Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում Մարկո Ռուբիոն է հազիվ ծիծաղը զսպում Թրամփի հերթական զառանցանքից Ուկրաինական ռազմական աղբյուրներ. Ռուսաստանը սկսել է օգտագործել նոր եւ վտանգավոր «Ֆիլին» հրթիռները Զապորոժիեն մեկ ժամվա ընթացքում հարվածել է 20 ավիառումբ

ՎԱՂԸ ԿՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՎԻ ՀՀԿ-ՀՅԴ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԱՐՑԸ

Արխիվ 12-16

ՎԱՂԸ ԿՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՎԻ ՀՀԿ-ՀՅԴ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԱՐՑԸ

 

ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության համաձայնագիրն, ամենայն հավանականությամբ, կստորագրվի վաղը՝ փետրվարի 17-ին: Ըստ տեղեկությունների վաղը տեղի կունենա համաձայնագրի քաղաքական մասի հրապարակումը, իսկ արդեն հաջորդ քառօրյայում կմեկնարկի, այսպես ասած, իրավական հատվածը, այն է` պաշտոնների բաշխումը:

Ըստ լուրերի  Արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարարության առանձնացման նախագիծն այս օրերին պատրաստվում է, որը կներկայացվի Ազգային ժողով եկող շաբաթվա քառօրյային: Այն հաստատվելուց հետո միայն դաշնակցական Դավիթ Լոքյանը կզբաղեցնի Տարածքային կառավարման նախարարի պաշտոնը:

Այս պահի դրությամբ անփոփոխ են դաշնակցությանը տրվող պորտֆելներն ու թեկնածուները: Էկոնոմիկայի նախարարությունը կղեկավարի Արծվիկ Մինասյանը, Կրթության եւ գիտության նախարարությունը` Լեւոն Մկրտչյանը:  Անփոփոխ են նաեւ ՀՅԴ-ին տրվող մարզերի ընտրության հարցը` Արագածոտն եւ Շիրակ: Ըստ տեղեկությունների իշխանական օղակներից այս երկու մարզի ընտրությունը պայմանավորում են հետեւյալ հիմնավորումներով. Շիրակի մարզում ԲՀԿ-ական  եւ առհասարակ ընդդիմադիր տրամադրությունները վերջին տարիներին բարձր են եղել, եւ մարզպետի պաշտոնը ՀՅԴ-ին տալով փորձում է չեզոքացնել ընդդիմության ձայները: Իսկ Արագածոտնի մարզը դաշնակցականներին է ձեռնտու, այստեղ հնուց ի վեր դաշնակցական օջախներ կան, որոնց պետք է կյանք, աշխուժություն հաղորդել:

Այսպիսով`ՀՀԿ-ՀՅԴ համաձայնագրի ստորագրման ձգձգումը տեխնիկական հարցերով է պայմանավորված եղել, որն արդեն վաղը կհանգուցալուծվի:  Ձգձգման վերաբերյալ ՀՀԿ-ում ու ՀՅԴ-ում պաշտոնապես խուսափում են մեկնաբանություններ տալ:

 


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ