Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ. Սոբյանին Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Պետությունը չպետք է քաղաքացու փոխարեն որոշի՝ նրա վիշտը ֆինանսապես «բավարար ծանր» է, թե ոչ Փաշինյանը նպատակ ունի կտրել թաղման նպաստները Ռուսասկան ուժերը Դոբրոպոլեի ուղղության վտանգավոր ճեղքում են իրականացրել Հուսիթները խոցել են Էր-Ռիադի միջազգային օդանավակայանի վառելիքի բազան ՀՐԱՏԱՊ. ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ-ն սպառում է հրթիռները. Bloomberg Դմիտրի Մեդվեդևը իսկապես վախեցրել է եվրոպացիներին. Ուկրաինական գնդապետ

«ԽՈՍԵԼ ՉԵՄ ՍԻՐՈՒՄ, ԻՄ ԱՐՎԵՍՏՆ ԱՌԱՆՑ ԲԱՌԵՐԻ Է»

Արխիվ 12-16

«ԽՈՍԵԼ ՉԵՄ ՍԻՐՈՒՄ, ԻՄ ԱՐՎԵՍՏՆ ԱՌԱՆՑ ԲԱՌԵՐԻ Է»

Հայկական բալետային արվեստի երախտավոր ՎԻԼԵՆ ԳԱԼՍՏՅԱՆԸ դարձավ 75 տարեկան, ինչի առթիվ փետրվարի 13-ին կայացած գալստյանական խորեոգրաֆիայով Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետային ներկայացումը նվիրվեց հենց հոբելյարին: Մինչ արվեստասեր հանրությունը կվայելեր «Գայանե» բալետը, տեղի ունեցավ ծննդյան տարեդարձի պաշտոնական հատվածը:«ՉԳԻՏԵՄ` ԿԱ՞ ԱՇԽԱՐՀՈՒՄ

 

 

 

ՄԻ ԵՐԿԻՐ, ՈՐՏԵՂ ՊԱՐԱԾ ՉԼԻՆԵՄ»
ՀՀ ժողովրդական արտիստ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր Վիլեն Գալստյանը  պարգեւատրվեց Մշակույթի նախարարության բարձրագույն պարգեւով, ապա Մշակույթի նախարարի տեղակալ ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆՆ ընթերցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը: Վարպետին շնորհավորելու համար բեմ բարձրացավ նաեւ ՀԹԳՄ նախագահ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ եւ ընդգծեց. «Կցանկանայի, որ մեզնից հետո եկող սերունդներն իմանան, որ եթե Վիլեն Գալստյանն իր բեմական, արտիստական տարիները չանցկացներ Սովետական Միությունում` ազատ, հանգիստ կարող էր զարդարել աշխարհի լավագույն բեմերը: Աշխատանքի բերումով շատ եմ շփվում միջազգային տարբեր թատերական գործիչների հետ, եւ միշտ նրա անունն են տալիս... Մենք ունեցել ենք եւ ունենք համաշխարհային բեմերին հարիր մեծություններ, որոնց շարքում է Վիլեն Գալստյանը: Եվ շատ ուրախ եմ, որ նա շարունակում է բեմի, թատրոնի կախարդական աշխարհում` կանաչ ճանապարհ տալ երիտասարդ սերնդին»: Ի դեպ, իր համաշխարհային ճանաչման մասին մի առիթով համեստորեն անկեղծացել է հենց ինքը` Վ. Գալստյանն` ասելով. «Չգիտեմ` կա աշխարհում մի պետություն, մի երկիր, որտեղ ես պարած չլինեմ»:
ԿՅԱՆՔԻ ԿԿՈՉՎԻ ԱՐԱՄ
ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԵՐՐՈՐԴ ԲԱԼԵՏԸ
Հերթը հասավ նաեւ օրվա հոբելյարին, բայց վարպետը կարճ խոսեց. «Խոսել չեմ սիրում, իմ արվեստն առանց բառերի է, միայն գեղեցիկ պարի լեզվով եմ սիրում խոսել: Բայց քանի որ խոսափողի մոտ եմ, ուզում եմ բոլորիդ նախօրոք ասել` որ հիմա իմ կյանքի ամենապատասխանատու ժամանակաշրջանն է: Սկսել եմ բեմադրել Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետը, որի պրեմիերան կկայանա հունիս-հուլիս ամիսներին»: Այնուամենայնիվ, դեռեւս ամիսներ առաջ «Իրավունքին» հաջողվել էր Վ. Գալստյանի հետ խոսել ինչպես առաջիկա ծրագրերի, այնպես էլ արդեն պատմություն դարձած գործերի մասին: Եվ անդրադառնալով «Դիմակահանդեսին»` նա ասել էր. «Արամ Խաչատրյանի «Գայանեն» ու «Սպարտակը» բեմադրել եմ շատ անգամ, տարբեր երկրներում` սկսած Արգենտինայից, Ուրուգվայից, Լեհաստանից մինչեւ Եգիպտոս, Ռուսաստան եւ այլն, բայց հիմա իմ ամենապատասխանատու քայլն եմ ուզում անել` բեմադրելով Արամ Իլյիչի գործերից` Լերմոնտովի «Դիմակահանդեսը»: Ինձ համար սա էլ է մի երեւույթ: Դե արի ու տակից դուրս արի: Այնպես պետք է բեմադրվի, որ լինի ռուսական բարձրագույն մշակույթ: «Գայանեն» մերն է, հայկական է, ու դա հեշտ էր ինձ համար: Իսկ այս դեպքում Լերմոնտովի ողբերգությունն այնպես պետք է բեմադրվի, որ այն Պետերբուրգում ցուցադրվի ու ընդունվի»:
Հիշեցնենք, որ Լերմոնտովի «Դիմակահանդեսը» դեռեւս 25 տարի առաջ փորձել են բեմադրել, սակայն ներկայացման կյանքը երկար չի տեւել, ինչի մասին Վ. Գալստյանը մեզ հետ զրույցում շեշտել էր. «Արամ Խաչատրյանի ոչ մի տակտի հետ շուլուխ չեն անում: Ես իրեն միշտ ասում էի «օտեց», ինքն էլ ասում էր` «սինոկ»: Հայրական սեր կար իմ հանդեպ, եւ ես հիմա պարտավոր եմ իր հիշատակը վառ պահել ու լավ բեմադրել»:
ԱՐԱՄ ԻԼՅԻՉԸ` ՎԻԼԵՆ
ԳԱԼՍՏՅԱՆԻՆ. «ՏԻ ՇՈՎԻՆԻ՞ՍՏ»
Ինչ վերաբերում է Վ. Գալստյանի բեմադրած Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետին, որը 40 տարի շարունակ չի իջնում բեմից` գրավելով հազարավոր հանդիսատեսի սրտեր, ըստ բալետմայստերի` իր ծնունդով միշտ եղել է անհաջող բալետ` գրված տարօրինակ սյուժեով.
- Երաժշտագետների աշխարհում բոլորը գիտեն այս մասին: Այն գրված է եղել ազգերի բարեկամության մասին, որտեղ պարում էին ուկրաինացիներ, ռուսներ, քրդեր, վրացիներ, հայեր... Մի խոսքով` ազգերի ինչ-որ մի փունջ: Երբ Արամ Իլյիչին ասացի, որ չեն լինելու այդ պարերը, նա ինձ իսկույն վիրավորեց եւ ասաց. «Տի շովինի՞ստ, ես գրել եմ ազգերի բարեկամության մասին, իսկ դու ինձ ասում ես ռուսականը, ուկրաինականը, քրդականը... չի լինելու»: Իսկ ես ասացի` կլինի միայն հայկականը: Երիտասարդ էի, չէի մտածում, որ նեղացնում եմ Արամ Իլյիչին, բայց համարձակ շարունակեցի պնդել, որ չեմ դնելու ռուսական, ուկրաինական, քրդական պարերը: Դա ո՞ւմ է պետք, եթե ուզում եք արտասահմանյան պարեր տեսնել, գնացեք անսամբլում նայեք: Իսկ ով ուզում է «Գայանեն» նայի, ես սա եմ առաջարկում եւ համարում եմ, որ սա ճիշտ է, հայերեն է, մերն է...
- Ամեն դեպքում, հայկականացնելով սյուժեն` շա՞տ փոփոխությունների եք ենթարկել այն:
- Հին սյուժեով Գայանեն բաժանվում է Գիքոյից եւ երեխան գրկին առնում է սահմանապահ Կազակովին, որքանո՞վ է այս տարբերակը Ձեզ դուր գալիս: Դա հայ կնոջը հարի՞ր է: Ես լրացրեցի` որպես հայ երիտասարդ: Ասացի` ոչ, սա հայկական է, ու ես պետք է բեմադրեմ հայկական բալետ:
- Ի վերջո, Ձեր այդ ըմբոստության հետ համակերպվե՞ց Արամ Խաչատրյանը:
- Իհարկե, որովհետեւ, երբ իր երաժշտության տակ պարում էի, ասում էր` դու իմ երաժշտությունը զգում ես: Երբ Մոսկվայում կամ Երեւանում պարում էի «Գայանեից» պարեր, նա միշտ ներկա էր լինում ու ջերմությամբ էր ընդունում: Եվ մի օր էլ ասաց. «Սինոչեկ, պաստավ մոյ «Գայանե»»: Ես էլ համաձայնեցի:
- «Գայանե» բալետում ընդգրկված են մի քանի տասնյակ երիտասարդ պարողներ, ինչպե՞ս է Ձեզ հաջողվում համախմբել նրանց մեր օրերում:
- Այս բալետում 70 հոգի է ընդգրկված: Իսկապես, դաժան ու շատ ծանր ներկայացում է` ե՛ւ գլխավոր դերակատարների, ե՛ւ խմբի տղաների ու աղջիկների համար: «Գայանեն» ծայրահեղ բարդ ներկայացում է, եւ եթե մի փոքր բաց ես թողնում, այն դառնում է ինքնագործ խումբ, եւ բեմադրությունն ավերվում է: Բայց աշխատում ենք պահպանել այն եւ այդ դեպքում է, որ արդյունքն էլ գեղեցիկ է լինում:
Իսկ արդեն 75-ամյակին Վ. Գալստյանն ինչպես մեզ, այնպես էլ ողջ հայ հանրությանը խոստացավ. «Ես շատ սիրում եմ իմ թատրոնը եւ պիտի անեմ ամեն ինչ, որ մեր ազգային բալետում լինի ճաշակով բարձր, որակյալ գործեր, որպեսզի հպարտանանք մեր ազգային բալետով»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ. ՍոբյանինԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել ՌուֆիինՊետությունը չպետք է քաղաքացու փոխարեն որոշի՝ նրա վիշտը ֆինանսապես «բավարար ծանր» է, թե ոչՓաշինյանը նպատակ ունի կտրել թաղման նպաստներըՌուսասկան ուժերը Դոբրոպոլեի ուղղության վտանգավոր ճեղքում են իրականացրելՀուսիթները խոցել են Էր-Ռիադի միջազգային օդանավակայանի վառելիքի բազանՀՐԱՏԱՊ. ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկելԱՄՆ-ն սպառում է հրթիռները. BloombergԴմիտրի Մեդվեդևը իսկապես վախեցրել է եվրոպացիներին. Ուկրաինական գնդապետՄոսկվայի վրա ուկրաինական զանգվածային հարձակման արդյունքում կան զոհեր և ավերածություններԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու իր պայմանները. ՌեզայիԱԲ-ն 2030թ.-ին աշխարհը չի ոչնչացնիԱմերիկյան գերգաղտնի ռազմական բեռը սխալմամբ ուղարկվել է... ՉինաստանՏուսկ. Ուկրաինան ամսական կորցնում է մոտավորապես 27000 զոհված և վիրավոր զինվորԻրանի հետ պատերազմում ԱՄՆ-ի կորուստները հասել են «պատմականորեն աննախադեպ մակարդակի»Պարգև Սրբազանն ԱՄՆ ներգաղթի EB-1 կարգի վիզա է ստացելՌուսաստանի արտաքին քաղաքականության մեջ նոր, եզակի փորձ է սկսում ի հայտ գալ. ՓորձագետՄոսկվայի ուղղությամբ այս գիշեր տեղի է ունեցել զանգվածային հարձակումՀայտնի են Պետդումայի ընտրությունների քվեարկության երկրորդ օրվա էքզիթ փոլի արդյունքները

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված