Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ. Սոբյանին Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Պետությունը չպետք է քաղաքացու փոխարեն որոշի՝ նրա վիշտը ֆինանսապես «բավարար ծանր» է, թե ոչ Փաշինյանը նպատակ ունի կտրել թաղման նպաստները Ռուսասկան ուժերը Դոբրոպոլեի ուղղության վտանգավոր ճեղքում են իրականացրել Հուսիթները խոցել են Էր-Ռիադի միջազգային օդանավակայանի վառելիքի բազան ՀՐԱՏԱՊ. ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ-ն սպառում է հրթիռները. Bloomberg Դմիտրի Մեդվեդևը իսկապես վախեցրել է եվրոպացիներին. Ուկրաինական գնդապետ

«ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ՉԿԱՐ ՈՒ ԷԼԻ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ»

Արխիվ 12-16

«ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ՉԿԱՐ ՈՒ ԷԼԻ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ»


Ռուս-թուրքական հարաբերությունների գերլարված իրավիճակը շարունակվում է նոր թափով` որպես բախման կիզակետ դարձնելով Սիրիան: Եվ եթե մինչ այդ Թուրքիան փորձում էր այդ տարածքում հնարավորինս աննկատ գործել, ապա այժմ բացահայտ քայլերի է դիմում: Իսկ միջազգային կառույցներում շարունակվում են միմյանց սպառնալու, աջակցելու կամ դատապարտելու մասին գերտերությունների ելույթները, որոնք ամենեւին էլ ազդեցություն չեն ունենում ռազմադաշտում տիրող դրության վրա: Ստեղծված իրավիճակի մասին «Իրավունքը» զրուցեց ռազմական կանխատեսման կենտրոնի տնօրեն, ռուսաստանցի ռազմական փորձագետ, պրոֆեսոր ԱՆԱՏՈԼԻ ՑԻԳԱՆՈԿԻ հետ` անդրադառնալով ինչպես Հայաստանին ու Արցախին առնչվող խնդիրներին, այնպես էլ օրերս Մյունխենում կայացած անվտանգության հարցերով 51-րդ համաժողովին հնչած հայտարարություններին:

 

«ԻՐ ՎԶԻՆ ՓԱԹԱԹԵԼՈՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴԻՐԸ` ՈՒՂՂԱԿԻ, ԹՈՒՐՔԻԱՆ ԱՅԴՔԱՆ ՉԻ ՁԳԻ»


Պարոն Ցիգանոկ, Սիրիայի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին եւ Անվտանգության խորհրդին ուղարկված հայտարարության մեջ երեկ փաստացի նշել է, որ Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքի հրետանակոծումն անմիջական աջակցություն է զինված ահաբեկչական խմբերին: Ըստ Ձեզ` ինչի՞ կհանգեցնի այս ամենը:

– Սա շատ բարդ հարց է, որը պայմանավորված է ոչ այնքան նրանով, թե ինչպես իրեն կդրսեւորի Սիրիան, այլ նաեւ թե ինչպես իրենց կդրսեւորեն ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն եւ Ռուսաստանը: Եթե ավելի անկեղծ խոսենք, ապա այս պահին Թուրքիայի պահվածքը կասկածներ է առաջացնում ե՛ւ ՆԱՏՕ-ում, ե՛ւ ԱՄՆ-ում, որովհետեւ Թուրքիայի ամենագլխավոր նպատակն է ռազմական ճանապարհով ոչնչացնել ՆԱՏՕ-ին: Եվ հենց այս նույն ժամանակ ԱՄՆ-ն աջակցում է քրդերին, իսկ թուրքական զորքերը Հալեպում հարվածում են նրանց: Հենց այսպիսի մի ծանր իրավիճակ է ստեղծվել: Այո, իսկապես, իրավիճակը շատ լուրջ է, եւ պետք է ուղիղ ասել, որ Ռուսաստանը կատարում է իր առջեւ դրված ծրագիրը` պատերազմելով այն բոլոր կազմակերպությունների դեմ, որոնք անվտանգության տեսանկյունից համարվում են ահաբեկչական, ինչպես օրինակ` ԻԼԻՊ-ը: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, հնարավոր է` Թուրքիան փորձի սրել իրավիճակն այդ սահմանում, բայց դրանք ընդամենը փսփսոցներ են. ամեն դեպքում, Ռուսաստանը կսատարի այն զորքերին, որոնք գտնվում են Սիրիայում: Այնպես որ, Թուրքիային չի հաջողվի գործել այդտեղ:

Բայց Թուրքիան կարող է փորձել Ադրբեջանի միջոցով լարվածություն հրահրել Արցախում...

– Համենայնդեպս, չեմ կարծում, որովհետեւ Թուրքիան հիմա արդեն երկու ճակատով է պայքարում, մի կողմից` քրդերի, մյուս կողմից` Սիրիայի: Հետեւաբար, որպես եւս մի խնդիր` իր վզին փաթաթել Լեռնային Ղարաբաղը, ուղղակի, Թուրքիան այդքան չի ձգի:


«ԱՅԴ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՆ ԸՆԴԱՄԵՆԸ ԻՐԵՆՑ ԱՆՁՆԱԿԱՆ ՓԻԱՌՆ ԵՆ ԱՆՈՒՄ»


ՌԴ Պետդումայի Կոմունիստական կուսակցության պատգամավորները, որպես փաստարկ բերելով Թուրքիայի ագրեսիվ պահվածքը, նամակ են հղել ՌԴ նախագահին ու արտգործնախարարին` առաջարկելով չեղարկել Մոսկվայի 1921 թվականի մարտի 16-ի ռուս-թուրքական բարեկամության ու եղբայրության մասին պայմանագիրը: Ըստ Ձեզ` որքանո՞վ է սա իրատեսական:

– Ինչպես իմ հայ գործընկերները, այնպես էլ ես` կարծում ենք, որ իրատեսական չէ: Որովհետեւ այդ պատգամավորները, որոնք նման առաջարկով են հանդես գալիս, ընդամենը իրենց անձնական փիառն են անում: Բայց սա չէ էականը, ավելի կարեւոր հարց կա. ասենք թե, պայմանագիրը չեղարկվի, բայց ամեն դեպքում, ներեցեք, բայց Արարատ լեռան վրա հայեր չկան, այնտեղ միայն քրդեր են: Եվ ինչ, եւս մեկ պատերա՞զմ պետք է լինի: Այնպես որ, խիստ կասկածում եմ, որ Պետդուման կհասնի վերոնշյալ պայմանագրի չեղարկմանը:

Իսկ ինչ կասեք օրերս Մյունխենում կայացած անվտանգության հարցերով համաժողովի շեշտադրումների մասին, որտեղ Արեւմուտքը կրկին փորձում էր սպառնալիքներ տեղալ Ռուսաստանի վրա:

– Անվտանգության հանձնաժողովը չհասավ իր գլխավոր նպատակին, որովհետեւ աշխարհում անվտանգություն չկար ու էլի չի լինելու: ՌԴ վարչապետ Մեդվեդեւն իր ելույթում շատ հստակ ասաց, որ մենք վերադառնում ենք 90-ական թվականների ճգնաժամին, եւ իրոք դա այդպես է: ՆԱՏՕ-ն անընդհատ ասում է, որ Ռուսաստանն անցկացնում է զորավարժություններ, բայց ամենահետաքրքիրն այն է, որ Ռուսաստանը զորավարժություններ անցկացնում է իր սեփական տարածքի վրա, իսկ ՆԱՏՕ-ն անցկացնում է զորավարժություններ ոչ իր տարածքում: Հետեւաբար, ՆԱՏՕ-ի այդ գործողություններով պայմանավորված` Ռուսաստանը սկսել է Արեւմուտքի ուղղությամբ հավելյալ եւս երկու հզոր դիվիզիա կանգնեցնել:

Ի վերջո, ինչի՞ կհանգեցնի ռուս-թուրքական լարվածությունը` պատերազմի՞, թե հաշտության եզրեր կգտնվեն:

– Չգիտեմ` այն կվերաճի պատերազմի, թե` ոչ, բայց այս կոնֆլիկտը հաստատ կտեւի բավական երկար:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ. ՍոբյանինԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել ՌուֆիինՊետությունը չպետք է քաղաքացու փոխարեն որոշի՝ նրա վիշտը ֆինանսապես «բավարար ծանր» է, թե ոչՓաշինյանը նպատակ ունի կտրել թաղման նպաստներըՌուսասկան ուժերը Դոբրոպոլեի ուղղության վտանգավոր ճեղքում են իրականացրելՀուսիթները խոցել են Էր-Ռիադի միջազգային օդանավակայանի վառելիքի բազանՀՐԱՏԱՊ. ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկելԱՄՆ-ն սպառում է հրթիռները. BloombergԴմիտրի Մեդվեդևը իսկապես վախեցրել է եվրոպացիներին. Ուկրաինական գնդապետՄոսկվայի վրա ուկրաինական զանգվածային հարձակման արդյունքում կան զոհեր և ավերածություններԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու իր պայմանները. ՌեզայիԱԲ-ն 2030թ.-ին աշխարհը չի ոչնչացնիԱմերիկյան գերգաղտնի ռազմական բեռը սխալմամբ ուղարկվել է... ՉինաստանՏուսկ. Ուկրաինան ամսական կորցնում է մոտավորապես 27000 զոհված և վիրավոր զինվորԻրանի հետ պատերազմում ԱՄՆ-ի կորուստները հասել են «պատմականորեն աննախադեպ մակարդակի»Պարգև Սրբազանն ԱՄՆ ներգաղթի EB-1 կարգի վիզա է ստացելՌուսաստանի արտաքին քաղաքականության մեջ նոր, եզակի փորձ է սկսում ի հայտ գալ. ՓորձագետՄոսկվայի ուղղությամբ այս գիշեր տեղի է ունեցել զանգվածային հարձակումՀայտնի են Պետդումայի ընտրությունների քվեարկության երկրորդ օրվա էքզիթ փոլի արդյունքները

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված