինի, առանց մտածելու, որ երեք միլիոն մարդ  կարող է թունավորվել, կներմուծեն, եթե շահույթ կարողանան ստանալ»:

Ինչ վերաբերում է   Հայաստանի հետ քաղաքական հարաբերություններ հաստատելուն տնտեսական  հարաբերությունների հիմքի վրա, Բոստանջյանի խոսքով`«մեր կողմից նշված երկրների  հետաքրքրությունների շրջանակում Հայաստանը չի մտնում: Ինչպես ասում են` не до Армении»:

Տնտեսագետի խոսքով`Հայաստանում պետք է  իրականացնել  այնպիսի քաղաքականություն, որպեսզի բլղուր եւ այլ մթերքներ դրսից չներկրել,   խրախուսել  հայրենական  արտադրողներին, ոչ թե  «իր քաղաքացուն օտարի երկրից, այլ ասի` նստի բլղուր ստեղծի»:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ. ՍոբյանինԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել ՌուֆիինՊետությունը չպետք է քաղաքացու փոխարեն որոշի՝ նրա վիշտը ֆինանսապես «բավարար ծանր» է, թե ոչՓաշինյանը նպատակ ունի կտրել թաղման նպաստներըՌուսասկան ուժերը Դոբրոպոլեի ուղղության վտանգավոր ճեղքում են իրականացրելՀուսիթները խոցել են Էր-Ռիադի միջազգային օդանավակայանի վառելիքի բազանՀՐԱՏԱՊ. ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկելԱՄՆ-ն սպառում է հրթիռները. BloombergԴմիտրի Մեդվեդևը իսկապես վախեցրել է եվրոպացիներին. Ուկրաինական գնդապետՄոսկվայի վրա ուկրաինական զանգվածային հարձակման արդյունքում կան զոհեր և ավերածություններԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու իր պայմանները. ՌեզայիԱԲ-ն 2030թ.-ին աշխարհը չի ոչնչացնիԱմերիկյան գերգաղտնի ռազմական բեռը սխալմամբ ուղարկվել է... ՉինաստանՏուսկ. Ուկրաինան ամսական կորցնում է մոտավորապես 27000 զոհված և վիրավոր զինվորԻրանի հետ պատերազմում ԱՄՆ-ի կորուստները հասել են «պատմականորեն աննախադեպ մակարդակի»Պարգև Սրբազանն ԱՄՆ ներգաղթի EB-1 կարգի վիզա է ստացելՌուսաստանի արտաքին քաղաքականության մեջ նոր, եզակի փորձ է սկսում ի հայտ գալ. ՓորձագետՄոսկվայի ուղղությամբ այս գիշեր տեղի է ունեցել զանգվածային հարձակումՀայտնի են Պետդումայի ընտրությունների քվեարկության երկրորդ օրվա էքզիթ փոլի արդյունքները

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված