ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում Մարկո Ռուբիոն է հազիվ ծիծաղը զսպում Թրամփի հերթական զառանցանքից Ուկրաինական ռազմական աղբյուրներ. Ռուսաստանը սկսել է օգտագործել նոր եւ վտանգավոր «Ֆիլին» հրթիռները Զապորոժիեն մեկ ժամվա ընթացքում հարվածել է 20 ավիառումբ Թրամփ եւս Պուտինի և Սիի հետ գագաթնաժողովը համարում է «Յալթա 2»

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ` ԲԱԳՐԱՏՅԱՆԻՆ. «ՄԻԱՎՈՐՎԵԼ ՀԱՆՈՒՆ « ԸՆԴԴԵՄ»-Ի ՉԱՇԽԱՏՈՂ ՏԱՐԲԵՐԱԿ Է»

Արխիվ 12-16

ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ`ԲԱԳՐԱՏՅԱՆԻՆ. «ՄԻԱՎՈՐՎԵԼ

ՀԱՆՈՒՆ « ԸՆԴԴԵՄ»-Ի ՉԱՇԽԱՏՈՂ ՏԱՐԲԵՐԱԿ Է»


 

«Իրավունք»-ն այսօր  պատգամավոր, ՀՀՇ վարչության անդամ Ալեքսանդր Արզումանյանից  պարզեց` ՀԱԿ պատգամավոր,  «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի առաջարկն ընդունելի՞ է:

Հիշեցնենք` Հրանտ Բագրատյանը մի քանի ընդդիմադիր ուժերի հորդորել էր միանալ եւ կոալիցիա կազմել եւ մասնակցել խորհրդարանական ընտրություններին:

Ալեքսանդր Արզումանյանի պարզաբանմամբ լիբերալ դաշտը պետք է միասնաբար հանդես գա, քանի որ առանձին-առանձին մեր տեղը հազիվ թե գտնենք: «Մեր եւ Հրանտ Բագրատյանի մոտեցումները համընկնում են: Բայց Բագրատյանի ցուցակում կան ուժեր, որոնց հետ մենք ունենք անհաղթահարելի տարաձայնություններ»,- ասաց Արզումանյանը:

Թե ովքեր են այդ քաղաքական ուժերը կամ ներկայացուցիչները, Ալեքսանդր Արզումանյանը  անուններ չհնչեցրեց, այլ հորդորեց  ուսումնասիրել Բագրատյանի թվարկած ուժերի ծրագրերը, գաղափարախոսությունն ու հայտարարությունը,եւ ամեն ինչ պարզ կլինի: «Կան ուժեր, որոնց հետ հակասությունները հաղթահարելու միջոցներ չեմ տեսնում: Միավորվել հանուն «ընդդեմ»-ի», դա չաշխատող տարբերակ է: Հրանտ Բագրատյանը  խորհրդարան է մտել դաշինքով, եւ հիմա դաշինքի մնացած անդամներին ասում է` եկեք նորից դաշինք կազմենք: Մեր երկրում գաղափարական պայքար պետք է լինի, եւ այս սահմանադրությունը դրա հնարավորությունը տալիս է»- եզրափակեց Արզումանյանը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ