Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ. Սոբյանին Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Պետությունը չպետք է քաղաքացու փոխարեն որոշի՝ նրա վիշտը ֆինանսապես «բավարար ծանր» է, թե ոչ Փաշինյանը նպատակ ունի կտրել թաղման նպաստները Ռուսասկան ուժերը Դոբրոպոլեի ուղղության վտանգավոր ճեղքում են իրականացրել Հուսիթները խոցել են Էր-Ռիադի միջազգային օդանավակայանի վառելիքի բազան ՀՐԱՏԱՊ. ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ-ն սպառում է հրթիռները. Bloomberg Դմիտրի Մեդվեդևը իսկապես վախեցրել է եվրոպացիներին. Ուկրաինական գնդապետ

ԲԱԳՐԱՏՅԱՆԸ ԲԱՐՁՐ ԹՈՇԱ՞Կ Է ՈՒԶՈՒՄ

Արխիվ 12-16

ԲԱԳՐԱՏՅԱՆԸ ԲԱՐՁՐ ԹՈՇԱ՞Կ Է ՈՒԶՈՒՄ

Երեկ ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովը միաձայն համաձայնություն տվեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը, և այն դրական եզրակացությամբ կմտնի խորհրդարանի քառօրյայի օրակարգ: Սովորաբար Բագրատյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունները մերժվում են, և շատ դեպքերում՝ հանիրավի: Սա այն դեպքն էր, որ կարելի էր հանգիստ մերժել Բագրատյանի առաջարկությունը, բայց իշխանությունը ներկայացնող պատգամավորները միասնաբար կողմ քվեարկեցին դրան:

Բագրատյանն առաջարկում է փոփոխություն կատարել Պետական պաշտոն զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին օրենքում, ինչը հնարավորություն կտա 3 և ավելի տարի վարչապետ և նախարար աշխատած անձնաց 65 տարին լրանալուց հետո ստանալ ավելի բարձր կենսաթոշակ: Գործող օրենսդրությամբ նախարարին և վարչապետին հատուկ կենսաթոշակ է նշանակվում, եթե նա ընդհանուր առմամբ բարձրաստիճան պաշտոն է զբաղեցրել 10 և ավելի տարի: Բագրատյանն ասում է, որ սա անձնավորված օրենք չէ, քանի որ ինքը ունի ավելի մեծ աշխատանքային ստաժ, քանի որ փոխնախարար, նախարար, վարչապետ և պատգամավոր է եղել տաս տարուց ավելի: Բայց նա ուզում է բարելավել այն նախարարների սոցիալական վիճակը, ովքեր երեք և ավելի տարի, բայց ոչ 10 տարի աշխատել են վարչապետ կամ նախարար, իսկ հիմա ստանում են 40 հազար դրամ: Պատկերացնում եք՝ ինչպիսի համաշխարհային անարդարություն:

Այս քննարկմանը մասնակցող ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը ևս համարում է, որ այս անարդարությանը պետք է վերջ դնել, նույն կարծիքին է աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Արտեմ Ասատրյանը: Ասատրյանը, Հակոբյանը և Բագրատյանը այս փոփոխության նախագծի վրա համատեղ են աշխատել և եկել են համաձայնության, որ չի կարելի այն մարդիկ, ովքեր ժամանակին ներկայացրել են մեր պետությունը, իրենց ուժն ու եռանդն են ներդրել հանուն պետականության՝ ստանան 40 հազար դրամ: Հրանտ Բագրատյանը հաշվել է, որ Հայաստանում նման անարդարության զոհ դարձած նախկին նախարարների թիվը մոտ 20 է:

Բայց քննարկմանը մասնակցող նախկին նախարար Աղվան Վարդանյանն ասաց, որ ինքը համաձայն չէ երեք տարի սահմանափակման հետ, որովհետև ինչ տարբերություն մարդը 1,5 կամ երկու տարի է եղել նախարար, թե երեք, ինչու պետք է խտրականություն դնել նրանց միջև: Հրանտ Բագրատյանն էլ տեղեկացրեց, որ ինքը սկզբնապես ցանկացել է, որ ժամկետը սահմանվի մեկ տարի, սակայն հետագայում եկել են այն եզրակացության, որ ճիշտը երեք տարին է, քանի որ պատգամավորների դեպքում սահմանված է մեկ սահմանադրական ժամկետը, այսինքն՝ հինգ տարին, իսկ նախարարի դեպքում մեկ տարի սահմանելով խտրականությունը մեծ կլինի:

Քանի որ պատգամավորները այդպես էլ վերջնական եզրակացության չեկան, թե ինչպիսի ժամկետ պետք է սահմանել, որոշվեց հարցը մտցնել խորհրդարանի քառօրյա նիստերի օրակարգ և լիագումար նիստում, քննարկումների արդյունքում որոշել, թե ի վերջո ում տալ ավելի մարդկային թոշակ ստանալու հնարավորություն՝ երե՞ք, թե՞ ավելի պակաս տարի աշխատած նախարարներին:

Ավելի զավեշտալի քննարկում հնարավոր չէ նույնիսկ պատկերացնել: Բագրատյանը և մյուս պատգամավորները ցանկանում են, որ նախարարի պաշտոն ստացած անձինք ստանան ոչ թե 40 հազար դրամ, այլ առնվազն 150 հազար և ավելի: Բագրատյանը համարում է, որ դա խտրականություն է այդ մարդկանց նկատմամբ, քանի որ դատավորները, դատախազները, զինվորականները, պատգամավորները ստանում են անհամեմատ ավելի բարձր թոշակ, քան նրանցից ավելի բարձր պաշտոն զբաղեցրած նախարարները: Մի՞թե սա անարդար չէ:

Երբ մարդուն ուզում են բարձր թոշակ նշանակել, դա պետք է արվի նրա ցույց տված արդյունքի դիմաց: Հիմա նայենք, թե ինչ երկիր, ինչպիսի պետական կառավարման համակարգ և ինչպիսի սոցիալական և տնտեսական վիճակ են իրենցից հետո թողել այդ վարչապետները և նախարարները: Հայաստանը արդեն 25 տարի անկախ պետություն է, և այդ պետության գործունեության արդյունքն ու հետևանքն այն է, որ երկրի բնակչության առնվազն կեսը թողել հեռացել է երկրից, իսկ մնացածներից շատերը նման մտադրություն ունեն: Դրա հետևանքն այն է, որ շարքային քաղաքացիները՝ ուսուցիչներ, ինժեներներ, բանվորներ և գյուղացիներ, ստանում են լավագույն դեպքում 40, իսկ շատ դեպքերում 25-30 հազար դրամ կենսաթոշակ, որը բավարար չէ նույնիսկ կոմունալ վճարները կատարելու համար: Հիմա Բագրատյանն ուզում է, որ նման ժառանգություն թողած և այժմ էլ նույն ձևով ու որակով աշխատող նախարարներն ստանան արտոնյալ թոշակ:

Կա՞ արդյոք մի նախարար, որի մասին կարելի է ասել, որ նա իր պաշտոնավարման ընթացքում հսկայական միջոցներ չի աշխատել: Իհարկե, կա անմեղության կանխավարկածը, ըստ որի քանի դեռ չի բռնվել՝ գող չէ: Բայց հանրության մեջ չկա որևէ մեկը, ով համոզված չլինի, որ նախարարների ճնշող մեծամասնությունը պաշտոնավարումից հետո դարձել են դոլարային միլիոնատերեր: Հրանտ Բագրատյանը իր ներկայացրած առաջարկի հիմնավորման մեջ գրել է, որ եթե բարձր թոշակ չնշանակվի, ապա մարդիկ կկորցնեն վարչապետ և նախարար աշխատելու մոտիվացիան: «Չտալով այդ հնարավորությունը՝ հարց է առաջանում. ինչո՞ւ որևէ մեկը պետք է գա և աշխատի վարչապետ կամ նախարար: Նրանց աշխատանքի միակ մոտիվացիան կոռուպցիան և կաշառակերությունն է»,- գրել է նախկին նախարար և վարչապետ Բագրատյանը:

Երբ այդ 20 և ավելի նախարարները համաձայնվել են նախարար աշխատել, նրանք չեն մտածել, որ իրենց պետք է 155 հազար թոշակ տան, որ ազնիվ աշխատեն: Փաստորեն, նրանք այլ մոտիվացիա են ունեցել: Բացի այդ դատավորների և իրավապահ համակարգի աշխատակիցների աշխատավարձերը և թոշակները բարձրացնելու միջոցով կոռուպցիայի դեմ պայքարելու փորձը ակնհայտորեն ձախողվեց: Պարզ դարձավ, որ որևէ դատավոր բարձր աշխատավարձ ստանալով չի հրաժարվում կաշառքից: Առավել ծիծաղելի է մտածել, որ նախարարը կամ վարչապետը պետք է հրաժարվեն կոռուպցիայից հանուն 155 հազար թոշակի: Ավելի տրամաբանական կլինի, եթե առաջարկվի որ այդ արտոնյալ խավերի թոշակները հավասարեցվեն երկրի մյուս քաղաքացիների հետ, որպեսզի նրանք գոնե կարողանան մոտավորապես հասկանալ, թե ինչ է նշանակում 40 հազար թոշակ ստանալը կամ դրա հույսին մնալը:

Հայաստանում հիմա կան նախարարներ, ովքեր մնացել են թոշակի հույսին: Բայց դրա պատճառը ամենևին էլ այն չէ, որ նրանք իրենց պաշտոնավարման ընթացքում պետության և հասարակության հաշվին միլիոններ չեն աշխատել, ապրել են աշխատավարձով՝ հույս ունենալով, որ հետո բարձր թոշակ կստանան: Ուղղակի կան դեպքեր, երբ այդ նախարարները կամ նրանց զավակները մսխել են այդ միլիոնները կազինոներում կամ այլ չհաջողված բիզնես գործունեություն ծավալելու արդյունքում: Եվ միայն նրա համար, որ նրանք այլևս ոչինչ չունեն վաճառելու, որ հայտնվել են վատ սոցիալական պայմաններում, չի նշանակում, որ Հայաստանը իր չնչին միջոցներից պետք է նրանց համար բարձր և արտոնյալ թոշակ նշանակի, որ նրանք հանկարծ չապրեն այնպես, ինչպես ապրում են երկրի մյուս խավերը:


http://www.1in.am/1842814.html


 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ. ՍոբյանինԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել ՌուֆիինՊետությունը չպետք է քաղաքացու փոխարեն որոշի՝ նրա վիշտը ֆինանսապես «բավարար ծանր» է, թե ոչՓաշինյանը նպատակ ունի կտրել թաղման նպաստներըՌուսասկան ուժերը Դոբրոպոլեի ուղղության վտանգավոր ճեղքում են իրականացրելՀուսիթները խոցել են Էր-Ռիադի միջազգային օդանավակայանի վառելիքի բազանՀՐԱՏԱՊ. ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկելԱՄՆ-ն սպառում է հրթիռները. BloombergԴմիտրի Մեդվեդևը իսկապես վախեցրել է եվրոպացիներին. Ուկրաինական գնդապետՄոսկվայի վրա ուկրաինական զանգվածային հարձակման արդյունքում կան զոհեր և ավերածություններԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու իր պայմանները. ՌեզայիԱԲ-ն 2030թ.-ին աշխարհը չի ոչնչացնիԱմերիկյան գերգաղտնի ռազմական բեռը սխալմամբ ուղարկվել է... ՉինաստանՏուսկ. Ուկրաինան ամսական կորցնում է մոտավորապես 27000 զոհված և վիրավոր զինվորԻրանի հետ պատերազմում ԱՄՆ-ի կորուստները հասել են «պատմականորեն աննախադեպ մակարդակի»Պարգև Սրբազանն ԱՄՆ ներգաղթի EB-1 կարգի վիզա է ստացելՌուսաստանի արտաքին քաղաքականության մեջ նոր, եզակի փորձ է սկսում ի հայտ գալ. ՓորձագետՄոսկվայի ուղղությամբ այս գիշեր տեղի է ունեցել զանգվածային հարձակումՀայտնի են Պետդումայի ընտրությունների քվեարկության երկրորդ օրվա էքզիթ փոլի արդյունքները

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված