Իրանը սկսում է դառնալ խոշոր «հարց լուծող» «Յալթա 2»–ի օրն ու ժամը հստակեցված են Ի՞նչ է առաջարկում ընդդիմությունը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, ՀՀ-ի հետ վերամիավորման գաղափարի, բռնի տեղահանված արցախցիների վերադարձի և նրանց անվտանգության ապահովման հարցերում ՍԻՄ նախագահը հանդիպել է ՀԺԿ կուսակցության ղեկավարի հետ Թրամփը ցանկություն հայտնեց Չինաստանում առանձին հանդիպում անցկացնել Պուտինի հետ Ինչ է The Economist-ը կանխատեսում 2027 թվականի համար ԱԺ նիստերից առաջ Փաշինյանը զգուշացրել է․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հայաստանը՝ բանանային պետության ճանապարհին Կռվողներից մեկի մուրազը փորում են թողնելու․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ո՞վ է մեղավոր, որ մայթ չկա․ ԶԱՐՄԱՆՔ

Ինչպես ազատվել կրունկի ցավից

Արխիվ 16-20

Կրունկի հիվանդությունը (calcar calcanei) այնքան էլ հեշտ բուժելի հիվանդություն չէ, և դրա առկայության դեպքում ցավեր են առաջանում կրունկի հատվածում։

Իսկ ինչպիսի՞ ժամանակակից միջոցներ կան կրունկի ցավից և այս հիվանդությունից ազատվելու համար։

Հենց դրա մասին էլ մենք այսօր կխոսենք։

Այս հիվանդությունը կարող է գլուխ բարձրացնել յուրաքանչյուր մարդու մոտ։

Ամենագլխավոր ախտանիշը՝ քայլելու ընթացքում սուր ցավ կրունկի հատվածում։

Եթե Ձեզ մոտ բժիշկը այս հիվանդությունն է ախտորոշել, ապա նա անպայման կնշանակի օզոկերիտ, որը ընդհանրապես ցավոտ բուժում չէ. ընդհակառակը՝ բավականին հաճելի և շատ ազդեցիկ։

Կարող եք նաև ինքներդ բուժել Ձեզ. թասի մեջ տաք ջուր լցրեք և ավելացրեք մի բուռ աղ և սոդա։ Ոտքերը դրեք ջրի մեջ և 15 րոպե հետո հանեք ոտքերը և յոդ քսեք (վանդակներով) ցավոտ հատվածում։ Այս գործընթացը պետք է անել ամեն երեկո։

Ցավացող տեղում կարելի է նաև անուշադրի սպիրտի մեջ թաթախված բամբակ կամ կտոր դնել։ Այսպես պետք է անել յոթ օր անընդմեջ։

Ավանդական բժշկության մեջ առաջարկվում է նաև գիշերը ցավոտ հատվածում մանրացված ճարպ (սալ) դնել։

Սակայն ամենաճիշտ բուժումը Ձեզ կնշանակի հենց բժիշկը։ Այնպես որ, մի ծուլացեք և գնացեք բժշկի։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ